Մեկնաբանություն

Սեպտեմբեր 17, 2012 00:15

«Տիգրա՛ն, սիրո՛ւն չի». արար 3–րդ (մուլտֆիլմ)

«Տիգրա՛ն, սիրո՛ւն չի». արար 3–րդ (մուլտֆիլմ)

«Ժողովրդին պետք է տալ հաց և տեսարաններ»,–ասում էին հին Հռոմում։ Հայաստանում այսօր հացի ապահովման խնդիրը բարդ է։ Իշխանության գործունեության հետևանքով երկրից արտագաղթողների քանակը հարյուր հազարով է չափվում, աղքատ է բնակչության ավելի քան 36 տոկոսը, Հայաստանի արտաքին պարտքը ՀՆԱ–ի գրեթե կեսն է կազմում, գները մեզ մոտ միջազգային մակարդակի են, իսկ մարդկանց եկամուտները՝ տեղական, այսինքն՝ ցածր։

Եվ այսպես, հացի ապահովման հարցում Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը խնդիրներ ունեն, ինչը փորձ է արվում կոմպենսացնել գեբելսյան քարոզչության իրականացման և էժանագին տեսարանների ապահովման միջոցով։

Վարչապետի «ատկատը» և նախագահի «նակատը»

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ խորհրդակցություն տեղի ունեցավ կառավարությունում։ Խորհրդակցությունն այդ «Բարի թագավորը և չար բոյարները» սցենարով և «էքշըն» ոճի մեջ էր։ Իր բովանդակությամբ այն չէր զիջում հայկական սերիալներին, քանզի բազմաչարչար հեռուստադիտողին մատուցվեց միջինից ցածր մակարդակի դերասանական խաղ և արհեստական էմոցիա, ու այդպես էլ պարզ չդարձավ, թե վերջում ով է հաղթելու՝ «չա՞րը», թե՞ «բարին»։

Պարզվում է, որ «բարի թագավորը» 4 տարի շարունակ «չար բոյար» Տիգրան Սարգսյանից լավ աշխատանք է պահանջում, բայց վերջինս չի սթափվում և լավ չի աշխատում։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Ակնհայտ է, որ Ս. Սարգսյանը որոշել էր «քոթակի տղեկ» սարքել վարչապետին, ինչն ուշագրավ է այն խոսակցությունների ֆոնին, որ նախագահական ընտրություններից առաջ Տիգրան Սարգսյանին «փուռը» տալով՝ ՀՀԿ ղեկավարը փորձելու է տարանջատվել տնտեսության մեջ արձանագրված ձախողումներից։

Հիմա հարց է առաջանում, թե ո՞ւմ էին հասցեագրված նախագահի խոսքերը և արդյոք նման ձևով հնարավո՞ր է երկրում տիրող մթնոլորտի ամբողջ մեղքը բարդել վարչապետի վրա ու ջրից չոր դուրս գալ։

Վարչապետ «զարկելու» պահը

Եթե նախագահն իրոք ուզում է պատժել անարդյունավետությամբ աչքի ընկած Տիգրան Սարգսյանին, ապա նա ուշացել է։ Այն, որ վարչապետն իր տեղում չէ, պարզ է բոլորին, բայց նա որպես գործիք է ծառայել Բաղրամյան 26–ի ձեռքում, ինչը նշանակում է, որ արձանագրված ձախողումների միակ ու գլխավոր պատասխանատուն Տիգրանը  չէ։

Այո՛, «Հայկական աշխարհի» ճարտարապետը որքան շուտ ազատի Կառավարության շենքի համապատասխան սենյակն, այնքան լավ ՀՀ քաղաքացիների համար, բայց միամիտ պետք է լինել՝ կարծելու համար, թե նրան հեռացնելով հարցերը կկարգավորվեն։

Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանից տարանջատվելու և տնտեսության խայտառակ անկման համար քաղաքական պատասխանատվությունից խուսափելու շատ ավելի հարմար առիթներ ուներ, սակայն չօգտվեց դրանցից։

Այսպես, վարչապետն ու իշխանության տնտեսական բլոկը ներկայացնող դեմքերը պետք է անմիջապես թոշակի ուղարկվեին 2009թ. մարտի 3–ին, երբ դոլար–դրամ փոխարժեքի հետ կապված «գիշերային» որոշումից հետո ՀՀ բնակչության դրամական միջոցները արժեզրկվեցին ավելի քան 25 տոկոսով։ Դրանից առաջ իշխանությունը հասցրել էր շուրջ 700 միլիոն դոլարի չափով պակասեցնել ՀՀ պահուստային ֆոնդը՝ դոլարի գինն արհեստականորեն 305 դրամ պահելով։ Դրամի փոխարժեքը շոկային տարբերակով կտրուկ թուլացնելով՝ իշխանությունը, կարելի է ասել, որ գրպանահատի պես թալանեց մեր ժողովրդի ճնշող մեծամասնությանը՝ դրանից առաջ վարչապետի հայտարարությունների միջոցով բթացնելով շատերի զգոնությունը։

Սերժ Սարգսյանը կարող էր քավության նոխազ դարձնել Տիգրան Սարգսյանին 2010թ. սկզբում, երբ ամփոփվեցին 2009–ի խայտառակ տնտեսական ցուցանիշները և պարզ դարձավ, որ  արձանագրվել է ՀՆԱ երկնիշ անկում (-14,4 %)։ Այդքանից հետո, սակայն, վարչապետի փոփոխություն նույնպես չարվեց։

ՀՀԿ ղեկավարը վերջին 4 տարիների ընթացքում ոչ միայն չազատվեց Տ. Սարգսյանից, այլ ճիշտ հակառակը՝ ատամներով պահեց նրան ու չընդունեց քաղաքական ու փորձագիտական շրջանակներից եկող քննադատությունները։ Ավելին, այս տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ–ն համագումար արեց, որի ժամանակ Սերժ Սարգսյանը դրական գնահատեց տնտեսական քաղաքականությունը և փորձեց թվային լեզվով համոզել հայ ժողովրդին, որ այսքան ուրախ կյանքը մեր Տիգրանն ու ինքն են տվել։ 

Տիգրանը մնացել է Սերժի «վրա»

Եթե Սերժ Սարգսյանը, ինչպես ուզում էին մեզ համոզել շաբաթ օրը տեղի ունեցած շոուի կազմակերպիչները, դժգոհ է Կառավարության գործունեությունից, ապա նույն այդ Կառավարությունը Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ չպետք է վերարտադրվեր ԱԺ ընտրություններից հետո, այնինչ Ս. Սարգսյանը նոր խորհրդարանին կրկին ներկայացրեց մշտաժպիտ «բարեշրջիչին»։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանի՝ վարչապետին սթափեցնող բարկությունը PR նշանակության է և լրիվ այլ նպատակ է հետապնդում։

Պաթոլոգիկ իշխանամետ չլինելու և ինքդ քեզ հայտնի չորքոտանու տեղ չդնելու դեպքում շատ դժվար է հավատալը, որ 4 տարի շարունակ գործադիրի անդամները նախագահին «ֆռռացրել» են ու գնումների գործընթացի օգնությամբ կոռուպցիոն փողեր են կերել։ Էլ չխոսած «ատկատների» մասին։ Իսկ եթե նախագահն, իրոք, 4 տարի կռիվ է տվել «չար բոյարների» դեմ և արդյունքի չի հասել, ապա ինչո՞ւ է այդ ընթացքում նրանց կրծքով պաշտպանել։ Քանի՞ մարդ կգտնվի, ով կհավատա, որ Ս. Սարգսյանը «ատկատների» մասին տեղյակ չէ։ Իսկ քանի՞սը կհավատան, որ «ատկատներն» այդ ամենավերև չեն գնում։ Ինչևէ։

Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանը «Վերարտադրություն» օպերացիայի շրջանակներում փորձում է «խուրդված» վարչապետին աճուրդի հանել ու «նաղդել», ընդ որում՝ «նաղդել» մի քանի սուբյեկտի վրա՝ «Ես էլ եմ վարչապետի գործունեությունից դժգոհ» թեմայով։ Այս ամենը, ժողովրդական լեզվով ասած, նալերը հանած սատկած էշին ծախելու պես մի բան է հիշեցնում, բայց դե նախագահական ընտրությունների նախաշեմին Տիգրանն ու իր պաշտոնը նույնիսկ «նալերով» ոչ մեկին չի հետաքրքրում, էլ ուր մնաց, թե առանց «նալի»։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ի դեպ, հարկ է նկատել, որ Սերժ Սարգսյանը խորհրդակցության ժամանակ իր դժգոհությունն էր հայտնում ոչ թե վարվող տնտեսական քաղաքականությունից, այլ առանձին վերցրած գնումների ու տենդերների կազմակերպման ընթացակարգերից, ինչը նշանակում է, որ ամենևին էլ խոսք չկա ներկա կուրսը փոխելու և արատավոր տնտեսական քաղաքականությունից հրաժարվելու մասին, այլ ընդամենը իշխանության վերարտադրման հարց է լուծվում, որի շրջանակներում պետք եղավ «Տիգրա՛ն, սիրու՛ն չի» բեմադրությունը։ Այսինքն՝ Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունը կարելի է «Մաշտոցի պուրակ-3» համարել՝ «Տարո՛ն, սիրու՛ն չի» և «Նեմե՛ց, սիրու՛ն չի» բեմադրություններից հետո։ 

Հ.Գ.-2։ Խորհրդակցության ժամանակ պարզ դարձավ, որ այդպիսի միջոցառումները պարբերական բնույթ են կրելու։ Այսինքն շոուն շարունակվելու է, և մեզ դեռ շատ հետաքրքիր տեսարաններ են սպասվում, իսկ մինչև այդ առաջարկում եմ դիտել Օրուելի հայտնի գործի հիման վրա նկարահանած մուլտֆիլմը։

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

«Ազգ-բանակ» հայեցակարգը և բանակի քեֆը

«Ազգ-բանակ» հայեցակարգը և բանակի քեֆը

Հոկտեմբեր 13, 2017 11:05 Արտագաղթը հետևանք էր, որն այժմ վերածվել է պատճառի: Արտագաղթի պատճառով տուժում է տնտեսությունը, վատանում՝ սոցիալական պատկերը: Արտագաղթն ազդել է նաև բանակի վրա:
Թռչող կովերը, թանկ կարագը և 2018-ի վարչապետը

Թռչող կովերը, թանկ կարագը և 2018-ի վարչապետը

Հոկտեմբեր 12, 2017 13:30 Այ կդառնա ամենալավ, ամենաճաճանչափայլ, ամենաիմաստուն, ամենա, ամենա մարդը վարչապետ, և կովերն այլևս չեն թռնի, կարագը կգտնի իր փայ մեղրին ու ...
Հայաստանը պարտվում է ոչ ֆուտբոլային հաշվով

Հայաստանը պարտվում է ոչ ֆուտբոլային հաշվով

Հոկտեմբեր 06, 2017 09:45 Մեր ֆուտբոլային խնդիրները դաշտից և անգամ ֆեդերացիայից դուրս պետք է փնտրել:
Ներտեսակային բախում

Ներտեսակային բախում

Հոկտեմբեր 05, 2017 12:40 Փաշինյանի ու Գեղամյանի «բռնցքամարտը» շատ խորհրդանշական է. դա ցույց է տալիս հաճախորդաց սերնդափոխությունը:
Զուտ ՀՀԿ-ական սպառնալիք

Զուտ ՀՀԿ-ական սպառնալիք

Հոկտեմբեր 04, 2017 14:25 Սրանք շուտասելուկի պես պարբերաբար կրկնում են, որ իշխանությունը պատկանելու է ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ին՝ դրա նախագահի գլխավորությամբ:
Ո՞ւմ կպատկանի իշխանությունը 2018-ի ապրիլից հետո

Ո՞ւմ կպատկանի իշխանությունը 2018-ի ապրիլից հետո

Հոկտեմբեր 04, 2017 13:30 Հարցի պատասխանը պետք է փնտրել ոչ միայն ու ոչ այնքան մշտական քաոսի աղբյուր հանդիսացող նոր Սահմանադրության ու դրան կից կարվող օրենքների մեջ, այլ լրիվ ուրիշ տեղ:
Թուրքիայի «ֆուտբոլային» հարձակումն ու պաշտոնական Երևանի «հայրենասիրական» պատասխանը

Թուրքիայի «ֆուտբոլային» հարձակումն ու պաշտոնական Երևանի «հայրենասիրական» պատասխանը

Սեպտեմբեր 28, 2017 21:30 Երևանում «ֆուտբոլային» դիվանագիտությունը ծառայեցնում էին (են) մասնավոր շահին, որը 100 տոկոսով հակադիր է ՀՀ շահին:
Ինչու կալանավորվեց և ինչու ազատ արձակվեց Վազգեն Խաչիկյանը

Ինչու կալանավորվեց և ինչու ազատ արձակվեց Վազգեն Խաչիկյանը

Սեպտեմբեր 28, 2017 15:00 Թալանում են բոլորը, բայց «նստում» են շատ քչերը: Վազգեն Խաչիկյանն այդ քչերից էր:
Իշխանության խնդիր

Իշխանության խնդիր

Սեպտեմբեր 26, 2017 12:50 Իր հավակնությունների մասին ուղիղ խոսելու համար ՀՀԿ ղեկավարին խանգարում է ոչ թե նախկինում տված խոստումը, այլ լրիվ ուրիշ բան:
Ինչո՞ւ փոխվեց ԼՂՀ արտգործնախարարը

Ինչո՞ւ փոխվեց ԼՂՀ արտգործնախարարը

Սեպտեմբեր 26, 2017 11:05 Պաշտոնական Ստեփանակերտի տեսակետը հակամարտության կարգավորման հարցում հրապարակավ հակադրվեց Երևանում հնչած պաշտոնական տեսակետին: 1997-ից հետո նման բան առաջին անգամ է տեղի ունենում:
Նալբանդյանը հարստացնում է Սարգսյանի «ճաշացանկը»

Նալբանդյանը հարստացնում է Սարգսյանի «ճաշացանկը»

Սեպտեմբեր 22, 2017 12:35 Ե՛վ՛ Նալբանդյանը, և՛ «անկախ» մամուլը, և՛ բոլոր տեսակի հաճախորդները ոչ թե «ռուսական շպիոն» են, այլ Բ26-ի կամակատարները: Պարզապես նույն թիմի տարբեր անդամներ իրար են «փչացնում»:
Սերժ Սարգսյանի «նվերն» անկախության տարեդարձին

Սերժ Սարգսյանի «նվերն» անկախության տարեդարձին

Սեպտեմբեր 21, 2017 13:25 ՀՀԿ ղեկավարը ցույց է տվել, որ Նալբանդյանը ոչ թե սփյուռքի շրջանակների «զոնդաժով» է զբաղվել, այլ ներկայացրել է բանակցային գործընթացի առարկան:
Իշխանական «նալն» ու «մեխը»

Իշխանական «նալն» ու «մեխը»

Սեպտեմբեր 20, 2017 11:25 Նալբանդյանի հայտարարությունը եղավ, ռեակցիան ստուգվեց (ի դեպ, պաշտոնական Ստեփանակերտն ընդդիմացավ Նալբանդյանի հայտարարությանը, ինչը ողջունելի է) և արդեն կարելի է «ռազմահայրենասիրություն» խաղալ:
Ինչո՞ւ պետք եկան Նալբանդյանի թշիկները

Ինչո՞ւ պետք եկան Նալբանդյանի թշիկները

Սեպտեմբեր 19, 2017 15:10 Նալբանդյանը հերթական անգամ «պոդստավկա» արվեց Բ26-ի կողմից: Այնտեղից փորձում են Սփյուռքի շրջանակների մոտ ստուգել ռեակցիան:
2040-ի «իշտահը», «4-միլիոնանոց» Հայաստանը  և Ղարաբաղի «անպետք հողերը»

2040-ի «իշտահը», «4-միլիոնանոց» Հայաստանը և Ղարաբաղի «անպետք հողերը»

Սեպտեմբեր 19, 2017 13:35 Անվտանգության տեսանկյունից «անպետք հողեր» ձևակերպումը մեկ էլ հնչել էր Սերժ Սարգսյանի կողմից՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո:
Բ26-«Ելք» և Բաքու-Մոսկվա առանցքների էական տարբերությունները

Բ26-«Ելք» և Բաքու-Մոսկվա առանցքների էական տարբերությունները

Սեպտեմբեր 15, 2017 15:15 Բ26-ը «Ելք»-ի և այլ հաճախորդների միջոցով նախաձեռնել է հակառուսական կամպանիա, իսկ ահա Բաքուն հզոր լոբբիստական գործունեություն է իրականացնում ՌԴ-ում:
Հետընտրական կրակոցներ

Հետընտրական կրակոցներ

Սեպտեմբեր 15, 2017 13:40 Քրեական տարրը օգնեց կազմակերպել «լեգիտիմ ընտրություններ» (ևս մեկ անգամ կանչեցնենք «Ելքի» ականջները) և հիմա «լեգիտիմ կրակոցներ» է արձակում:
Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը և Սեյրան Սարոյանի քեֆը

Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը և Սեյրան Սարոյանի քեֆը

Սեպտեմբեր 12, 2017 14:05 Սարգսյանի համար Սեյրանի ու նրա նմանների կազմակերպած միջոցառումները (հարսանիք, ծնունդ, նշանդրեք, ատամհատիկ, խոսք ուզել և այլն) կարևոր են, քանզի նրանք ...
Ինչպես Հայաստանը հետ մնաց Ադրբեջանից

Ինչպես Հայաստանը հետ մնաց Ադրբեջանից

Սեպտեմբեր 12, 2017 09:00 Մեզ հիմա մնում է միայն երկրպագել օտար «Մանչեսթեր Յունայթեդին»: Մեկ էլ տեսար այդ թիմը հաղթեց ՉԼ-ում, ու մենք կրկին բարոյական հաղթանակ տարանք՝ Հենոյի ուսերին տեսնելով ՀՀ դրոշը:
«Ելք»-ի համբավը տարածվել է Հայաստանից դուրս

«Ելք»-ի համբավը տարածվել է Հայաստանից դուրս

Սեպտեմբեր 11, 2017 08:24 Հիմա Հայաստանի իշխանությունները կրկին վտանգավոր խաղ են սկսել ու կրկին՝ հանուն աթոռի: Իրենց կարծիքով, ելք են գտել՝ «Ելք»-ին հանելով աշխարհաքաղաքական «տռաս»: