Մեկնաբանություն

30.09.2012 20:01


Քվեարկությանը մասնակցելը՝ սերժամետության նշան

Քվեարկությանը մասնակցելը՝ սերժամետության նշան

Աղվան Հովսեփյանի միջնորդությունը՝ ԲՀԿ–ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով, բավական հետաքրքիր զարգացումների պատճառ կարող է դառնալ։ Կերևա, թե որ ուժն ու պատգամավորն իրենից ինչ է ներկայացնում և ովքեր են իրականում կողմ «Կոնսենսոս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափին։

Եթե որևէ պատգամավոր մասնակցի Օսկանյանի հարցով քվեարկությանը, ապա անկախ այն հանգամանքից, թե ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս ինչպիսի գնահատականներ է հնչեցրել և ինչպես է քվեարկել, կվերածվի Սերժ Սարգսյանի գործընկերոջ։ Մի խոսքով, քվեարկությունը պետք է բոյկոտել և միայն հետևել, թե ինչպես է անցնում քվեարկության ընթացքը և խախտումներ թույլ չտալ։

Հասկանալի է, որ իշխանություններն ամեն ինչ անելու են ՀՀԿ–ով և ՕԵԿ–ով քվորում ապահովելու և անհրաժեշտ արդյունք ստանալու համար։ Հասկանալի է նաև, որ կմոբիլիզացվի Սերժի հաճախորդական կորպուսը։ Այս առումով ամեն ինչ կանխատեսելի է։ Տվյալ դեպքում շատ կարևոր է, որպեսզի ՀԱԿ–ը (առանց Նիկոլի), ՀՅԴ–ն ու «ժառանգությունը» ԲՀԿ–ի հետ միասին բոյկոտեն քվեարկությունը։ Դրանից հետո քաղաքական դաշտում բաժանարար նոր գծեր կառաջանան, ինչը շատ կարևոր է նախագահական ընտրություններից առաջ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը