Լրահոս

Սեպտեմբեր 15, 2012 12:44

Բակո Սահակյան. «Պետք է ընդլայնել միջկուսակցական կապերը Հայաստանի և Սփյուռքի քաղաքական ուժերի հետ»

Բակո Սահակյան. «Պետք է ընդլայնել միջկուսակցական կապերը Հայաստանի և Սփյուռքի քաղաքական ուժերի հետ»

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին մասնակցել է Ստեփանակերտում մեկնարկած «Քաղաքական կուսակցությունները ժամանակակից ժողովրդավարական համակարգերում» կլոր սեղանի բացմանը եւ հանդես եկել ողջույնի խոսքով:Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:  Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ եւ ՀՀ խորհրդարաններում ներկայացված քաղաքական կուսակցությունները:

 Բակո Սահակյանը ողջույնի խոսքում ասել է.

«Ողջունում եմ «Քաղաքական կուսակցությունները ժամանակակից ժողովրդավարական համակարգերում» կլոր սեղանի բոլոր մասնակիցներին եւ գոհունակություն հայտնում Արցախում նման նշանակալի միջոցառման անցկացման կապակցությամբ: 

Քաղաքական կուսակցություններն այն կարեւորագույն ինստիտուտներից են, առանց որոնց անհնարին է պատկերացնել ժամանակակից ժողովրդավարական հասարակությունը: Նրանք հանդիսանում են նաեւ պետական համակարգի կենսագործունեության առանցքային բաղադրամասերից մեկը: Բնական է, որ ուժեղ ու կայացած կուսակցությունների առկայությունը, նրանց միջեւ քաղաքակիրթ հարաբերությունները, այդ թվում նաեւ մրցակցությունը, մեծապես նպաստում են երկրի առաջընթացին, ներքին եւ արտաքին քաղաքականության արդյունավետության բարձրացմանը:

Չափազանց կարեւոր է նաեւ կուսակցությունների դերը, նրանց սերտ համագործակցությունը համահայկական խնդիրների լուծման, հատկապես՝ Արցախյան հիմնախնդրի եւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Դրանք այն հարցերն են, որոնք պահանջում են միասնական մոտեցում ու համախմբված աշխատանք: 

Արցախում ստեղծվել է բավականին նպաստավոր մթնոլորտ թե կուսակցությունների միջեւ կապերի խորացման, թե իշխանությունների հետ նրանց փոխգործակցության համար: Մենք դա համարում ենք մեծ նվաճում, ինչը պետք է պահպանել ու հետեւողականորեն զարգացնել:

Միեւնույն ժամանակ, անելիքներ նույնպես դեռ շատ ունենք: Անհրաժեշտ է, օրինակ, ընդլայնել միջկուսակցական կապերը Հայաստանի եւ Սփյուռքի քաղաքական ուժերի հետ, ինչը կհանդիսանա Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման կարեւոր գործոններից մեկը: Մենք շահագրգռված ենք նաեւ այլ պետությունների քաղաքական կուսակցությունների հետ կապերի հաստատման եւ զարգացման մեջ:   

Այս տեսանկյունից «Քաղաքական կուսակցությունները ժամանակակից ժողովրդավարական համակարգերում» կլոր սեղանը կարող է ունենալ իր արժանի ներդրումը մեր պետության համար չափազանց կարեւոր գործընթացներում:

Վստահ եմ, որ միջոցառումը հաջողությամբ կիրականացնի իր առջեւ դրված խնդիրները: Բոլորիդ մաղթում եմ արդյունավետ աշխատանք ու ամենայն բարիք»:

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

«Համախմբումը» կմասնակցի Գյումրու ՏԻՄ ընտրություններին

«Համախմբումը» կմասնակցի Գյումրու ՏԻՄ ընտրություններին

Օգոստոս 27, 2016 01:46 33 հոգանոց սեփական ցուցակով։
Տավուշում պայմանագրային զինծառայողը ԳԱԶ-66-ով գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Տավուշում պայմանագրային զինծառայողը ԳԱԶ-66-ով գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Օգոստոս 26, 2016 20:51 Տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:
Գողություն` առանձնապես խոշոր չափերով

Գողություն` առանձնապես խոշոր չափերով

Օգոստոս 26, 2016 20:19 Արթուր Ո.0-ն ներկայացվել է քննչական բաժին:
«Համախմբումը» Գյումրիում և Վանաձորում իշխանափոխության հայտ է ներկայացնում

«Համախմբումը» Գյումրիում և Վանաձորում իշխանափոխության հայտ է ներկայացնում

Օգոստոս 26, 2016 20:08 Ընդդիմության հաղթանակը, վերջիվերջո, ավարտվելու է իշխանափոխությամբ։
Նոր թրենդ Ճապոնիայում՝ «խճանկարային սուշի» (ֆոտոշարք)

Նոր թրենդ Ճապոնիայում՝ «խճանկարային սուշի» (ֆոտոշարք)

Օգոստոս 26, 2016 20:01 Մարդիկ իրենց սուշիները դարձնում են արվեստի նմուշներ։
Ուղիղ միացում Ազատության հրապարակից

Ուղիղ միացում Ազատության հրապարակից

Օգոստոս 26, 2016 19:59 Վերստին մարդաշատ է։
Վարդան Օսկանյան. «Գյումրին չի կարող ունենալ դրածո քաղաքապետ և ավագանի»

Վարդան Օսկանյան. «Գյումրին չի կարող ունենալ դրածո քաղաքապետ և ավագանի»

Օգոստոս 26, 2016 19:30 Ընդդիմության հաղթանակը Գյումրիում սկիզբ կդնի մի գործընթացի, որը 2017թ․ խորհրդարանական ընտրություններին կավարտվի իշխանափոխությամբ Հայաստանում։
Հովհաննես Ասոյան. «Իշխանությունները թքած ունեն Գյումրիի վրա էլ, գյումրեցու վրա էլ»

Հովհաննես Ասոյան. «Իշխանությունները թքած ունեն Գյումրիի վրա էլ, գյումրեցու վրա էլ»

Օգոստոս 26, 2016 19:20 Այնպիսի ավագանի ու այնպիսի քաղաքապետ է պետք, որ բերանը բացած չլսի, թե Երևանից իշխանություններն ինչ կասեն։
Պլանային ջրանջատում Դավթաշենում

Պլանային ջրանջատում Դավթաշենում

Օգոստոս 26, 2016 19:09 Օգոստոսի 29-ին՝ ժամը 10.00-16.00–ն։
Հայտնիները՝ իրենց կրկնորդների հետ (ֆոտոշարք)

Հայտնիները՝ իրենց կրկնորդների հետ (ֆոտոշարք)

Օգոստոս 26, 2016 18:55 Կարող են միանշանակ իսկական դերասանի փոխարեն հանդես գալ։
Կենդանիներ, որոնք ավել լավ են յոգայի դիրքեր են ընդունում, քան մարդիկ (ֆոտոշարք)

Կենդանիներ, որոնք ավել լավ են յոգայի դիրքեր են ընդունում, քան մարդիկ (ֆոտոշարք)

Օգոստոս 26, 2016 18:39 Կենդանիներից կարելի է նույնիսկ սովորել։
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Օգոստոս 26, 2016 18:17 Օգոստոսի 25-ից 26-ը։
Խաչաղբյուր գյուղերի մոտ այրվել են 3 հա հնձած հացահատիկի դաշտեր

Խաչաղբյուր գյուղերի մոտ այրվել են 3 հա հնձած հացահատիկի դաշտեր

Օգոստոս 26, 2016 18:11 Հայանիստ գյուղում՝ 2000 քմ չոր եղեգն։
Սարկոզին խոստացել է արգելել բուրկինին

Սարկոզին խոստացել է արգելել բուրկինին

Օգոստոս 26, 2016 17:45 Ֆրանսիայի հեղինակությունը պետք է վերականգնվի։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-28-ը կբարձրանա 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-28-ը կբարձրանա 2-3 աստիճանով

Օգոստոս 26, 2016 17:17 Երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն:
Թուրքական մզկիթում ջահն ընկել է այցելուների գլխին (լուսանկար)

Թուրքական մզկիթում ջահն ընկել է այցելուների գլխին (լուսանկար)

Օգոստոս 26, 2016 16:20 Վիրավորվել է առնվազն 11 մարդ։