Քաղաքական

20.09.2012 18:39


Չհասունացած ծիրանի ցոգոլ. Ծառուկյանը`Վայոց ձորի մարզպետին (տեսանյութ)

Չհասունացած ծիրանի ցոգոլ. Ծառուկյանը`Վայոց ձորի մարզպետին (տեսանյութ)

Այսօր Վայքում ԲՀԿ նախընտրական հավաքի ժամանակ քաղաքապետի թեկնածու Բաբա Բաբայանը հայտարարեց, որ եկել է ամեն ինչ փոխելու ժամանակը: Նա կարևորեց հանրահավաքի մարդաշատությունը չնայած նրան, որ ոստիկանությունը տնետուն է մտել ու փորձել մարդկանց ահաբեկել, որպեսզի նրանք չմասնակցեն ԲՀԿ նախընտրական միջոցառմանը: Նա կոչ արեց վայքեցիներին ընտրել իրենց խղճի մտոք`անկախ քաղաքում ստեղծված վախի մթնոլորտից:

Իսկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ Վայք եւ Եղեգնաձոր քաղաքներում ունեցած իր ելույթներում անդրադարձավ Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Էդգար Ղազարյանին, ով վերջերս ԲՀԿ հասցեին վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել:

Ծառուկյանը նկատեց, որ Էդգար Ղազարյանը ինչպես ջերմուկ վաճառող եղել է, այնպես էլ շարունակում է մնալ. «Ժողովուրդն արդեն  իր գնահատականը տվել է. ասում են ծիրանի ցոգոլ է` չհանսունացած ծիրան, ու Աստված գիտի` երբ կհասունանա»,- ասաց նա:

zham.am

Այս խորագրի վերջին նյութերը