Աշխարհ

26.12.2012 15:54


Իվանիշվիլին հանդիպել է Ալիևի հետ

Իվանիշվիլին հանդիպել է Ալիևի հետ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երկօրյա այցով գտնվում է Բաքվում։ Վրաստանի կառավարության ղեկակավարը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունների և տարածաշրջանային հիմնախնդիրներին վերաբերող հարցեր։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Իվանիշվիլին մինչ մեկնելը հայտարարել էր, որ Ալիևի հետ պետք է քննարկի Ադրբեջանից գնվող գազի, Կարս-Ախալքալաք երկաթուղու և Դավիդ Գարեջի վրացական վանական համալիրի պատկանելության հետ կապված հարցեր:

Հիշեցնենք, որ Բիձինա Իվանիշվիլին 2013 թվականի հունվարի 17-ին այցելելու է Հայաստան, իսկ դրանից հետո՝ Թուրքիա:

Այս խորագրի վերջին նյութերը