Տեսասրահ

Դեկտեմբեր 12, 2012 12:24

Հյուրը՝ Արա Պապյան

Հյուրը՝ Արա Պապյան

«7 օրի» տաղավարում հյուրընկալվել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը։ Նա անդրադարձել է վերջին հինգ տարիների ընթացքում վարվող արտաքին քաղաքականությանն ու այդ համատեքստում գնահատականներ հնչեցրել ներքաղաքական մի շարք հարցերի վերաբերյալ։

Մասնավորապես վերլուծելով ՀՅԴ պլատֆորմի շուրջ Սերժ Սարգսյանի ու ՀՅԴ ներկայացուցիչների վերջին հանդիպումը՝ Պապյանը նշել է հետևյալը. «Եթե ես լինեի դաշնակցության ղեկավարներից, ապա չունենալով հավանականություն, որ նախագահը կընկալի իմ տեսակետը, ես չէի գնա նման հանդիպման։ Եթե դու գնում ես հանդիպման, խնդիրներ ես դնում և մերժում ես ստանում, ապա դա ոչ միայն տվյալ հանդիպման ձախողումն է, այլ նաև դա հասարակության կողմից ընկալվում է որպես քո կառույցի ոչ ազդեցիկ լինելը։ Հետևաբար՝ ինձ համար անհասկանալի էր, թե ինչու գնացին հանդիպման և հատկապես՝ ինչու ՀՅԴ համաժողովից հետո»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը