Աշխարհ

Սեպտեմբեր 25, 2012 11:27

Ադրբեջանի կացնային քաղաքականությունն անկում է ապրում

Ադրբեջանի կացնային քաղաքականությունն անկում է ապրում

Կոչումը բարձրացրած, աշխատավարձ ստացած և ներկայումս արձակուրդի մեկնած Ռամիլ Սաֆարովին, միգուցե, թվում է, թե ամեն ինչ հոյակապ է: Նա հերոս է, այն էլ կենդանի… բայց ի հիասթափություն այդ  «հերոս-կացնամարդի», պետք է նշել, որ նրա մեկանգամյա օգտագործման գործընթացն ավարտվել է, և հիմա նա այլևս պետք չէ ադրբեջանական տոտալիտար համակարգին, ավելին` Սաֆարովն իր ներկայությամբ խանգարում է վարչակարգին, քանզի Ադրբեջանի քարկոծումը նախատեսվածից շատ եղավ: Պահն էլ շատ հարմար է, հարկավոր է աշխարհին ցույց տալ հայերի ահաբեկիչ դեմքը և միաժամանակ հավասարեցման նշաններ դնել: Կա նաև մեկ այլ գործոն` սովորաբար բռնակալները չեն սիրում «կենդանի հերոսներ», որոնց ազդեցությունը ժամանակի հետ ավելի է մեծանում և սկսում է ստվերել հենց տիրոջը: Տիրակալները գերադասում են նմանների մեռած տեսակը, մանավանդ որ այդ մահը ևս կարելի է ծառայեցնել որոշակի շահերի: Այնպես որ, բոլոր ճանպարհները տանում են այս կացնասերի ոչնչացմանը: Ադրբեջանում այդ ուղղությամբ արդեն քայլերը ձեռնարկված են` մի կողմից հստակ մեղադրանքներ են հնչում հայկական կողմի ուղղությամբ, մյուս կողմից Սաֆարովի կերպարը հերոսացվում է` առանց կոնկրետ իր ներկայիս կյանքին անդրադառնալուն, ասես նա արդեն մեռել է:

Գաղտնիք չէ, որ նման բարդ էթնոգենետիկ զարգացումների ժամանակաշրջանում ապրող հանրույթում ծավալվում են սոցիալ-հոգեբանական բարդ պրոցեսներ: Այս առումով ուշագրավ է ադրբեջանցի դոկտոր Այդին Ալի-զադեի վերջերս լույս տեսած հոդվածը: Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի դոկտորը նշում է, որ ադրբեջանցիները ներկայումս տառապում են «հայամանիա» հիվանդությամբ:

 Հետաքրքիր է նաև մեկ այլ ադրբեջանական մտավորականի` Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեի խոսքերը, որը նա ասել է բոլորովին վերջերս: «Ադրբեջանցիները որպես ազգ դեռևս ամբողջությամբ չեն ձևավորվել, դրա համար անհրաժեշտ է անցնել մի քանի փուլ: Առաջին փուլն ազգովին ինքնորոշվելն է: Երկրորդ և երրորդ փուլերը լեզվին և կրոնին տեր կանգնելն է, ինչն Ադրբեջանում վերածվել է սպեկուլյացիայի»: Փաստորեն ներկայիս «օրեցօր հզորացող» Ադրբեջանն ինքնության փնտրտուքների մեջ է: Ազգագոյացման, ազգային պետության ստեղծման այս բարդ պատմական ժամանակահատվածում ադրբեջանցի թուրք-թաթարների համար ցանկացած հաջողություն կամ հաղթանակ կարևոր է թեկուզ դա լինի բակային ֆուտբոլ կամ կացնահարում, հայակործանում, թեկուզ խաղերի մեջ միայն հայը պարտվի, իսկ իրենք «հաղթեն»: Այդ է պատճառը, որ ադրբեջանական պետությունը պատերազմում պարտվելուց հետո ավելի շատ հերոսներ ունի, քան հաղթանակած Հայաստանը: Դրանով է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանում չափից շատ մեծ նշանակություն են տալիս ամեն մի փոքր հաղթանակի` անգամ ամենաաննշան ոլորտներում: Հենց անցյալ չունենալու բարդույթներով տառապող երկիրը կարող է ստորաբար յուրացնել իր տարածքում եղած ամեն տեսակ մշակութային հետքեր, որոնք փաստում են այլոց գոյությունը: Միայն նման մտածելակերպ դաստիարակող հասարակության մեջ կարող են հերոսներ համարվել գիշերային կացնահարողները: Ադրբեջանի մանուկները պետք է տեսնեն, որ իրենց երիտասարդները ամենագեղեցիկն են, ամենաուժեղը, ամենահամարձակը և այլն, որ իրենք են հաղթում բոլոր մրցույթներում և այլն: Ուստի, Ռ.Սաֆարովի հերոսացումը թերարժեքության բարդույթի հետևանք է:

Ազգային ինքնության տեսանկյունից է հարկավոր բացատրել նաև Թուրքիայում «թուրքիայի քաղաքացին թուրք է» կամ «թրքությունը վիրավորել» հասկացողությունները, որոնք անգամ ամրագրված են օրենքներով: Զարմանալի չէ, որ Թուրքիայում մինչև օրս հայերին սպանողների ծնողներին իշխանությունները շնորհավորում են լավ որդի դաստիարակելու համար: Նույն տրամաբանության մեջ է նաև Ռ. Սաֆարովի հերոսացումը` թերարժեքության բարդույթ ունեցողները այդպես են վարվում: Քանի որ երկու դեպքում էլ նույն թուրքն է, ոչ մի տարբերություն չկա, նույնպիսի հերոսացված է նաև Հրանտ Դինքին սպանողը: Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչներից մեկը՝ Յասին Հայալն իր ազգակիցներից բազմաթիվ շնորհավորական ուղերձներ է ստացել` սպանություն գործելու համար:

