Աշխարհ

09.11.2012 10:10


Բաքվում ադրբեջանցիները եվրոպական պատվիրակության համակարգիչներն են փորփրել՝ տեղեկություն գողանալու նպատակով

Բաքվում ադրբեջանցիները եվրոպական պատվիրակության համակարգիչներն են փորփրել՝ տեղեկություն գողանալու նպատակով

Բաքվում  ՄԱԿ-ի հովանու ներքո անցնում է համացանցում տեղեկատվության ազատության հարցին նվիրված միջազգային համաժողով։ Այնուամենայնիվ, ադրբեջանցիները չկարողացան համաժողովն անցկացնել առանց սկանդալների։  

Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Ռայան Հիթը «Բի–Բի–Սի»–ի ադրբեջանական ծառայությանը հայտնել է, որ հինգշաբթի օրն անհայտ անձիք ներխուժել են իր և իր գործընկերոջ համակարգիչներ, երբ իրենք հյուրանոցում են եղել.

–Մենք դեռ չենք հայտնաբերել, թե ինչ տեղեկություններ են գողացվել, և կարծես, այդ ներխուժման նպատակը ավելի շուտ հետախուզումն էր։ Ես անհանգստացած եմ, որ ինչ-որ մեկը հնարավոր է համարում հետևել մարդկանց համաժողովի ընթացքում, որը նվիրված է ազատությանը և հրապարակայնությունը

Ռայան Հիթը նաև հայտարարել է, որ հինգշաբթի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, պատվիրակության ղեկավար Նիլի Կրեսը փորձել է այցելել Բաքվի բանտ, սակայն նրան արգելել են դա, չնայած որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաժողովի նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ խոստացել էր, որ Նիլի Կրեսը կկարողանա այցելել ազատազրկվածներին: Հիթը նշել է, որ պատվիրակությունն սկսել էր բանտարկյալներին այցելելու խնդրանքներ հղել Բաքու մեկնելուց 3 շաբաթ առաջ:

Այս խորագրի վերջին նյութերը