Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

Նոյեմբեր 28, 2014 00:25 Խոցված ուղղաթիռը և իշխանավորների էժանագին «PR»-ը։
Արեգ Գևորգյան

Արեգ Գևորգյան

Նոյեմբեր 27, 2014 17:24 Նիկոլի կողմից սա Սերժ Սարգսյանին ծառայություններ մատուցելն արդարացնելու անօգուտ փորձ է։

Մեկնաբանություն

Սեպտեմբեր 14, 2012 17:35

Սաֆարովը և սերժամոլ շիզոֆրենիկները

Սաֆարովը և սերժամոլ շիզոֆրենիկները

Ռամիլ Սաֆարովի հետ կապված պատմությունից հետո «նախաձեռնողական» իշխանության մոտ կրկին «հայրենասիրության» փուլ է սկսվել։ Նույն գծի վրա են նաև Բաղրամյան 26–ին կից գործող սազանդարները, ովքեր մի ժամանակ ծափահարում էին Սերժ Սարգսյանին «ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում և ծպտուն չէին հանում, երբ ՀՀԿ ղեկավարը հարցազրույցը հարցազրույցի հետևից էր տալիս և պատրաստակամություն հայտնում հանձնել Ղարաբաղի հողերը՝ Ադրբեջանի կողմից ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության դիմաց։

Իրենց առաջադեմ վերլուծաբան, թուրքագետ կամ մտքի գիգանտ համարողները հայ–թուրքական քիրվայության փուլում կողմ էին Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից բխող գործընթացին։ Պարզ է, որ նրանք կողմ էին Սերժին, բայց դե փաստն այն է, որ անձամբ էին լծվել «ֆուտբոլը» քարոզելու գործին ու փրփուրները բերաններին պաշտպանում էին Հայոց ցեղասպանությունն առևտրի առարկա դարձնող ու Թուրքիային Ղարաբաղի հարցում բացահայտ խառնվելու «քարտ–բլանշ» տվող տխրահռչակ արձանագրությունները։

Ուշագրավն այն է, որ նույն վերլուծաբանները և մտքի գիգանտները հիմա էլ հակառակ ծայրահեղության մեջ են ընկել ու առաջարկում են Մինսկի խմբի վերացման քաղաքականություն վարել, որպեսզի հնարավորություն ստեղծվի ԼՂՀ անկախության ճանաչման համար։ Նկատենք, որ սա արդեն շիզոֆրենիայի դրսևորում է։ Այդ մարդիկ, թերևս, չեն հասկանում, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում միջնորդություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունն ամենևին էլ խոչընդոտ չէ ԼՂՀ անկախության ճանաչման համար։ ԼՂՀ միջազգային ճանաչումը, այո՛, պետք է լինի պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի հիմնական նպատակը, բայց դրան հասնելու ճանապարհը Մինսկի խմբի վերացման հետ կապելը լավագույն դեպքում քաղաքական անմեղսունակություն կարող է համարվել։

Ի դեպ, նկատենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացման հարցում, այնպես ինչպես «ֆուտբոլային» դիվանագիտության մեջ, կրկին շահագրգռված են Թուրքիան ու Ադրբեջանը, քանի որ ուզում են Ղարաբաղի հարցը տեղափոխել ՄԱԿ կամ ԵՄ։ Պատճառն այն է, որ ՄԱԿ–ում և ԵՄ–ում Ադրբեջանը կարողացել է անցկացնել իր շահերից բխող որոշումներ և միայն Մինսկի խմբի գոյությունն է, որ այդ որոշումները մեզ համար իմպերատիվ բնույթ չեն կրում։ Թե ինչու են թուրք–ադրբեջանական տանդեմին այս անգամ ևս ձայնակցում իգորմուրադյանատիպ «հայրենասերները»՝ մնում է միայն կռահել։ Մեկ բան ակնհայտ է. Սերժ Սարգսյանն ու իր թիմը ինչ էլ անեն, վերջում ստացվում է ինչպես միշտ՝ թրքաբոլշևիզմ։

Կորյուն Մանուկյան

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Լա՛վ եմ անում. ես ինձ պարգևատրում եմ

Լա՛վ եմ անում. ես ինձ պարգևատրում եմ

Նոյեմբեր 27, 2014 17:10 Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ ավագանու երեկվա նիստում բռնած դիրքը սա է նշանակում:
Տիկնակլոնձի վրա թքելով՝ այն չես վերացնի

Տիկնակլոնձի վրա թքելով՝ այն չես վերացնի

Նոյեմբեր 27, 2014 11:19 Քաղաքական դաշտը ևս կենդանի օրգանիզմ է։ Բնականաբար, դրանում ևս կան ու կլինեն քաղաքական «տիկնակլոնձները»։
Նիկոլ և Զառա. «իմպիչմենտի» վկաները

Նիկոլ և Զառա. «իմպիչմենտի» վկաները

Նոյեմբեր 26, 2014 17:05 Բաղրամյան 26–ին պետք են Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի մաշեցում և մեկ–երկու օրվա «մուտիլովկայի» թեմա, իսկ Նիկոլին ու Զառային՝ թամաշա և էժանագին պոպուլիզմ։ Ահա և նրանց միավորող ընդհանուր շահը։
Շավարշ Քոչարյանը «քաշեց» Բաղրամյան 26–ին

Շավարշ Քոչարյանը «քաշեց» Բաղրամյան 26–ին

Նոյեմբեր 26, 2014 16:10 Խեղճ Շավարշն ի՞նչ իմանար, որ Բաղրամյան 26–ի «կրեաԾիվ» տղաներն այդպիսի բաներ են մտածել։ Չի իմացել և այդ իսկ պատճառով էլ «քաշել» է շեֆին։
Հաճախորդի «հավերժական շարժիչը»

Հաճախորդի «հավերժական շարժիչը»

Նոյեմբեր 26, 2014 11:25 Բաղրամյան 26–ում նոր պլան են հղացել. Նիկոլի միջոցով (Նիկոլ որ ասում ենք՝ էն ճղճղան Զառան հետն է) «Իմպիչմենտ» օպերացիան են «մեյդան» հանել։
Ուզում են սայլը դնել ձիուց առաջ

Ուզում են սայլը դնել ձիուց առաջ

Նոյեմբեր 26, 2014 10:40 Ընդդիմության ընդդիմությունը «փայլուն» գաղափար է հղացել:
Պայթած դհոլներից օգուտ չկա

Պայթած դհոլներից օգուտ չկա

Նոյեմբեր 26, 2014 09:20 Ներքաղաքական կյանքում խաղն այլևս բաց է գնում։ Տակից՝ դհոլների բերանով խաղեր տալը չի կարող առաջվա արդյունքները տալ։ Խաղի պայմաններն էլ այլևս չեն թելադրվում Բաղրամյանի 26-ից։ Ուրեմն, դրանց պահելու իմաստը ո՞րն է...
«Հայկական աշխարհն» ու դրամի «արկածները»

«Հայկական աշխարհն» ու դրամի «արկածները»

Նոյեմբեր 25, 2014 13:30 Եթե նախագահական նստավայրը վերածվել է «քեշ» փող հաշվելու և տնտեսության յուղոտ քվոտաները բաշխելու բիզնես կանտոռայի, ապա այսպես էլ պետք է լիներ։
Բարի գալուստ, «ստագֆլյացիա՛»

Բարի գալուստ, «ստագֆլյացիա՛»

Նոյեմբեր 25, 2014 12:45 ՀՀԿ ղեկավարի խոստացած «Ապահով Հայաստանում» այլ բան չէր էլ կարող լինել։
Մշուշով պատված ԵՏՄ

Մշուշով պատված ԵՏՄ

Նոյեմբեր 25, 2014 11:00 Հայոց ներկա արքունիքը երբեք էլ կանխատեսումներով չի փայլել, իսկ արված կանխատեսումներն էլ հակառակ իմաստով են իրականություն դարձել:
Ո՞ւմ հրաժարականն է առաջարկում պահանջել Շավարշ Քոչարյանը

Ո՞ւմ հրաժարականն է առաջարկում պահանջել Շավարշ Քոչարյանը

Նոյեմբեր 25, 2014 10:35 Հնարավոր է, որ Շավարշ Քոչարյանի մեջ կարճ ժամանակով զարթնեց ինչ-որ մի բան, ասենք՝ նախկին ընդդիմադիր գործիչը:
Քաղաքական կապիտալի մսխումն ու դրա հետևանքները

Քաղաքական կապիտալի մսխումն ու դրա հետևանքները

Նոյեմբեր 24, 2014 18:20 Ֆունկցիոնալ առումով Սերժ Սարգսյանը շատ քիչ է տարբերվում Արտաշես Գեղամյանից ու քաղաքական կապիտալը մսխած մյուս գործիչներից։
Ժողովրդի և Սերժ Սարգսյանի պատկերացումների հակադրությունը

Ժողովրդի և Սերժ Սարգսյանի պատկերացումների հակադրությունը

Նոյեմբեր 24, 2014 13:50 Գալուստ Սահակյանն արդեն երկրորդ անգամ է նույն բանը պնդում՝ ասելով՝ քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել, մենք իշխանությունից չեն հեռանալու:
Մեր փողոցում էլ տոն կլինի

Մեր փողոցում էլ տոն կլինի

Նոյեմբեր 24, 2014 11:30 Փոփոխոթյունների այլընտրանքն ավելի վատ ցուցանիշներն ու ավելի շատ խնդիրներն են։
«А не замахнуться ли нам на Вильяма... » (տեսանյութ)

«А не замахнуться ли нам на Вильяма... » (տեսանյութ)

Նոյեմբեր 23, 2014 22:10 Հայաստանի պարագայում գործող իշխանության վերարտադրվելու ցանկությունը նույնն է ինչ ասվեր, թե «Մակբեթի» հեղինակը ես եմ, կամ՝ «կիսովի» ենք գրել։
«Միայնակ ամուսնանալու» պատմական փուլը

«Միայնակ ամուսնանալու» պատմական փուլը

Նոյեմբեր 23, 2014 13:10 Ինչպես հայտնի է, իշխանությունը ծանր տարավ «եռյակի» որոշումը՝ երկխոսությունը բացառելու մասին:
Չսիրված իշխանությունը երկար չի կարող մնալ

Չսիրված իշխանությունը երկար չի կարող մնալ

Նոյեմբեր 22, 2014 11:45 «Ապահով Հայաստան» կարգախոսը փշրվեց հենց իշխանության համար։
Հայաստանի խորհրդանիշ՝ նո՞ւռ, թե՞ «Նուռ քարտ»

Հայաստանի խորհրդանիշ՝ նո՞ւռ, թե՞ «Նուռ քարտ»

Նոյեմբեր 21, 2014 19:30 Հայաստանի գործող իշխանությունների թեթև ձեռքով ոչ միայն հաստատվեց գաղջը, այլև փոխարինվեցին խորհրդանշական ու արժեքային պատկերացումները։
Գոնե արժանապատվությունից մի՛ խոսեք

Գոնե արժանապատվությունից մի՛ խոսեք

Նոյեմբեր 21, 2014 01:05 Գալուստ Սահակյանը թող հանգիստ լինի՝ իշխանափոխությունը դարդերի վերացման սկիզբը կազդարարի:
Խորհրդարանական ճգնաժամի հո՞տ է գալիս

Խորհրդարանական ճգնաժամի հո՞տ է գալիս

Նոյեմբեր 20, 2014 17:44 Հե՛յ գիտի ժամանակներ, երբ ՀՀԿ խմբակցության ղեկավարը Գալուստ Սահակյանն էր, որին հաջողվում էր խորհրդարան բերման ենթարկել ՀՀԿ-ական պատգամավորներին եւ, թեկուզ մեկ ձայնի առավելությամբ, անցկացնել Կառավարության օրինագծերը: