Լրահոս

06.06.2009 11:43


Ալեքսեյ Կուդրին. «10 տարվա ընթացքում յուանը կարող է դառնալ պահուստային տարադրամ»

Ալեքսեյ Կուդրին. «10 տարվա ընթացքում յուանը կարող է դառնալ պահուստային տարադրամ»

Ռուսաստանի ֆինանսների նախարար, փոխվարչապետ Ալեքսեյ Կուդրինը հնարավոր է համարում նոր պահուստային տարադրամի՝ չինական յուանի ի հայտ գալուն։ Ըստ նրա՝ դա տեղի կունենա, երբ Չինաստանը կլիբերալացնի իր տնտեսությունն ու կցանակա ապահովել յուանի փոխարկելիությունը։ «Կարծում եմ, դրա համար կպահանջվի 10 տարի։ Սակայն դրանից հետո յուանը կարող է դառնալ միանգամայն պահանջված»,-նշել է ՌԴ փոխվարչապետը։

Ելույթ ունենալով միջազգային տնտեսական համաժողովում՝  Կուդրինը հայտարարել է, որ միայն պայմանավորվածություննով պահուստային նոր տարադրամի կամ ավելի կայուն տարադրամային համակարգի ստեղծումը հնարավոր չէ։ «Դա տնտեսությունների և կառավարման մեթոդների ինտեգրացիա է։ Այսօր Չինաստանն իր կառավարման մեթոդներով խիստ տարբերվում է մյուս երկրներից։ Նույնը ԱՊՀ ներսում է։ Մենք էլ ենք բավականին տարբեր, մենք պետք է համապատասխանացնենք կառավարման մեթոդները, ինչը որ տեղի է ունենում Եվրամիությունում»,-ասել է Կուդրինը

 

Այս խորագրի վերջին նյութերը