Աշխարհ

08.01.2013 13:10


Վրաստանը փուլային տարբերակով կանցնի պրոֆեսիոնալ բանակին

Վրաստանը փուլային տարբերակով կանցնի պրոֆեսիոնալ բանակին

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան մամուլի ասուլիսին հայտնել է, որ Վրաստանը փուլային տարբերակով կանցնի պրոֆեսիոնալ բանակին՝ հրաժարվելով պարտադիր զինակոչից։ «Նախատեսվում է պրոֆեսիոնալ բանակին անցնել չորս տարի հետո, իսկ պարտադիր զինվորական ծառայության ժամկետն աստիճանաբար կկրճատվի մինչև 12 ամիս, որից հետո անցում կկատարվի պայմանագրային ծառայությանը»,–ասել է Ալասանիան։ Նա ընդգծել է, թե ծառայությունը բանակում չպետք է լինի ստիպողաբար։

Ներկայումս Վրաստանում գործում է ինչպես պայմանագրային, այնպես էլ պարտադիր զինակոչի համակարգ։

Այս խորագրի վերջին նյութերը