Գրիգոր Աթանեսյան

Գրիգոր Աթանեսյան

Նոյեմբեր 24, 2014 13:04 «Եռյակը» կոնկրետ պատկերացումներ ունի թե՛ երկրում ստեղծված իրավիճակի, թե՛ այն շտկելու համար անհրաժեշտ քայլերի մասին:
Էդվարդ Անտինյան

Էդվարդ Անտինյան

Նոյեմբեր 22, 2014 22:00 Ծառուկյանը հաշվի է առնում նախորդ բոլոր շարժումների սխալները և նոր որակ բերում քաղաքական դաշտ։

Լրահոս

Սեպտեմբեր 15, 2012 12:02

Վահե Ավետյանի քույրը պահանջում է հանրային դատավարություն կազմակերպել

Վահե  Ավետյանի քույրը պահանջում է հանրային դատավարություն կազմակերպել

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան խմբում Վերոնիկա Ավետյանը գրում է. «Այս մթնոլորտում ապրելն ուղղակի անտանելի է... Երբ տանից դուրս ես գալիս ու չգիտես կվերադառնաս արդյոք, թե կարող է ինչ–որ մեկի շանը դուր չգաս, և տեղում կնքես մահկանացուդ.... կոչ ողջ աշխարհի հայությանը՝ միացեք մեզ, թող արդարությունը գեթ մեկ անգամ ժպտա, հերիք է այսքան արյուն, հերիք է այսքան արցունք, հերիք է: Մենք ուզում ենք արժանապատիվ ապրել: Մենք ուզում ենք, որ բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց իրավունք են վերապահում մարդկային կյանք խլելու, ստանան արժանի պատիժ»։

