Լրահոս

10.11.2012 00:59


Տիգրան Ուրիխանյանի պարզաբանումը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի վերաբերյալ

Տիգրան Ուրիխանյանի պարզաբանումը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի վերաբերյալ

Ցանկանում եմ ներկայացնել հանրությանը այն պարզ իրավիճակը, որի առթիվ շոուների սիրահար երիտասարդ պատգամավորուհի Զարուհի Փոստանջյանը սեփական գործը ոչ պատշաճ կերպով կատարելու և արդյունքում տապալելու մեղքը փորձում է բարդել ինձ վրա: Շատ կարճ՝ երբ «Հարսնաքարի» դեպքերի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու նախագիծը մտավ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի օրակարգ, ես բնականաբար մասնակցում էի նիստին և հավուր պատշաճի կատարում էի իմ գործառույթային պարտականությունները, իսկ ահա նախագծի հեղինակ Զարուհի Փոստանջյանը անհասկանալի պատճառներով չներկայացավ, ընդգծում եմ՝ ընդհանրապես չներկայացավ նիստին, ինչի պատճառով նախագծի քննարկումը հետաձգվեց մինչև մեկ տարով: Արդեն հաջորդ նիստին, որի հետ համընկավ իմ նախօրոք պայմանավորվածության արդյունքում կազմակերպված ուղիղ եթերում բանավեճը, Զարուհին հայտնվեց և կրկին ներկայացրեց նախագիծը: Ամբողջ երկիրը ուղիղ եթերով տեսավ, թե որտեղ եմ ես գտնվում, ուր գնացել էի, կրկնում եմ, նախօրոք շատ ավելի վաղ, քան սկսվել էր նշված հարցի քննարկումը: Ոչ մի կերպ չեմ հաշվարկում, թե ով ինչ կերպ է քվեարկելու ապագայում այս կամ այն հարցի շուրջը, ու եթե տիկին Փոստանջյանը շահարկում է, որ քվեարկողների ձայները բաշխվեցին հավասարապես, ապա ի՞նչ կապ ունեմ դրա հետ ես: Իսկ նրա կողմից արված անտակտ արտահայտությունների վերաբերյալ առաջարկում եմ, որ ազնիվ լինի հանրության հետ ու կեղծավորությունների փոխարեն հիշի օդանավում պատահաբար հանդիպելու ժամանակ իմ հնչեցրած խոսքերն ու մտահոգություններս, որոնք ուղղել եմ իրեն: Խորհուրդ եմ տալիս նաև չդրսևորել հայ կնոջն ու պատգամավորին անվայել պահվածք և չորակել իմ քայլերը ու նամանավանդ ԲՀԿ-ի գործողությունները սեփական շոուների տեսանկյունից:

 Հարգանքով՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյան

Այս խորագրի վերջին նյութերը