Աշխարհ

15.10.2012 13:25


«Ռոյթերս». Սիրիա ուղևորվող հայկական ինքնաթիռը ստիպողաբար իջեցվել է Էրզրումում. ստուգվում է ինքնաթիռի բեռը

«Ռոյթերս». Սիրիա ուղևորվող հայկական ինքնաթիռը ստիպողաբար իջեցվել է Էրզրումում. ստուգվում է ինքնաթիռի բեռը

Թուրքիայի իշխանություններն այսօր Էրզրումի օդանավակայանում հարկադիր վայրէջք են պարտադրել հայկական ինքնաթիռին: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի վարչապետի աշխատակազմում իր աղբյուրներին։

Հաղորդվում է, որ օդանավը ուղևորվում էր սիրիական Հալեպ՝ մարդասիրական օգնությամբ։ Նշվում է, որ ինքնաթիռն ազատ կարձակվի, եթե ուղեբեռում որևէ կասկածելի  բան չհայտնաբերվի։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին նմանօրինակ միջադեպ տեղի էր ունեցել Մոսկվա–Դամասկոս չվերթն իրականացնող սիրիական օդանավի հետ։ Այն ժամանակ օդանավի ուղեբեռի մի մասը որակվել էր «ռազմական նշանակության» ու կալանքի տակ վերցվել, ինչից հետո միայն ինքնաթիռին  թույլատրվել էր շարունակել իր ուղին։

Այս խորագրի վերջին նյութերը