http://avetyannvard.blogspot.com/2012/09/blog-post_14.html

Ավետյանի Ցուցակ

Նվարդ Ավետյանի բաց նամակը
(կոչ՝ ստեղծելու Ավետյանի ցուցակ)
 Սույն կոչը ուղղում ենք բարի կամքի տեր բոլոր մարդկանց։ Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս եւ նախկին բնակիչներս, այլեւս չենք հանդուրժում Հայաստանում տիրող անօրինականության ու անպատժելիության մթնոլորտը։ Մենք կոչ են անում բոլոր նրանց, ովքեր մտահոգված են այս խնդրով՝ միանալ մեր շարժմանը եւ պատասխանատվության կանչել Հայաստանի հանցագործ ու կաշառակեր տերերին։
Իմ եղբայրը՝ Վահե Ավետյանը մահացու ծեծի է ենթարկվել Հայաստանի մաֆիոզ օլիգարխ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, այսպես կոչված՝ Նեմեց Ռուբոյի անմիջական հրահանգով։ Ռեստորանի աշխատակիցների մի մեծ խումբ՝ Հայրապետյանի անձնական թիկնապահների հետ միասին մահացու ծեծի ենթարկեցին Վահե Ավետյանին 2012թ. հունիսի 17–ին՝ Նեմեց Ռուբոյին պատկանող Հարսնաքար ռեստորանի մոտ տեղի ունեցած միջադեպի արդյունքում։
12 օր անց՝ 2012թ. հունիսի 29–ին, Երեւանի հիվանդանոցներից մեկում, առանց գիտակցության գալու մահացավ ՊՆ Երևանի կայազորի ռազմական հոսպիտալի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը։ Նա ընդամենը 32 տարեկան էր։
Սա եւս մեկ նախազգուշացում է, որ Հայաստանում պաշտպանված չէ մարդու հիմնարար իրավունքը՝ ապրելու իրավունքը։ Նման ողբերգությունները ստվեր են գցում երկրի Սահմանադրության վրա, որով Հայաստանի Հանրապտությունը հռչակված է որպես օրենքի պետություն։
Հայաստանի քաղաքացու եւ ՀՀ Զինված ուժերի սպայի դաժան ծեծը եւ դրան հետեւած մահը երկրի քաղաքացիների շրջանում ստեղծել է հուսահատության ու անպաշտպանվածության մթնոլորտ եւ էլ ավելի խորացրել անվստահությունը իրենց հայրենիքի ապագայի նկատմամբ։
Տարբեր երկրներում մարդիկ խստագույնս դատապարտեցին այս դաժան սպանությունը, որը կազմակերպվել եւ իրականացվել էր Հայաստանում իշխանության գլուխ կանգնած մարդկանց կողմից։ Այժմ մենք պահանջում ենք, որպեսզի Հայաստանի իշխանությունները հետաքննություն կատարեն՝ բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու իրական մեղավորներին։
Սակայն, քանի դեռ Հայաստանում՝ կառավարության աջակցության ներքո իշխում են կաշառակեր ու հանցագործ օլիգարխները, որոնք անարգել շարունակում են իրենց հանցավոր գործունեությունը՝ առանց պատժից վախենալու, մենք պետք է մեր բողոքն ուղղենք Հայաստանն ու հայ ժողովրդին թալանող այդ քրեա–օլիգարխիկ պաշտոնյաների դեմ։
Մենք վստահ ենք, որ միջազգային հանրությունը կմիանա մեզ եւ իր հզոր աջակցությունը կբերի մեր խնդիրներին, այլապես տանջահար արված Հայաստանի ժողովուրդը ի վիճակի չի լինի միայնակ պայքարել այս հանցավոր ռեժիմը արմատախիլ անելու համար։ 
Հայաստանի զինված օլիգարխ առաջնորդները չեն երկյուղում հանցագործություններ կատարելուց, քանզի վստահ են, որ իրենք վեր են օրենքից, իրենք երկրի տերերն են, որոնք ճորտացրել են սեփական ժողովրդին եւ շարունակում են մնալ անպատիժ։
Տարիներ շարունակ հայաստանյան հանցագործ ղեկավարները, ներառյալ Նեմեց Ռուբոն, բացեիբաց սպառնացել են ֆիզիկապես “պատժել” լրագրողներին եւ բոլոր նրանց, ովքեր ձայն կբարձրացնեն իրենց դեմ։
Սակայն մեզ վախեցնելը հեշտ չէ։ Մենք պահանջում ենք Վահե Ավետյանի գործով հանրային դատավարություն կազմակերպել Հայաստանում եւ պատասխանատվության կանչել սպանության բոլոր մասնակիցներին։ Մենք քաջ տեղյակ ենք, որ Վահեի սպանությունը պատշաճորեն չի հետաքննվում եւ նրա փաստաբաններին չի տրամադրվում այն ամբողջական տեղեկատվությունը, որը նրանց անհրաժեշտ է գործը ամենայն ճշգրտությամբ դատավարության ներկայացնելու համար, քանի որ Հայաստանի կառավարությունը հրաժարվում է համագործակցել հետաքննության ընթացքին։
Հայաստանում որեւէ մեկը չի վստահում դատական համակարգին եւ դա է պատճառը, որ մենք հայցում ենք միջազգային հանրության եւ ժողովրդավարական երկրների կառավարությունների միջամտությունը։ Մենք խնդրում ենք օգնել հայ ժողովրդին՝ պատժելու հայաստանյան օլիգարխ հանցագործներին, որոնք կամ ներգրավված են մարդու իրավունքների խախտումների մեջ, կամ հովանավորում են օրինախախտներին։
2012թ. հունիսին ԱՄՆ–ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից կազմված “Մագնիտսկու ցուցակը” սահմանում է մարդու իրավունքները խախտող պաշտոնյաների դեմ սանկցիաների կիրառում ոչ միայն Ռուսաստանում, այլեւ տարբեր երկրներում։
Մենք կոչ ենք անում ստեղծել նոր “Մագնիտսկու ցուցակ”, որը կարող է կոչվել “Ավետյանի ցուցակ” եւ որը կնախատեսի սանկցիաներ՝ Հայաստանում մարդու իրավունքները խախտող պաշտոնյաների դեմ։
Մենք դեռեւս աշխատում ենք այդ ցուցակի վրա եւ պահանջում ենք, որպեսզի ԱՄՆ–ի կառավարությունը, Մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունները եւ Եվրոպայի Անվտանգության ու Համագործակցության Կոմիտեի Խորհրդարանական Վեհաժողովը ընդունի առաջարկությունը՝ կիրառել այլ երկիր մուտքի արգելք եւ անձնական հաշվեհամարների սառեցում Հայաստանի կառավարության այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են ինչպես Վահե Ավետյանի մահվան, այնպես էլ Հայաստանում մարդու իրավունքների խախտումների համար։
Մենք պահանջում ենք Հայաստանում մարդու իրավունքների խախտումների մեջ ներգրավված հայ պաշտոնյաների երեխաների եւ բարեկամների նկատմամբ այլ երկրներ մուտքի արգելք։ Մենք պահանջում ենք սառեցնել Հայաստանի կառավարության այն պաշտոնյաների բարեկամների անձնական հաշվեհամարները, որոնք հայ ժողովրդից գողացած գումարները ապահովության համար փոխանցում են Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների տարբեր բանկեր կամ ներդրումներ կատարում արտասահմանում ձեռք բերված սեփականության մեջ։
 Նվարդ Ավետյան

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Ստրասբուրգում բացվել է Եվրախորհրդարանի լիագումար նիստը

Ստրասբուրգում բացվել է Եվրախորհրդարանի լիագումար նիստը

Նոյեմբեր 24, 2014 15:39 Քննարկվելիք գլխավոր թեմաներից են Եվրահանձնաժողովին անվստահություն հայտնելու և Պաղեստինը պետություն ճանաչելու հարցերը։
Վարդան Բոստանջյան. «Կարո՞ղ ես՝ այնպես արա, որ քո երկրից մարդիկ չգնան»

Վարդան Բոստանջյան. «Կարո՞ղ ես՝ այնպես արա, որ քո երկրից մարդիկ չգնան»

Նոյեմբեր 24, 2014 15:14 «Նույն ձևի ՀՀ բյուջե կարելի կլիներ կազմել, ասենք, մինչև 3000 թվի համար»։
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ

Նոյեմբեր 24, 2014 15:02 1988թ. մինչև 2014թ. հոկտեմբերի 31ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1906 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 238-ը` 2013թ. ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3700:
Հայտնաբերված և առգրավված 17.0 կգ սիգ տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին

Հայտնաբերված և առգրավված 17.0 կգ սիգ տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին

Նոյեմբեր 24, 2014 15:00 Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 2.13 մլն.դր. գումար:
Հարուցվել է քրեական գործ՝  կաշառք տալու պատրվակով քաղաքացուց խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ կաշառք տալու պատրվակով քաղաքացուց խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ

Նոյեմբեր 24, 2014 14:59 Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ տեղեկանալով որդուն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունելու՝ քաղաքացուհու ցանկության մասին՝ տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին նրանից խաբեությամբ ստացել եւ հափշտակել են շուրջ 15.500 ԱՄՆ դոլար։
ԱԳ փոխնախարար. «ԵՏՄ–ից դուրս գալու համար որևէ համաձայնություն պետք չէ»

ԱԳ փոխնախարար. «ԵՏՄ–ից դուրս գալու համար որևէ համաձայնություն պետք չէ»

Նոյեմբեր 24, 2014 14:38 Վարդան Այվազյանն էլ նշել է, որ ԵՏՄ–ից դուրս գալու համար պետությունը պետք է 2մլն դոլար վճարի։
Բագրատ Ասատրյանը՝ 2015թ. բյուջեի մասին. «Մեր իշխանություններն ասում են՝ այո, մենք գնալու ենք քարոզչության»

Բագրատ Ասատրյանը՝ 2015թ. բյուջեի մասին. «Մեր իշխանություններն ասում են՝ այո, մենք գնալու ենք քարոզչության»

Նոյեմբեր 24, 2014 14:31 «Այդ՝ «բավականին զուսպ բյուջեով» գալիք տարում հայ հասարակությունն ավելի լավ չի ապրելու»։
«Առաքելություն» կուսակցությունը միանում է համաժողովրդական շարժման կողմից հռչակած իշխանափոխության պահանջին

«Առաքելություն» կուսակցությունը միանում է համաժողովրդական շարժման կողմից հռչակած իշխանափոխության պահանջին

Նոյեմբեր 24, 2014 14:15 Կուսակցությունը իր աջակցությունն է հայտնում յամաժողովրդական շարժման՝ իշխանափոխությանն ուղղված քայլերին:
Այսօրվանից Երևանում կգործարկվեն նոր արագաչափեր

Այսօրվանից Երևանում կգործարկվեն նոր արագաչափեր

Նոյեմբեր 24, 2014 13:59 Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և այլ բնակավայրերում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Պլանային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում

Պլանային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում

Նոյեմբեր 24, 2014 13:47 Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ԵՏՄ–ին անդամագրվելուց հետո երրորդ երկրից 8 ապրանքի ներմուծումն ու արտահանումն արգելված է լինելու

ԵՏՄ–ին անդամագրվելուց հետո երրորդ երկրից 8 ապրանքի ներմուծումն ու արտահանումն արգելված է լինելու

