Աշխարհ

11.10.2012 10:13


Թուրքերը «Մոսկվա–Դամասկոս» չվերթը կատարող օդանավն ազատ են արձակել, սակայն կալանքի տակ են վերցրել ինքնաթիռում առկա բեռը

Թուրքերը «Մոսկվա–Դամասկոս» չվերթը կատարող օդանավն  ազատ են արձակել, սակայն կալանքի տակ են վերցրել ինքնաթիռում առկա բեռը

Թուրքիան Անկարայի օդանավակայանում երեկ ժամը 17-ին ստիպողաբար իջեցված Մոսկվայից Դամասկոս մեկնող օդանավին թույլ է տվել կրկին օդ բարձրանալ և հեռանալ այդ երկրից։ Միաժամանակ, կալանք է դրվել օդանավում հայտնաբերված բեռի վրա։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Թուրքական ԶԼՄ-ները գրում են, թե օդանավում հայտնաբերվել են արկղեր՝ ռադիոկայանների պահեստամասերով, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով:

Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը անհապաղ կապ է հաստատել Թուրքիայի ԱԳՆ-ի հետ և պահանջել է բացատրել կատարվածի հանգամանքները, ինչպես նաև հարց է դրվել հանդիպելու  Ռուսաստանի քաղաքացիների հետ, որոնք կարող են լինել ստիպողաբար իջեցված օդանավում: Դեսպանատան ներկայացուցչի տվյալներով՝ օդանավում ՌԴ 17 քաղաքացի կա, այդ թվում՝  երեխաներ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ երեկ երեկոյան թուրքական օդուժը Մոսկվա–Դամասկոս ուղիով չվերթ կատարող ինքնաթիռին հարկադրել էր վայրէջք կատարել Անկարայում։

Այս խորագրի վերջին նյութերը