Քաղաքական

21.09.2012 22:35


Լևոն Տեր-Պետրոսյան. «Անլուծելի խնդիր չէ Հայաստանը դարձնել նորմալ, արժանապատիվ պետություն»(տեսանյութ)

Լևոն Տեր-Պետրոսյան. «Անլուծելի խնդիր չէ Հայաստանը դարձնել նորմալ, արժանապատիվ պետություն»(տեսանյութ)

Հայաստանի անկախության տոնի առիթով Սարյանի արձանի մոտ հավաք էր կազմակերպել «Հայ ազգային կոնգրեսը»: Ավանդույթի համաձայն, այն իր ելույթով եզրափակեց ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
 «Մենք ունենք պետություն, անկախություն և ի պատիվ մեր և ձեր սերնդի կերտել ենք այդ անկախությունը: Իհարկե, այսօր շատերը գոհ չեն մեր պետականության այն վիճակից, որում մենք այսօր ապրում ենք: Բայց ես ուզում եմ ասել, որ անլուծելի խնդիր չէ պետությունը դարձնել նորմալ, արժանապատիվ պետություն:
Այսօր մեր երկրի համար հիմնական խնդիրները թվով 5-ն են, որի լուծման դեպքում Հայաստանը կդառնա արժանապատիվ պետություն:
Որոնք են դրանք՝ հայ-թուրքական հարաբերություն, Ղարաբաղի հարցի լուծումը, շրջափակումների վերացումը, կոռուպցիայի արմատախիլ անելն ու օրինականության հաստատումը, ուրիշ բան պետք չէ, այլ հանելուկ չկա:
Բայց միաժամանակ, պետք է այս խնդիրները տարբերակել երկու մասի. առաջին երեքը՝ հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցումը, Ղարաբաղի հարցի լուծումը, շրջափակումների վերացումը, դժբախտաբար, միայն մեզնից կախված չեն և ինչպիսի քաղաքականություն էլ վարեն, այս հարցում պետք չէ միայն նրանց մեղադրել:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ կառավարությունում վերջին խորհրդակցությանը, ապա նա մի բան պետք է աներ. նա պետք է ձեռքը խփեր սեղանին և ասեր. «Այսօրվանից չենք գողանում։
Փոխանակ գործող նախագահը ծաղրի ենթարկելու մեր ժողովրդին, ինչը ես համարում եմ ծաղր, նա պետք է ձեռքը սեղանին խփեր և ասեր, վե՛րջ, այսօրվանից չենք գողանում։ Ոչ թե չեք գողանում, այլ բոլորս միասին չենք գողանում և ասեր, որ այսօրվանից հաստատվում է օրինականություն, թող մեկը փորձի չլսել, պատժվելու է անմիջապես: Եվ դա հնարավոր է անել»,-ասել է առաջին նախագահը:

Այս խորագրի վերջին նյութերը