Նոյեմբեր 24, 2014 13:13 Միանաշանակ ասել, որ 5 տարի հետո այդ ապրանքները կթանկանան, փոխնախարարն առայժմ վաղ է համարում։
Շ. Քոչարյանի դիտարկումը՝ ոչ թե պայմանագիր ԵՏՄ–ին միանալու, այլ պայմանագիր պայմանագրին միանալու մասին

Շ. Քոչարյանի դիտարկումը՝ ոչ թե պայմանագիր ԵՏՄ–ին միանալու, այլ պայմանագիր պայմանագրին միանալու մասին

Նոյեմբեր 24, 2014 12:49 Նա նաև հավելել է, որ եթե ԵՏՄ անդամ երկու երկիր փորձի որևէ որոշում կայացնել առանց Հայաստանի «այո»–ի, չի կարողանա։
Հանրապետության մի շարք վայրերում ձյուն է տեղում

Հանրապետության մի շարք վայրերում ձյուն է տեղում

Նոյեմբեր 24, 2014 12:41 Թալինի, Արթիկի, Գյումրու, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Դիլիջանի, Ճամբարակի, Ջերմուկի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին, Վարդենյաց (Սելիմի ) և Սարավանի լեռնանցքներում տեղում է ձյուն:
ՀՀ խորհրդարանում ԵՏՄ–ի մասին լսումները սկսվել են խառնաշփոթով (տեսանյութ)

ՀՀ խորհրդարանում ԵՏՄ–ի մասին լսումները սկսվել են խառնաշփոթով (տեսանյութ)

Նոյեմբեր 24, 2014 12:32 Լսումները կազմակերպչական առումով թերի են եղել։
Ապօրինի ծառահատում

Ապօրինի ծառահատում

Նոյեմբեր 24, 2014 11:53 Արմեն Պ.-ն ներկայացրել է հոկտեմբերի 23-ին 6 խ/մ վառելափայտի ինքնապատրաստման փաստաթուղթ, իսկ 5 խ/մ վառելափայտի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել և բացատրություն է տվել, որ ս/թ նոյեմբերի 20-ին ինքը Սևքար գյուղի հարակից անտառից ապօրինի կտրել է 6 բոխի, որից էլ պատրաստել է 5 խ/մ վառելափայտ:
ՀԱՕԿ պատվիրակությունը Բաքվում մասնակցել է ԵՕԿ գլխավոր համաժողովին

ՀԱՕԿ պատվիրակությունը Բաքվում մասնակցել է ԵՕԿ գլխավոր համաժողովին

Նոյեմբեր 24, 2014 11:50 Համաժողովի պատվիրակները բարձր են գնահատել ՀԱՕԿ-ի որոշումը` մասնակցել Բաքվում կայացած գլխավոր համաժողովի աշխատանքներին: Նրանք շեշտել են, որ հայկական կողմի քայլը կարեւոր ներդրում է խաղաղության հաստատման ու մարզաշխարհում համերաշխության կայացման գործում, ինչպես նաեւ մի նոր մակարդակի վրա է բարձրացրել օլիմպիական շարժման գաղափարը:
Ռուսական բանակում «iPhone»-ն արգելվել է

Ռուսական բանակում «iPhone»-ն արգելվել է

Նոյեմբեր 24, 2014 11:31 «iPhone»-ի օգտագործման արգելքը ռուսական բանակում պայմանավորված է նրանով, որ ««Apple»-ի արտադրանքը հնարավորություն է տալիս հետևել այն օգտագործողի գործունեությանն ու տեղաշարժին»։
Մեկնարկեց ՀՀ Ֆուտզալի առաջնությունը

Մեկնարկեց ՀՀ Ֆուտզալի առաջնությունը

Նոյեմբեր 24, 2014 11:22 Նոյեմբերի 22-ին և 23-ին տեղի ունեցած 3 հանդիպումներով մեկնարկեց ՀՀ Ֆուտզալի 2014/2015 թթ. առաջնությունը:
Բուրկինա–Ֆասոյում անցումային կառավարություն է ձևավորվել

Բուրկինա–Ֆասոյում անցումային կառավարություն է ձևավորվել

Նոյեմբեր 24, 2014 11:08 Վարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնները զբաղեցրել է փոխգնդապետ Իսահակ Զիդան։
Ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից

Ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից

Նոյեմբեր 24, 2014 11:06 Տիգրան Հարությունյանն ազատվել է իր դիմումի համաձայն։