Լրահոս

12.06.2009 14:01


Վահան Հովհաննիսյան. «Զեկույցում կան և՛ ճիշտ գնահատականներ, և՛ չափազանցություններ»

Վահան Հովհաննիսյան. «Զեկույցում կան և՛ ճիշտ գնահատականներ, և՛ չափազանցություններ»

-Պետդեպարտամենտի զեկույցում, ինչպես միշտ, թացը չորի հետ խառնված է։ Կան կետեր, որոնք առանձնապես վեճի առարկա չեն։ Մեզ բոլորիս էլ հայտնի է, որ 2008 թ. նախագահական ընտրությունները ոչ ամենալավ կերպով անցան։ Փոխադարձ անհանդուրժողականությունը բերեց բախումների, բախումներում եղան զոհեր, և առաջացավ քաղաքական ճգնաժամ։ Իհարկե, վիճելի է այն դրույթը, թե ճգնաժամը մինչև վերջ հաղթահարված չէ։ Կարծում եմ, որ սա չափազանցություն է։ Բայց, մյուս կողմից, որոշ տհաճ և անընդունելի հետևանքներ մինչև հիմա ևս զգացնել են տալիս, և դեռ երկար ժամանակ են իրենց զգացնել տալու։ Սա ակնհայտ է,- «7օր»-ի՝ ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցին վերաբերող հարցին ի պատասխան՝ ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

Նա, սակայն,  քիչ հասկանալի է համարել, թե այս ամենի պատճառով ինչու՞ պետք է տուժեն Հայաստանի փոքր համայնքները, որոնց ճանապարհաշինական ծրագիրը ձախողվել է վերոնշյալ զեկույցի հիման վրա։

-Կրկնում եմ՝ զեկույցում կան և՛ ճիշտ գնահատականներ, և՛ չափազանցություններ,-շեշտել է Վահան Հովհաննիսյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը