Աշխարհ

Սեպտեմբեր 02, 2012 13:16

Սպառնալիքն ակամա թելադրում է նաեւ դիմակայության ծրագիրը, ելքը

Սպառնալիքն ակամա թելադրում է նաեւ դիմակայության ծրագիրը, ելքը
Հայությանն ու Հայաստանին ուղղված ժամանակակից սպառնալիքներից չորսը հիմնական, առանցքային ու ճակատագրական նշանակություն ունեն: Դրանք են ՀՀ-ին, ԼՂՀ-ին, Արեւմտյան Հայաստանին (ներառյալ Կիլիկյան Հայաստանին) եւ Հայոց քաղաքակրթական արժեքներին ուղղված սպառնալիքների ուղղությունները:

Ամեն մեկ սպառնալիք, բարեբախտաբար, իր մեջ պարունակում է նաեւ դիմակայության ծրագիր: Այդ երեւույթը շատ դիպուկ նկատել ու հանճարեղ ձեւակերպել է Պարույր Սեւակը:

Նշենք վերջին տասնամյակներին հայությանն ու Հայաստանին ուղղված սպառնալիքները եւ դրանց հաղթահարելու ծրագրերը:

Սպառնալիք ՀՀ-ի ուղղությամբ:

ՀՀ-ի նկատմամբ թշնամական վերաբերմունքը Ադրբեջանից, Թուրքիայից... ՀՀ-ի շրջափակումը, շրջափակման խստացումը, այդ թվում` էներգետիկ եւ պարենային: ՀՀ-ի ժողովրդագրական ճգնաժամը եւ դրա խորացումը: ՀՀ-ում սոցիալ-տնտեսական, իրավական, բարոյա-հոգեբանական խնդիրները: ՀՀ-ում ժողովրդավարության խնդիրները: ՀՀ-ի հետխորհրդային ինտեգրման խնդիրն ու դրա պարտադրանքը, որովհետեւ Եվրոպական ինտեգրումը երբեք չի առաջարկվելու, դա շղարշ է պարզապես Կովկասյան կամ մեկ այլ ձեւաչափ մի օր հանկարծակի օրակարգ բերելու: ՀՀ-ի նկատմամբ զինաթափման պահանջը եւ խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայման պարտադրանքը ՀՀ-ի սահմաններում եւ այլն…

Դիմակայության ծրագիրը, ելքը: ՀՀ-ի Անկախության Հռչակագրի պահանջների համաձայն ՀՀ-ի անկախության ու ինքնիշխանության վերականգնումը: Հրաժարումը ինտեգրման բոլոր ձեւաչափերից, տնտեսական կացութաձեւի փոփոխությունը, չէ որ՝ ՀՀ-ն նաեւ սոցիալական պետություն է:

Սպառնալիք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ:

Ադրբեջանում պետական մակարդակի բարձրացված ռասիստական, հակահայ քարոզչությունն ու գործունեությունը: Ադրբեջան պետության սպառազինվելու մոլուցուքն ու ռազմատենչ հռետորաբանությունը, դրա հնարավոր աղետալի ու բացասական հետեւանքները տարածաշրջանի պետությունների ու ժողովուրդների համար: Ընդգծված թշնամական վերաբերմունքը ԼՂՀ-ի անկախության եւ ինքնիշխանության նկատմամբ: ԼՂՀ հակամարտության կարգավորման ձգձգումը, որը խոչընդոտում է ԼՂՀ բնակչության ապագա ունենալու ու զարգանալու հիմնարար իրավունքին: Հիշեցնենք, որ 2006-ին հրապարակված Ռալֆ Պիտերսի հոդվածում ու քարտեզում ԼՂՀ-ն ընդհանրապես բացակայում է:

Դիմակայության ծրագիրը: ԼՂՀ-ի՝ որպես պետական միավորի, իրավունքների եւ բնակչության անվտանգության, ազատության, ինքնորոշման, զարգացման եւ առաջընթացի իրավունքների պաշտպանությունը: Ադրբեջանից բռնագաղթված հայության քաղաքացիական իրավունքների վերականգնման հարցը` միջազգային օրենքների շրջանակներում, այդ թվում` ժամանակակից Ադրբեջանի պետական եւ հասարակական կյանքին մասնակցելու լիիրավ իրավունքը: Ադրբեջանի մեջ ապրող այլ ժողովուրդների իրավունքների ճանաչման ու հաստատման եւ նրանց Ադրբեջանի պետության կառավարմանը լիարժեք մասնակցության իրավունքի հարցերը: Ատրպատական - Ադրբեջան պատմական կեղծ անցումների հարցը, իրականում Ադրբեջան - Ատրպատական - Աղվանք քաղաքակրթական անցումների հարցը:

 

Սպառնալիք Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկյան Հայաստանի, Միջին Արեւելքի հայության ուղղությամբ:

<> ծրագրի անվան տակ Միջին Արեւելքում ընթացող ռազմա-քաղաքական սպառնալի իրադարձություններն ու զարգացումները: Զուգահեռ, արեւմտյան որոշ ծրագրերում նկատելի Վիլսոնյան Իրավարար վճիռն ու Սեւրի դաշնագրի Հայաստանին վերաբերող դրույթները շրջանցելու ձեռագիրը, մասնավորապես Պենտագոնի ծրագիրը, որը 2006 թվականի օգօստոսին հնչեցրեց պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսը: Այդ ծրագրով նախատեսվում է Ազատագրված Քրդստան ստեղծել Արեւմտյան Հայաստանին (ներառյալ Կիլիկյան Հայաստանին), Արեւելյան Հայաստանին պատկանող տարածքների վրա: Այդ նպատակով հրապարակ բերվեցին Հայաստան-Թուրքիա Արձանագրությունները, որոնք շատ հաճախ սխալմամբ կոչում են հայ-թուրքական արձանագրություններ: Միջին Արեւելքի հայկական գաղթավայրերին ուղղված ժամանակակից մարտահրավերները:

Դիմակայության ծրագիրը: Վիլսոնյան Իրավարար վճռի թղթածրարի վերաբացումն ու իրականացումը: Արեւմտյան Հայաստանի հայերի՝ որպես Միջին Արեւելքի պետությունների քաղաքացի, որպես տարածաշրջանի բնիկ, որպես բնօրրան հայրենիքում ցեղասպանված եւ բնօրրան հայրենիքից՝ Արեւմտյան Հայաստանից (ներառյալ Կիլիկյան Հայաստանից), տարագրված հավաքականության բոլոր իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ բնօրրան հայրենիք վերադարձի իրավունքի, դրա իրավական քաղաքական հետեւանքներով: Արեւմտյան Հայաստանի օկուպացված տարածքներից թուրքական զինված ուժերի դուրսբերումը: Գաղութային երկրներին (օկուպացված տարածքներին) ու ժողովուրդներին անհապաղ անկախություն տալու մասին ՄԱԿ-ի ընդունած 1960 թ. Կոնվենցիայի դրույթների համաձայն՝ 1920 թ. օգոստոսի 4-ի Կիլիկյան Հայաստանի անկախության ճանաչումը: Հայերի ցեղասպանության դատապարտումը միջազգային իրավական ատյաններում, ցեղասպանության հետեւանքների վերացման գործընթացի սկզբնավորումը: Միջին Արեւելքի հայության ինքնապաշտպանության իրավունքի ապահովումը:

Սպառնալիք Հայոց լեզվի, Հայոց պատմության, մշակույթի եւ քաղաքակրթական արժեքների ուղղությամբ:

Հայոց լեզվի աղճատումն ու ձեւախեղումը ԶԼՄ-ների եւ իբրեւ թե ազատ խոսքի, ազատ արտահայտվելու կողմնակից <>, իրականում գռեհկաբանների այլանդակությունների միջոցով: Հայոց պատմության եւ քաղաքակրթական արժեքների կեղծարարությունն ու հայկական հուշարձանների ոչնչացումը: Միջազգային ծավալներով եւ պետական, հասարակական եւ ԶԼՄ-ների մակարդակով իրականացվող հակահայ այլատյացություն, ռասիզմի քարոզչությունը:

Դիմակայության ծրագիրը: Հայոց լեզուն՝ մայրենին, եւ քաղաքակրթական մնացած արժեքները, կարող է պաշտպանել իսկապես ազատ, անկախ, ինքնիշխան պետությունը, ինչպես նաեւ իր իրավունքներին քաջատեղյակ եւ այդ իրավունքները պաշտպանելու ձգտող կազմակերպված հավաքականությունն ու ժողովուրդը:

Եզրափակիչ խոսք: Հայությանն ու Հայաստանին ուղղված հին ու նոր սպառնալիքները սրանով չեն ավարտվում, դրանք բազմաթիվ են: Ինչու ենք ասում հին եւ նոր, որովհետեւ դրանք <> ծրագրավորված ու ծայր առած գործընթացներ են, որոնք ներկայում՝ եւ իրականացնողի, եւ իրականացվողի գործողությունների, իրավունքների ու պարտավորությունների տեսակետից սահմանային վիճակում են, եւ այլեւս ենթակա չեն նրանց կամքին, որովհետեւ այլեւս ենթակա են համերկրային գործընթացներին, օրենքներին, որոնք կապված են մեծ դարաշրջանի փոփոխության հետ:

 ՀՀ-ի ուղղությունը, անշուշտ, գերակա է, բայց կյանքը ցույց է տալիս, որ մնացյալ ուղղությունները պետք չէ անտեսել եւ թողնել հեռագնա ժամանակների ծրագրավորման ու գործունեության: Ընդհակառակը, պետք է առաջնորդվել՝ <>, սկզբունքով:

Արեւմտյան Հայաստանի Կառավարության  Արտաքին Գործերի Հանձնաժողով

Այս խորագրի վերջին նյութերը

Թուրքիան աշխատանքային վատ պայմանների հետևանքով գրանցված մահերի թվով Եվրոպայում առաջինն է

Թուրքիան աշխատանքային վատ պայմանների հետևանքով գրանցված մահերի թվով Եվրոպայում առաջինն է

Հունիս 18, 2019 22:24 Հանքահորերում շարունակում են հանքափորներ զոհվել։
Աշխարհի ավելի քան 2 մլրդ բնակիչ խմելու մաքուր ջրից օգտվելու հնարավորություն չունի. ՄԱԿ

Աշխարհի ավելի քան 2 մլրդ բնակիչ խմելու մաքուր ջրից օգտվելու հնարավորություն չունի. ՄԱԿ

Հունիս 18, 2019 22:05 3 միլիարդն էլ զրկված է ձեռքերն օճառով լվանալու հնարավորությունից։
Facebook-ը պաշտոնապես ներկայացրեց իր Libra գաղտնարժույթը

Facebook-ը պաշտոնապես ներկայացրեց իր Libra գաղտնարժույթը

Հունիս 18, 2019 20:52 Ենթադրում են թողարկել 2020 թվականին։
Պենտագոնը հայտարարել է, որ S-400-ների գնման դեպքում պատժամիջոցներ կկիրառի թուրքական ընկերությունների դեմ

Պենտագոնը հայտարարել է, որ S-400-ների գնման դեպքում պատժամիջոցներ կկիրառի թուրքական ընկերությունների դեմ

Հունիս 18, 2019 20:28 Ծանր հարված կլինի Թուրքիայի ռազմարդյունաբերությանը։ 
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հունաստանի վարչապետի կոչին

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հունաստանի վարչապետի կոչին

Հունիս 18, 2019 18:14 ԵՄ–ին կոչ էր անում պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ:
Անթալիայի նահանգապետարանն արգելել է ԼԳԲՏ համայնքի շքերթը

Անթալիայի նահանգապետարանն արգելել է ԼԳԲՏ համայնքի շքերթը

Հունիս 18, 2019 17:25 Բախումներից խուսափելու համար։
Միշել Պլատինին ձերբակալվել է

Միշել Պլատինին ձերբակալվել է

Հունիս 18, 2019 14:30 Կոռուպցիոն սխեմաների մեջ ներքաշված լինելու պատճառով:
Ինդոնեզիայում առնվազն 17 մարդ է զոհվել նավաբեկության հետևանքով

Ինդոնեզիայում առնվազն 17 մարդ է զոհվել նավաբեկության հետևանքով

Հունիս 18, 2019 12:50 Որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է։
Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

Հունիս 18, 2019 08:45 Ինքնազգացողությունը վատացել է դատական նիստից հետո։
Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում (տեսանյութ)

Հունիս 17, 2019 22:06 Մխիթարյանի ընտրյալը հայազգի գործարար Միքայել Վարդանյանի դուստրն է:
Հունաստանը ԵՄ-ից կպահանջի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել

Հունաստանը ԵՄ-ից կպահանջի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել

Հունիս 17, 2019 21:10 Կիպրոսում հորատման աշխատանքների համար։
Թուրքիային անապատացման լուրջ վտանգ է սպառնում

Թուրքիային անապատացման լուրջ վտանգ է սպառնում

Հունիս 17, 2019 20:37 Հիմնական պատճառը հողի էրոզիան է։
Ստամբուլում վրացիների և ռուսների բախում է տեղի ունեցել. կա 1 զոհ

Ստամբուլում վրացիների և ռուսների բախում է տեղի ունեցել. կա 1 զոհ

Հունիս 17, 2019 19:52 Հյուրանոցներից մեկում գումարային հարցերի շուրջ վեճ է բռնկվել։
Էրդողանը՝ Մակրոնին. «Դու ո՞վ ես ընդհանրապես»

Էրդողանը՝ Մակրոնին. «Դու ո՞վ ես ընդհանրապես»

Հունիս 17, 2019 19:35 Կոչ էր արել դադարեցնել Կիպրոսում հորատման աշխատանքները։
Ադրբեջանական գազը TANAP-ի  միջոցով հասել է եվրոպական շուկաներ

Ադրբեջանական գազը TANAP-ի միջոցով հասել է եվրոպական շուկաներ

Հունիս 17, 2019 18:50 «Շահ Դենիզ» հանքավայրում արդյունահանված գազը։