Աշխարհ

Սեպտեմբեր 04, 2012 13:45

Էդվարդ Նալբանդյան. «Հայաստանը դուրս չի գա ԼՂ բանակցություններից»

Էդվարդ Նալբանդյան. «Հայաստանը դուրս չի գա ԼՂ բանակցություններից»

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը և պատասխանները հարցերին Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում

 Բարև Ձեզ

 Ցանկանում եմ ողջունել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող իմ արգենտինացի գործընկերոջը։

Այս տարի մենք նշում ենք հայ-արգենտինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 ամյակը, և կարող ենք արձանագրել, որ Արգենտինայի հետ մենք ունենք բավականին ինտենսիվ համագործակցություն։

Մենք շատ կարևորում ենք ջերմ և բարեկամական հարաբերությունները Արգենտինայի հետ եւ դրա մասին խոսում է այն փաստը, որ Լատինական Ամերիկայում առաջին դեսպանատունը մենք բացեցինք հենց այդ երկրում, Արգենտինան առաջին լատինաամերիկյան երկիրն է, որի հետ մենք վերացրել ենք մուտքի արտոնագրային ռեժիմի պահանջը: Իր հերթին, Արգենտինայի դեսպանատունը Հայաստանում առաջինն էր Հարավային Կովկասում։

Իհարկե, երկկողմ հարաբերություններում շատ մեծ դեր է խաղում  բազմահազարանոց արգենտինահայ համայնքը։ Ժամանակին Արգենտինան մեծ հոգատարությամբ ընդունեց Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին, ովքեր  դարձան այդ երկրի արժանի քաղաքացիները և այսօր իրենց աշխատանքով և ձեռքբերումներով բարձր են պահում թե հայ, թե արգենտինացի ժողովուրդների պատիվը համաշխարհային մակարդակում։

 Արգենտինան նաև Հայոց Ցեղասպանությունը օրենքի մակարդակով ընդունած և դատապարտած երկիր է, որի համար առանձնահատուկ երախտագիտություն եմ ուզում հայտնել:

Մեր հարաբերություններում կարևոր տեղ է գրավում նաև տնտեսական համագործակցությունը։  Արգենտինան մեր տնտեսության մեջ ամենամեծ ներդրողներից է։

 Պարոն Թիմերմանի  հետ զրույցի ընթացքում մենք անդրադարձանք բավականին լայն հարցերի շրջանակի։ Պայմանավորվեցինք շարունակել աշխատանքները երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտը ընդլայնելու ուղղությամբ, ամրապնդել միջազգային կազմակերպություններում համագործակցությունը, առևտրատնտեսական, մշակութային և գիտակրթական փոխգործակցությունը։ Անդրադարձ կատարվեց համատեղ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցերին։

Քննարկեցինք նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Պարոն Թիմերմանը ներկայացրեց Մալվինյան / Ֆոլկլենդյան կղզիների շուրջ իրավիճակը: Մենք համակարծիք ենք, որ հիմնախնդիրները պետք է լուծվեն միմիայն խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:

Իհարկե, չէինք կարող չանդրադառնալ հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքի արդյունքում վերջին օրերին ստեղծված իրավիճակին: Սաֆարովի հանցագործությունից  ի վեր Ադրբեջանը հետևողականորեն փառաբանում էր այս սարսափելի ոճրագործությունը՝ անգամ այն աստիճանի, որ մարդասպանին ներկայացնում էր որպես օրինակ ադրբեջանցի երիտասարդության համար:

Եվրախորհուրդի, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ինչպե՞ս կարող էր ձեւացնել, որ հավատում է Ադրբեջանի սին խոստումներին եւ գնալ նման կասկածելի քայլի: Միջազգային հանրության մոտ մեծ մտահոգություն է առաջացրել այս գործարքը:

Սեփական երկիրը լիովին թաղելով կոռուպցիայի մեջ՝ ադրբեջանական իշխանությունները  փորձում են արտահանել այդ արատը այլ երկրներ, տեղափոխել միջպետական հարաբերությունների մակարդակ: Այս մասին վերջին տարիներին բազմաթիվ հրապարակումներ են եղել միջազգային մամուլում: Սա լուրջ զգուշացում է այն երկրներին եւ քաղաքական գործիչներին, որոնց մոտ նման գործարքների գնալու գայթակղություն է առաջանում:

 

Միջազգային հանրությունը չի կարող հանդուրժել բանակցային գործընթացի քողի տակ Ադրբեջանի արկածախնդիր քաղաքականության շարունակումը, որը լուրջ սպառնալիք է տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության համար:

