Լրահոս

05.06.2009 17:45


Տիգրան Կարապետյան. «Եվ՛ այսօրվա, և՛ նախկին իշխանավորը մնում է իշխանավոր»

Տիգրան Կարապետյան. «Եվ՛ այսօրվա, և՛ նախկին իշխանավորը մնում է իշխանավոր»

Հունիսի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը հայտարարել էր, որ ընտրություններից հետո դաշտը հստակեցվել է, և այնտեղ իրականում գործում է 3 ուժ՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը։

-Իրենք իշխանավոր են։ Ե՛վ այսօրվա, և՛ նախկին իշխանավորը մնում է իշխանավոր։ Եվ իրենք բևեռներում են։ Մենք ժողովրդական ուժ ենք, երրորդ ուժ, որն ընդդիմություն է, բայց՝ կառուցողական։ Հիմա թե Սուրեն Սուրենյանցը ի՞նչ կասի, թե Պողոս-Պետրոսն ի՞նչ կասի, մեր ձայները նման են սրբի արցունքներին՝ մաքուր, անարատ։  Եթե ՀԱԿ-ը ձայներ ունի, որոնք ուղղակի ընդդեմ իշխանության են,  որովհետև իրենց միջոցով մարդիկ խնդիր են ուզում լուծել, ապա մեր ձայները, իրոք, արտացոլում են մարդկանց ցանկությունը,- Սուրեն Սուրենյանցի վերոնշյալ հայտարարության կապակցությամբ «7օր»-ին ասել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը