Մեկնաբանություն

18.10.2012 16:01


Վեդիի Մանվելը և բարոյականությունը

Վեդիի Մանվելը և բարոյականությունը

«Վեդի Ալկո»-ի Մանվելը կատարեց իր բարոյական պարտքը` հարձակվեց Վարդան Օսկանյանի վրա և հայտարարեց, որ սատարելու է Սերժ Սարգսյանին: Այսօր նույն խնդիրը դրվում է շատ շատերի առաջ: Եթե ճնշող մեծամասնությունը հրաժարվում է դա կատարել, ապա գտնվում են մարդիկ, ովքեր ենթարկվում են: Դհոլների, ժողգործիքների մասով ամեն ինչ պարզ է, բայց կա մի կոնտինգենտ, որի մասին հասարակության լայն շերտերը տեղեկացված չեն: Եթե այդ կոնտինգենտը սուս ու փուս շարունակի իրենց գյուղում ապրել, ապա նրանց մասին ոչ ոք չի հիշի: Իսկ երբ նրանք սկսում են կատարել իրենց «բարոյական» պարտքը, ապա մեր պարտքն է անմիջապես հիշեցնել, թե ով`ով է:

Եվ այսպես Վարդան Օսկանյանին դատապարտող Մանվել Ղազարյանը 2008-ին հայտնվում է Ազատության հրապարակում ու կարդում մի խումբ պատգամավորների հայտարարությունը: Այդ հայտարարությամբ նրանք անցնում էին ընդդիմության շարքերը և վճռականություն հայտնում մինչև վերջ լինել ժողովրդի կողքին և պայքարել ժողովրդի համար: Հետո լսվում են «Մանվել, Մանվել» բացականչությունները, և որոնք այդ պահին ուղղված էին, ոչ թե գեներալ Գրիգորյանին,այլ «Վեդի Ալկո»-ի Մանվելին:
Հայտարարությունից ժամեր անց «Վեդի Ալկո»-ի Մանվելը, արդեն Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակում, միտինգավորների աչքից հեռու, հանկարծ հիշեց, որ ինքը «խմած է եղել, չի հասկացել, թե ինչ է անում» և հենց այդ պատճառով է միացել ըննդիմությանը: Հովիկ Աբրահամյանի սաստող հայացքի տակ, նա ստորագրում է փոշմանության ղազագիրը, իսկ Աբրահամյանի` «խմած էիր, գլուխդ պատով տայիր» թևավոր խոսքը հասկանում է բառիս բուն իմաստուվ:
Փառապանծ հայտարարությունից հետո իշխանության թեկնածուի հաստավիզների կողմից ծեծի ենթարկվելուց հետո, լրիվ սթափվում է: Ասում են ծեծը եղել է շենքի վերելակի մեջ: Գուցե դա սուտ է: Բայց փաստ է, որ դրանից ու ղազագրի հրապարակումից հետո նրա ձայնը չէր լսվում մի քանի տարի շարունակ: Եվ նրա մասին բոլորը կմոռանային, եթե հենց ինքը չփչացներ իր լռությունը: Բայց քանի որ փչացրել է, մենք էլ շարուանկենք հիշել:
1999թ. հոկտեմբերի 27-ից հետո նա հոգով, սրտով և բոլոր այլ բարեմասնություններով վազգենական էր և Սերժ Սարգսյանի հրաժարականն ու կալանավորումը պահանջում էր ամեն քայլափողի: Շատերն են տեղյակ, որ հենց նա էր «ԱՐ» հեռուստաընկերություն, Մերուժան Տեր-Գուլանյանին անընդհատ «սլիվ» անում Սերժի մասին կոմպրոմատներ և այլ վարկաբեկիչ տեղեկատվություն: 
Իսկ հիմա Մանվել Ղազարյանը` Գեղամյանի, Վիկտոր Դալլաքյանի, Բաբուխանյանի, Մարգարիտ Եսայանի և այլոց նման, ովքեր բոլոր հնարավոր վիրավորանքներ են ժամանակին տվել Ս. Սարգսյանին, նրա կողքին են: Փաստորեն, Վեդի Ալկոյի Մանվելը լեգոյի նման գտավ իր տեղը:

Սամվել Բաղդասարյան

Աղբյուրը՝ http://top-news.am/index.php?newsid=12078&ng=11&nt=1

Այս խորագրի վերջին նյութերը