Ահա, թե ինչ խնդիրներ ունեն մեր հարևանները: Ահա, թե ում հետ են աշխարհի զորեղները նույն սեղանին ճաշի նստում:

Արկադի Գրիգորյան,  ռազմական փորձագետ

Այս խորագրի վերջին նյութերը

ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահների հանդիպումը կկայանա Սոչիում

ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահների հանդիպումը կկայանա Սոչիում

Հունիս 16, 2019 11:26 «Իրանն ու Հյուսիսային Կովկասը. Համագործակցության պատմությունն ու հեռանկարները» համաժողովի բացմանը:
Անկարան ու Բաքուն քույր քաղաքներ կդառնան

Անկարան ու Բաքուն քույր քաղաքներ կդառնան

Հունիս 15, 2019 19:01 Անկարայի քաղաքապետն ասել է, որ Թուրքիան «միշտ հպարտանում է Ադրբեջանի հաջողություններով»:
Քամու համաշխարհային օրն է

Քամու համաշխարհային օրն է

Հունիս 15, 2019 09:09 Քամու էնեգետիկան հսկայական ներուժ ունի։
Նեյմարին 5 ժամ հարցաքննել են բռնաբարության գործով

Նեյմարին 5 ժամ հարցաքննել են բռնաբարության գործով

Հունիս 14, 2019 20:20 Նրա հետ աշխատել արդեն հրաժարվել է երկրորդ փաստաբանը:
Ճապոնիայում սև ձմերուկ են վաճառել ավելի քան 7 հազար դոլարով

Ճապոնիայում սև ձմերուկ են վաճառել ավելի քան 7 հազար դոլարով

Հունիս 14, 2019 18:59 Գնորդը սուպերմարկետի սեփականատեր Կեյիտի Սուձուկին է:
Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհից հետո ստացել է խոստացված նվիրատվությունների միայն 9%-ը

Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհից հետո ստացել է խոստացված նվիրատվությունների միայն 9%-ը

Հունիս 14, 2019 18:33 850 մլն եվրոյից ներդրվել է ընդամենը 80 միլիոնը:
Սահակաշվիլին զինկոմիսարիատում զինվորական հաշվառման է կանգնել

Սահակաշվիլին զինկոմիսարիատում զինվորական հաշվառման է կանգնել

Հունիս 14, 2019 18:00 «Պատրաստ եմ զենքը ձեռքիս պաշտպանել Ուկրաինան»։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի աղյուսակում առաջադիմել է 9 աստիճանով

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի աղյուսակում առաջադիմել է 9 աստիճանով

Հունիս 14, 2019 13:10 Աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը։
Թուրքմենստանի նախագահը ատճանակով թիրախը խոցել է հեծանիվ վարելիս (տեսանյութ)

Թուրքմենստանի նախագահը ատճանակով թիրախը խոցել է հեծանիվ վարելիս (տեսանյութ)

Հունիս 14, 2019 10:50 Ցուցադրել է իր ֆիզիկական պատրաստվածությունը։
Դաժան ծեծի ենթարկված ընդդիմադիր լրագրողն Էրդողանին վիրավորելու համար կազատազրկվի

Դաժան ծեծի ենթարկված ընդդիմադիր լրագրողն Էրդողանին վիրավորելու համար կազատազրկվի

Հունիս 13, 2019 20:43 Դատավորը հիմնվել է մեկ պատվիրված ցուցմունքի վրա։
Հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանության նախարարները

Հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանության նախարարները

Հունիս 13, 2019 19:26 Վրաց նախարարն ասել է, որ աջակցում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։
Թուրքիայում քննարկել են հայաստանցի ներգաղթյալների հարցը

Թուրքիայում քննարկել են հայաստանցի ներգաղթյալների հարցը

Հունիս 13, 2019 18:51 Ուշադրության կենտրոնում հատկապես եղել են երեխաները։
Թուրքիան ամերիկյան F-35-ների փոխարեն կարող է ձեռք բերել չինական և ռուսական կործանիչներ

Թուրքիան ամերիկյան F-35-ների փոխարեն կարող է ձեռք բերել չինական և ռուսական կործանիչներ

Հունիս 13, 2019 17:49 Թուրքիայի պահանջներին լիովին համապատասխանում են։
Պուտինը ոստիկանության երկու գեներալի է հեռացրել Գոլունովի գործի կապակցությամբ

Պուտինը ոստիկանության երկու գեներալի է հեռացրել Գոլունովի գործի կապակցությամբ

Հունիս 13, 2019 17:00 Գոլունովին ձերբակալել էին հունիսի 6-ին։
Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիի հետ

Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիի հետ

Հունիս 13, 2019 15:05 ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 2-րդ նիստի նախօրեին։
Երգիչ Զուրա Խաչիձեն նշանակվել է Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի տեղակալ

Երգիչ Զուրա Խաչիձեն նշանակվել է Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի տեղակալ

Հունիս 13, 2019 14:35 Զբաղվելու է տուրիզմի, մշակույթի և կրթության ուղղություններով։