Աշխարհ

21.12.2012 16:02


Իվանիշվիլին պատրաստ է Սահակաշվիլիին խորհրդարանը ցրելու հնարավորություն տալ

Իվանիշվիլին պատրաստ է Սահակաշվիլիին  խորհրդարանը ցրելու հնարավորություն տալ

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «Ռեզոնանս» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե պատրաստ է նախագահ Սահակաշվիլիին հնարավորություն տալ ցրելու խորհրդարանը՝ անցկացնելով նոր ընտրություններ։ «Եթե վաղը նախագահը ելույթ ունենա և ասի, որ նա այսօր հնարավորություն չունի խորհրդարանը ցրելու, ապա նրա մոտ այդպիսի հնարավորություն կունենա ապրիլի: Ես՝ որպես խորհրդարանական մեծամասնության ղեկավար, հրապարակավ հայտարարում եմ, որ մենք վաղն իսկ կհամաձայնենք: Մեծամասնությունը չի մտնի խորհրդարան, և կանցկացնենք նոր ընտրություններ»,-ասել է Իվանիշվիլին՝ խորհուրդ տալով  չփորձել իրենց վախեցնել դրանով։ «Մենք չենք վախենում ընտրություններից, քանի որ մենք խոսում ենք ժողովրդի հետ և գիտենք նրա տրամադրվածությունը: Ընդհակառակը, այժմ մենք ունենք ավելի մեծ աջակցություն և կհավաքենք ավելի շատ ձայներ, քանի որ մենք ունենք շատ լավ ծրագրեր և կիրագործենք դրանք»,–ասել է Իվանիշվիլին։

Այս խորագրի վերջին նյութերը