Լրահոս

12.06.2009 14:34


Հրանտ Բագրատյանն ասել է, որ ներկայիս կառավարության «կարդինալ» քայլերը վերցված են Լևոն Տեր–Պետրոսյանի ծրագրից

Հրանտ Բագրատյանն ասել է, որ ներկայիս կառավարության «կարդինալ» քայլերը վերցված են Լևոն Տեր–Պետրոսյանի ծրագրից

Մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանն ասել է, որ խոշոր ձեռնարկություններում հարկային մշտական տեսուչի կառույցի ներմուծումը հիմարություն և անհեթեթություն է։ Սակայն, եթե կառավարությունը ՝«կաշառի» պատգամավորներին, այսինքն՝ խոշոր բիզնեսին մի բան զիջի, հանրավոր է, որ խորհրդարանն այդ օրինագիծն ընդունի։

Նա նաև նշել է, որ աշխարհում ընդունված գործելակերպ է հարկային տեսուչի կառույցի այնպիսի կիրառումը, որը եղել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագրում և որը դեռ 1999թ.-ին Հրանտ Բագրատյանն առաջարկել է կառավարությանը։

-Հիմնարկներում հարկային տեսուչների ինստիտուտ պետք է մտցնել գյուղատնտեսական հումքի վերամշակման սեզոնի ընթացքում, ինչպես նաև հիմնարկ-ձեռնարկություններում, որոնք հանքեր են մշակում,- ասել է Հ. Բագրատյանը՝ հավելելով, որ ԱԺ ներկայացված հարկային օրենսգրքի փոփոխություններում էլ կան քայլեր, որոնք ճիշտ են և որոնք նույնպես եղել են Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագրում.

-Այդ օրենսգրքում կան մի շարք կարդինալ քայլեր։ Օրինակ, բացարձակապես ճիշտ է շահութահարկի և եկամտահարկի հավասարեցումը, ճիշտ է  ավելացված արժեքի հարկի դրույթի իջեցումը 20%-ից 18%։ Թող մեծամտություն չթվա, բայց բոլոր այս կետերը եղել են Տեր-Պետրոսյանի ծրագրում։ Մենք տեսնում ենք, որ եթե մի հատ կարդինալ քայլ կա, չեմ ասում բոլորը, բայց, որպես կանոն, այդտեղից են վերցված։

Հ. Բագրատյանի խոսքերով՝ սակայն, ներկայիս կառավաևրությունը ցուցադրում է «կիսատ-պռատ» մոտեցում, ինչը կարող է  ոչ թե օգուտ բերել, այլ ճիշտ հակառակը։

 -Պրոֆեսիոնալ մտածողությունը բացակայում է։ Երբեք ուրախ չեմ եղել կառավարության մակարդակով և ասել եմ՝ ավելի լավ է հենց էնպես խոհուն մեկին դնես, քան թե մարդու, որն իրեն պրոֆեսիոնալ է վկայում, բայց կիսապրոֆեսիոնալ է։ Այդ դեպքում, ստացվում է այնպիսի քաղաքականություն, որը ես անվանում եմ «դամբուլային»։

Այս խորագրի վերջին նյութերը