Քաղաքական

20.09.2012 17:24


ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,

         քույրեր և եղբայրներ

Սեպտեմբերի 23-ին մեր երկրի մի շարք համայնքներում կայանալու են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:  Արդյունավետ կառավարման, երկրում համերաշխության մթնոլորտի ձևավորման համար ՏԻՄ ընտրությունները նույնքան կարևոր են, որքան համապետական ընտրությունները:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բազմաթիվ  համայնքներում առաջադրել է իր թեկնածուներին կամ պաշտպանում է անկուսակցական, բայց ժողովրդի վստահությունը վայելող անձանց:    

Սիրելի հայրենակիցներ,

Դուք ընտրելու եք ձեր գյուղապետերին, ձեր քաղաքապետերին: Դուք առաջիկա տարիներին ամեն օր շփվելու եք նրանց հետ, ու  նաև նրանց բարեխիղճ աշխատանքից  է  մեծապես կախված ձեր խնդիրների լուծումը:

Ես կոչ եմ անում ձեզ՝ քվեարկել բացառապես ձեր խղճի և համոզմունքների թելադրանքով: Միայն այդ դեպքում դուք կունենաք պահաջելու իրավունք:

Իմ կողմից ես երաշխավորում եմ. ԲՀԿ-ի թեկնածուները մշտապես հաշվետու են լինելու ձեր և կուսակցության առջև: Պատասխան են տալու իրենց արածի և  չարածի համար: Ձեր հարցերն ու դժգոհությունները միշտ հասանելի են լինելու իշխանության ամենավերին օղակներին:  Մարդիկ   երբեք չպետք է տուժեն վատ աշխատող պաշտոնյայի պատճառով: Անձամբ ես պատրաստ եմ  մշտապես աջակցել բոլոր բարեխիղճ համայնքապետերին:

Մենք պետք է հավատանք, որ մեր քվեարկությամբ  կարող ենք մեր համայնքից սկսել արդար և ուժեղ Հայաստանի կառուցումը:  

Այս խորագրի վերջին նյութերը