Քաղաքական

27.11.2012 11:12


Ո՞վ է մատ թափ տվել ֆրանսիացի լրագողի վրա՝ Էդուարդ Նալբանդյանը, Տիգրան Դավթյանը, թե՞ Հրանուշ Հակոբյանը

Ո՞վ է մատ թափ տվել ֆրանսիացի լրագողի վրա՝ Էդուարդ Նալբանդյանը, Տիգրան Դավթյանը, թե՞ Հրանուշ Հակոբյանը

Նոյեմբերի 11-14-ը եռօրյա պաշտոնական այցով Ֆրանսիայում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Պարզվում է՝ այդ այցն առանց միջադեպի չի անցել։ Ինչպես գրում է ֆրանսիական «Tribune de Lyon» էլեկտրոնային թերթը, «France 3» հեռուստաընկերության լրագրող Օլիվիե Միշելը Սերժ Սարգսյանի հետ իր հարցազրույցից մի ուշագրավ դրվագ է պատմել։ Նա հայտնել է, որ ՀՀ նախագահին դուր չեն եկել Հայաստանի կողմից Ասադին աջակցելու և Հայաստանում կոռուպցիայի մասին հարցերը: Իսկ հարցազրույցից հետո հայ նախարարներից մեկը մատ է թափ տվել նրա վրա։

«Հայաստանի նախագահի թարգմանչուհին և հայ նախարարներից մեկը մոտեցան և դուրս հրավիրեցին ինձ, և նախարարը մատով սպառնաց ինձ»,-պատմել է լրագրողը:

Նշենք, որ ըստ ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատան հաղորդագրության՝ ՀՀ նախագահի պատվիրակության կազմում են եղել և նրան ողջ այցի ընթացքում ուղեկցել են Ֆրանսիայում Հայաստանի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանները, ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, թկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը