Աշխարհ

Սեպտեմբեր 22, 2012 10:59

ՌԴ ԱԳՆ-ի պատասխանը ադրբեջանական բողոքի նոտային

ՌԴ ԱԳՆ-ի պատասխանը ադրբեջանական բողոքի նոտային

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը չի պատրաստվում պատասխանել Ադրբեջանի բողոքի նոտային՝ սեպտեմբերի 14-ին Մոսկվայում հայերի կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ Ռուսաստանի լիբերալ- դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու ելույթի կապակցությամբ ։ Այս մասին ադրբեջանական «ԱՊԱ»-ի մոսկովյան թղթակցին հայտնել է ՌԴ ԱԳՆ աղբյուրը։

Նշվում է, որ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ ԲյուլԲյուլօղլուի խնդրանքով հանդիպում է կայացել նրա ու ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի միջև։ Հանդիպմանը քննարկվել է ռուսահայ համայնքի` Սաֆարովի արտահանձնման դեմ Մոսկվայում կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ Ժիրինովսկու ելույթը, ով ասել էր, որ Ռուսաստանը պետք է մեծացնի ռազմական ներկայությունը Հայաստանում ու օգնի զինել հայկական բանակը, ուժեղացնել սահմանների պաշտպանությունը, որպեսզի «միայն զորքը տեսնելուց թուրքերը նահանջեն»:

ՌԴ ԱԳՆ-ն ադրբեջանցի դեսպանին ասել է, որ Ժիրինովսկին մասնավոր անձ է և ԱԳՆ-ն պատասխանատվություն չի կրում նրա հայտարարությունների համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Մոսկվայի «Կրասնոպրեսնենսկայա Զաստավա» հրապարակում անցկացվել էր զանգվածային բողոքի ակցիա՝ ընդդեմ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու հերոսացման: Ակցիային, մեր հայրենակիցներից բացի,մասնակցել են ՌԴ քաղաքացիներ, Պետդումայի պատգամավորներ,  ռուսաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու ղեկավարներ:

Այս խորագրի վերջին նյութերը

Թուրքիայում պարտադիր զինծառայությունը դարձել է 6 ամիս

Թուրքիայում պարտադիր զինծառայությունը դարձել է 6 ամիս

Հունիս 26, 2019 14:20 Էրդողանը ստորագրել է նոր օրինագիծը։
«Էրդողանի համար  սա վերջի սկիզբն է». հունական մամուլ

«Էրդողանի համար սա վերջի սկիզբն է». հունական մամուլ

Հունիս 25, 2019 20:52 Ամոթալի պարտություն Ստամբուլում։
Ճապոնիան G20-ի գագաթնաժողովում ջանքեր կգործադրի Իրանի շուրջ իրադրությունը կայունացնելու համար

Ճապոնիան G20-ի գագաթնաժողովում ջանքեր կգործադրի Իրանի շուրջ իրադրությունը կայունացնելու համար

Հունիս 25, 2019 19:20 ԱՄՆ-ի և շահագրգիռ մյուս երկրների հետ համագործակցությամբ։
Թրամփն ու Էրդողանը կհանդիպեն

Թրամփն ու Էրդողանը կհանդիպեն

Հունիս 25, 2019 18:55 Հունիսի 28-29-ը՝ Ճապոնիայում։
Վեցերորդ օր. բողոքի ցույցեր են նախատեսված Թբիլիսիում, Բաթումիում և Փոթիում

Վեցերորդ օր. բողոքի ցույցեր են նախատեսված Թբիլիսիում, Բաթումիում և Փոթիում

Հունիս 25, 2019 12:32 Եթե ներկայացված պահանջները չբավարարվեն, ավելի մասշտաբային կդառնան:
Թբիլիսիում ձերբակալված ՀՀ քաղաքացին ազատ է արձակվել

Թբիլիսիում ձերբակալված ՀՀ քաղաքացին ազատ է արձակվել

Հունիս 25, 2019 09:00 Չեմ հասկացել՝ ինչ կատարվեց. 7 հոգով հարձակվեցին ու նստեցրին մեքենան:
«Նորից կհարվածենք». իրանցի հրամանատարը զգուշացրել է ԱՄՆ-ին

«Նորից կհարվածենք». իրանցի հրամանատարը զգուշացրել է ԱՄՆ-ին

Հունիս 24, 2019 22:26 Պատասխան էր Վաշինգտոնի վարած քաղաքականությանը։
Ռոման Բաբայանը կգլխավորի «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը

Ռոման Բաբայանը կգլխավորի «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը

Հունիս 24, 2019 20:17 Կփոխարինի կյանքից հեռացած Սերգեյ Դորենկոյին։
Երկրաշարժի կանխատեսում Թուրքիայի համար

Երկրաշարժի կանխատեսում Թուրքիայի համար

Հունիս 24, 2019 19:18 7 բալ և ավելի ուժգնությամբ։
Բիլ Գեյթսը պատմել է իր կարիերայի գլխավոր սխալի մասին

Բիլ Գեյթսը պատմել է իր կարիերայի գլխավոր սխալի մասին

Հունիս 24, 2019 18:42 Թույլ Է տվել ձեռք բերել Android օպերացիոն համակարգը։
Մամեդյարով. «Ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է փուլային լինի»

Մամեդյարով. «Ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է փուլային լինի»

Հունիս 24, 2019 18:15 «Տարածաշրջանում կարող են խաղաղապահ ուժեր տեղակայվել»։