Լրահոս

05.06.2009 17:37


Հեղինե Բիշարյան. «Այդպիսի գնահատականը տեղին չէ և քաղաքական գործչին հարիր չէ»

Հեղինե Բիշարյան. «Այդպիսի գնահատականը տեղին չէ և քաղաքական գործչին հարիր չէ»

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն ասել էր, թե ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ հայաստանյան քաղաքական դաշտում գոյություն ունի ռեալ ռեսուրսներ ունեցող ընդամենը երեք քաղաքական ուժ՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ։

Ս. Սուրենյանցի հայտարարության վերաբերյալ իր մեկնաբանությունն է արել ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը.

-Ես էլ հակառակը կասեի. այդպիսի գնահատականը տեղին չէ և քաղաքական գործչին հարիր չէ։ Եթե մեկը մյուսից մի քանի տոկոս ավելի ձայն է հավաքում, չի նշանակում, թե մյուսները չկան։ Փորձը ցույց տվեց, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն անկաշառ, առանց ճնշումների, մաքուր 5,2% ձայն է հավաքել, որը բավական լուրջ տոկոս է։

 

Այս խորագրի վերջին նյութերը