Փաստաբանների դեմ հալածանքի երկրորդ ալիքը

Փաստաբանների դեմ հալածանքի երկրորդ ալիքը

Հունիս 19, 2019 19:05 Փողոցում հարձակվել, ծեծել էին փաստաբաններին, որոնց մեջ՝ նաև Ռուբեն Սահակյանը։
Դա մանիպուլյաիցա է. «Ռոբերտո»–ն երբեք մերը չի եղել (տեսանյութ)

Դա մանիպուլյաիցա է. «Ռոբերտո»–ն երբեք մերը չի եղել (տեսանյութ)

Հունիս 19, 2019 17:30 Լևոն Քոչարյանը՝ Սարգիս Քլոյանի հայտարարության մասին։

Աշխարհ

Սեպտեմբեր 14, 2012 14:57

Վրացական իշխանությունները զրկել են ջավախքահայությանը ընտրական գործընթացներին լիարժեք մասնակցելու հնարավորությունից

Վրացական իշխանությունները զրկել են ջավախքահայությանը ընտրական գործընթացներին լիարժեք մասնակցելու հնարավորությունից

2012թ. հոկտեմբերի 1-ին Վրաստանի տարածքում, այդ թվում նաև հայաբնակ Ջավախքում, կայանալու են խորհրդարանական ընտրություններ։

Ընտրական գործընթացը Ջավախքում անցնում է վրացական իշխանությունների կողմից ջավախքահայության քաղաքական և քաղաքացիական իրավունքների ոտնահարման հետևողականորեն իրականացվող քաղաքականության պայմաններում։ Մասնավորապես`

-         Առ այսօր ուժի մեջ է տարածաշրջանային հիմքի վրա քաղաքական կազմակերպություններ ստեղծելու վրացական օրենսդրական արգելքը։ Այդ պատճառով հայ բնակչության շահերը ներկայացնող ջավախքյան քաղաքական կուսակցությունները զրկված են գրանցվելու և ընտրություններին մասնակցելու իրավունքից։

-         Վրացական ուժային կառույցների ուղղակի և անուղղակի ճնշումների, սպառնալիքների, շինծու քրեական գործեր հարուցելու և հեռակա դատավարություններ անցկացնելու արդյունքում 2008 թ-ից առ այսօր տասնյակ ջավախքահայ քաղաքական ակտիվիստներ ստիպված էին հեռանալ իրենց հայրենիքից և/կամ դադարեցնել իրենց քաղաքական գործունեությունը։

-         Քաղաքական հալածանքների զոհ են դարձել Ջավախքում գործող «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամները։ Կառույցի առաջնորդ` Վահագն Չախալյանը, շինծու մեղադրանքների հիման վրա դատապարտվել է տասը տարի ազատազրկման, կազմակերպության մի շարք այլ ակտիվիստներ` տարբեր ժամկետների ազատազրկման։

Վրացական իշխանությունների վերոնշյալ գործողությունների արդյունքում Ջավախքի բնակչությունն այսօր ըստ էության որևէ հնարավորություն չունի լիարժեք մասնակցելու ընտրական գործընթացներին, զրկված է ազատ, արդար և մրցակցային ընտրությունների միջոցով իր քաղաքական կամքն արտահայտելու և ապագան կերտելու իրավունքից։

Այնուամենայնիվ, անգամ իմիտացիոն բնույթ կրող ընտրական այս գործընթացի պայմաններում ջավախքահայությունը պետք է օգտագործի իր տրամադրության տակ գտնվող բոլոր լծակները իր առջև ծառացած քաղաքական, քաղաքացիական, կրոնական, լեզվական, կրթական և մշակութային խնդիրների լուծումը պահանջելու համար։ Ջավախքահայությունը պետք է պահանջի Ջավախքում առաջադրվող պատգամավորության բոլոր` և՛ իշխող, և՛ ընդդիմության թեկնածուներից, ինչպես նաև ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններից իրենց ծրագրերում ընդգրկել և, ընտրվելու դեպքում, ստանձնել հետևյալ հիմնական խնդիրների լուծումը.

 

  1. Ջավախքում լարված քաղաքական իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ`

-         Ջավախքահայության հասարակական–քաղաքական կյանքի նկատմամբ վրաց ուժային կառույցների վերահսկողության վերացում, 

-         Ջավախքահայ ազգային–քաղաքական գործիչների նկատմամբ հալածանքների դադարեցում,

-         Վահագն Չախալյանի և ջավախքահայ այլ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում.

  1. Վրաստանի հայաբնակ շրջաններում ինքնակառավարման համակարգի կայացում, այդ թվում` ինքնակառավարման մարմինների լիազորությունների ընդլայնման միջոցով,
  2. Ջավախքում հայոց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակի շնորհում,
  3. Խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված հայկական եկեղեցիների վերադարձ,
  4. Կրթական ոլորտի խնդիրներ.

-         Ջավախքում հայալեզու ուսուցման հիմքի վրա դպրոցական համակարգի պահպանում,

-         Վրաստանի հայկական դպրոցներում հայերենի դասաժամերի ավելացում.

-         Ախալքալաքում հայ–վրացական համալսարանի բացում։

«Երկիր» միություն

Այս խորագրի վերջին նյութերը

Բրիտանական թանգարանը կցուցադրի Տրոյայի գանձերը

Բրիտանական թանգարանը կցուցադրի Տրոյայի գանձերը

Հունիս 19, 2019 20:13 Բացահայտումից 150 տարի անց։
Ադրբեջանի ՊՆ նախարարը քննադատել է Հենրիխ Մխիթարյանին

Ադրբեջանի ՊՆ նախարարը քննադատել է Հենրիխ Մխիթարյանին

Հունիս 19, 2019 19:48 «Հայերը իրենց քաղաքականությունը կառուցել են ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շուրջ»։
Սահակաշվիլին վազվզել է շատրվանների ջրի տակ (տեսանյութ)

Սահակաշվիլին վազվզել է շատրվանների ջրի տակ (տեսանյութ)

Հունիս 19, 2019 19:45 Փոքր երեխայի նման ուրախացել է։
Չհայտնած կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Չհայտնած կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Հունիս 19, 2019 19:27 Գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել։
Վրաստանի նախագահի նստավայրը կկահավորեն հին կահույքով

Վրաստանի նախագահի նստավայրը կկահավորեն հին կահույքով

Հունիս 19, 2019 19:08 Արդարացվել է ֆինանսական առումով։
Տրապիզոնում ջրհեղեղի հետևանքով 3 մարդ է զոհվել, կան նաև անհետ կորածներ

Տրապիզոնում ջրհեղեղի հետևանքով 3 մարդ է զոհվել, կան նաև անհետ կորածներ

Հունիս 19, 2019 18:33 2 թաղամասերի բնակչություն տարհանվել է:
Հյուսիսային Իռլանդիայում սկսվել են «Գահերի խաղի» պրիկվելի նկարահանումները

Հյուսիսային Իռլանդիայում սկսվել են «Գահերի խաղի» պրիկվելի նկարահանումները

Հունիս 19, 2019 18:06 Իրադարձությունները նախորդում են «Գահերի խաղի» սյուժեին:
ԵՄ-ի տնտեսությունը կարգի է եկել ռուսական հակապատժամիջոցներից. Մոգերինի

ԵՄ-ի տնտեսությունը կարգի է եկել ռուսական հակապատժամիջոցներից. Մոգերինի

Հունիս 19, 2019 16:05 Համալիրը բացառիկ ճկունություն ցուցաբերեց։
Պլատինին ազատ է արձակվել

Պլատինին ազատ է արձակվել

Հունիս 19, 2019 13:55 Մի քանի ժամ շարունակ հարցաքննվել է։
Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Հունիս 19, 2019 09:51 Սցենարն արդեն պատրաստ է։
Թուրքիան աշխատանքային վատ պայմանների հետևանքով գրանցված մահերի թվով Եվրոպայում առաջինն է

Թուրքիան աշխատանքային վատ պայմանների հետևանքով գրանցված մահերի թվով Եվրոպայում առաջինն է

Հունիս 18, 2019 22:24 Հանքահորերում շարունակում են հանքափորներ զոհվել։
Աշխարհի ավելի քան 2 մլրդ բնակիչ խմելու մաքուր ջրից օգտվելու հնարավորություն չունի. ՄԱԿ

Աշխարհի ավելի քան 2 մլրդ բնակիչ խմելու մաքուր ջրից օգտվելու հնարավորություն չունի. ՄԱԿ

Հունիս 18, 2019 22:05 3 միլիարդն էլ զրկված է ձեռքերն օճառով լվանալու հնարավորությունից։
Facebook-ը պաշտոնապես ներկայացրեց իր Libra գաղտնարժույթը

Facebook-ը պաշտոնապես ներկայացրեց իր Libra գաղտնարժույթը

Հունիս 18, 2019 20:52 Ենթադրում են թողարկել 2020 թվականին։
Պենտագոնը հայտարարել է, որ S-400-ների գնման դեպքում պատժամիջոցներ կկիրառի թուրքական ընկերությունների դեմ

Պենտագոնը հայտարարել է, որ S-400-ների գնման դեպքում պատժամիջոցներ կկիրառի թուրքական ընկերությունների դեմ

Հունիս 18, 2019 20:28 Ծանր հարված կլինի Թուրքիայի ռազմարդյունաբերությանը։ 
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հունաստանի վարչապետի կոչին

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հունաստանի վարչապետի կոչին

Հունիս 18, 2019 18:14 ԵՄ–ին կոչ էր անում պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ: