Լրահոս

05.06.2009 18:08


Ձերբակալվել է թիվ 8/15 ԸԸՀ նախագահը

Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 8/15 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հունիսի 5-ին ձերբակալվել է թիվ 8/15 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Օնիկ Ալեքսանյանը:

Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված արարք, այն է՝ քվեարկության արդյունքները կեղծելու մեջ:

 

Այս խորագրի վերջին նյութերը