Եվս մեկ անգամ ողջունում եմ իմ գործընկերոջը և սիրով նրան փոխանցում խոսքը, ապա կպատասխանենք ձեր հարցերին:

Հայաստանի Հանրապետություն: Վերջին շրջանում Թուրքիայի արտգործնախարարը և մի շարք այլ պաշտոնյաներ կրկին բարձրաձայնում են ղարաբաղյան բանակցությունները միջնորդելու մասին և նույնիսկ բանակցությունները Ստամբուլում անցկացնելու վերաբերյալ, թերևս ծանոթ եք այդ հայտարարությանը, ո՞րն է Ձեր դիրքորոշումը, շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան: Ինչ վերաբերում է Ձեր հարցին թուրքական կողմի առաջարկների, նոր միջնորդության փորձերի, Ստամբուլում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցություններ անցկացնելու: Ի՞նչ է նշանակում: Այն բազմաթիվ հանդիպումները, որոնք կայացել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ տարբեր երկրներում, վերջին շրջանում մի շարք Ռուսաստանի քաղաքներում, սպասված արդյունքի չ՞են հանգեցրել, որովհետև Ստամբուլու՞մ չէին կայանում:

Թուրքական կողմից որևէ միջնորդություն կամ միջամտության փորձեր այս հարցում բացառված են:

Թուրքիայի միջնորդության կամ միջամտության փորձերը հարեւան երկրներին վերաբերող հարցերում երբևէ որևէ դրական արդյունք չեն տվել, հակառակը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, ապա բազմիցս ասվել է, եւ ոչ միայն Հայաստանի կողմից, որ այս հիմնախնդրում Թուրքիան որևէ միջնորդական դերակատարություն չի կարող ունենալ:

Ազատություն ռադիոկայան: Երկու հարց ունեմ, ուղղում եմ Հայաստանի արտգործնախարարին: Պարոն Նալբանդյան, Սաֆարովի դեպքի հետ կապված վերջերս շատ է խոսվում, որ Հայաստանը կարող է դադարացնել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հնարավո՞ր է, որ Հայաստանը իրոք դադարեցնի իր ղարաբաղյան բանակցությունները կապված Սաֆարովի դեպքի հետ և երկրորդ, դեպքը այնուամենայնիվ ի՞նչ ազդեցություն կունենա բանակցությունների վրա: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան: Դեպքը շատ վատ ազդեցություն ունի արդեն բանակցային գործընթացի վրա և ընդհանրապես տարածաշրջանային կայունության և անվտանգության վրա: Բայց փորձերը դուրս գալ բանակցություններից, ձախողել բանակցությունները, դա Հայաստանի կողմից չեն արվում, Ադրբեջանի կողմից են արվում և այս գործարքի հենց պատճառներից մեկը նա է, որ Ադրբեջանը շարունակում է այդ փորձերը:

Ադրբեջանն է, որ մերժում է եռանախագահների կողմից բոլոր  առաջարկները: Գիտեք, մեր արձագանքը Լ՛Աքվիլայի,Մուսոկկայի, Դովիլի, Լոս Կաբոսի հայտարարություններից հետո և Ադրբեջանի արձագանքը:  Դուք գիտեք, մեր արձագանքը այն առաջարկների կապակցությամբ, որոնք արվել են եռանախագահների կողմից, ԵԱՀԿ գործող նախագահների կողմից, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից՝ դիպուկահարների դուրս բերման, հրադադարի ամրապնդման, շփման գծում հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, այլ առաջարկներ, որոնք մշտապես մերժվել են Ադրբեջանի կողմից: Այն գործելաոճը, որը դրսևորում է տարիներ շարունակ Ադրբեջանը իր ռազմատենչ հայտարարություններով, սպառնալիքներով,  նոր եւ նոր սադրանքներով շփման գծում, աննախադեպ ձևով ավելացնելով ռազմական բյուջեն.  չկա որևէ երկիր աշխարհում, որը այդպիսի տեմպերով ավելացնի ռազմական բյուջեն: Այս ամենը ուղղված է հենց բանակցությունների տապալմանը:

Ամենակարևորը նա է, որ միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի, թույլ չտա, որ Ադրբեջանը բանակցային գործընթացի քողի տակ շարունակի այս արկածախնդիր քաղաքականությունը, որը հղի է լուրջ վտանգներով տարածաշրջանի և ոչ միայն տարածաշրջանի, այլեւ միջազգային անվտանգության և կայունության համար:

Այս խորագրի վերջին նյութերը

ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահների հանդիպումը կկայանա Սոչիում

ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահների հանդիպումը կկայանա Սոչիում

Հունիս 16, 2019 11:26 «Իրանն ու Հյուսիսային Կովկասը. Համագործակցության պատմությունն ու հեռանկարները» համաժողովի բացմանը:
Անկարան ու Բաքուն քույր քաղաքներ կդառնան

Անկարան ու Բաքուն քույր քաղաքներ կդառնան

Հունիս 15, 2019 19:01 Անկարայի քաղաքապետն ասել է, որ Թուրքիան «միշտ հպարտանում է Ադրբեջանի հաջողություններով»:
Քամու համաշխարհային օրն է

Քամու համաշխարհային օրն է

Հունիս 15, 2019 09:09 Քամու էնեգետիկան հսկայական ներուժ ունի։
Նեյմարին 5 ժամ հարցաքննել են բռնաբարության գործով

Նեյմարին 5 ժամ հարցաքննել են բռնաբարության գործով

Հունիս 14, 2019 20:20 Նրա հետ աշխատել արդեն հրաժարվել է երկրորդ փաստաբանը:
Ճապոնիայում սև ձմերուկ են վաճառել ավելի քան 7 հազար դոլարով

Ճապոնիայում սև ձմերուկ են վաճառել ավելի քան 7 հազար դոլարով

Հունիս 14, 2019 18:59 Գնորդը սուպերմարկետի սեփականատեր Կեյիտի Սուձուկին է:
Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհից հետո ստացել է խոստացված նվիրատվությունների միայն 9%-ը

Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհից հետո ստացել է խոստացված նվիրատվությունների միայն 9%-ը

Հունիս 14, 2019 18:33 850 մլն եվրոյից ներդրվել է ընդամենը 80 միլիոնը:
Սահակաշվիլին զինկոմիսարիատում զինվորական հաշվառման է կանգնել

Սահակաշվիլին զինկոմիսարիատում զինվորական հաշվառման է կանգնել

Հունիս 14, 2019 18:00 «Պատրաստ եմ զենքը ձեռքիս պաշտպանել Ուկրաինան»։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի աղյուսակում առաջադիմել է 9 աստիճանով

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի աղյուսակում առաջադիմել է 9 աստիճանով

Հունիս 14, 2019 13:10 Աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը։
Թուրքմենստանի նախագահը ատճանակով թիրախը խոցել է հեծանիվ վարելիս (տեսանյութ)

Թուրքմենստանի նախագահը ատճանակով թիրախը խոցել է հեծանիվ վարելիս (տեսանյութ)

Հունիս 14, 2019 10:50 Ցուցադրել է իր ֆիզիկական պատրաստվածությունը։
Դաժան ծեծի ենթարկված ընդդիմադիր լրագրողն Էրդողանին վիրավորելու համար կազատազրկվի

Դաժան ծեծի ենթարկված ընդդիմադիր լրագրողն Էրդողանին վիրավորելու համար կազատազրկվի

Հունիս 13, 2019 20:43 Դատավորը հիմնվել է մեկ պատվիրված ցուցմունքի վրա։
Հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանության նախարարները

Հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանության նախարարները

Հունիս 13, 2019 19:26 Վրաց նախարարն ասել է, որ աջակցում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։
Թուրքիայում քննարկել են հայաստանցի ներգաղթյալների հարցը

Թուրքիայում քննարկել են հայաստանցի ներգաղթյալների հարցը

Հունիս 13, 2019 18:51 Ուշադրության կենտրոնում հատկապես եղել են երեխաները։
Թուրքիան ամերիկյան F-35-ների փոխարեն կարող է ձեռք բերել չինական և ռուսական կործանիչներ

Թուրքիան ամերիկյան F-35-ների փոխարեն կարող է ձեռք բերել չինական և ռուսական կործանիչներ

Հունիս 13, 2019 17:49 Թուրքիայի պահանջներին լիովին համապատասխանում են։
Պուտինը ոստիկանության երկու գեներալի է հեռացրել Գոլունովի գործի կապակցությամբ

Պուտինը ոստիկանության երկու գեներալի է հեռացրել Գոլունովի գործի կապակցությամբ

Հունիս 13, 2019 17:00 Գոլունովին ձերբակալել էին հունիսի 6-ին։
Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիի հետ

Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիի հետ

Հունիս 13, 2019 15:05 ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 2-րդ նիստի նախօրեին։
Երգիչ Զուրա Խաչիձեն նշանակվել է Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի տեղակալ

Երգիչ Զուրա Խաչիձեն նշանակվել է Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի տեղակալ

Հունիս 13, 2019 14:35 Զբաղվելու է տուրիզմի, մշակույթի և կրթության ուղղություններով։