Լրահոս

19.06.2009 16:29


Արտակ Հարությունյան. «Մենք սկսեցինք քանդվել այն ժամանակ, երբ վարչապետ Վազգեն Սարգսյանի կառավարությունը սկսեց գերավճարներ պահանջել»

Գինեգործների միության նախագահ Արտակ Հարությունյանը լրագրողների հետ խոսելով տնտեսկան իրավիճակի մասին՝ ասել է, որ Հայաստանում արտադրողների գործունեությունը կարելի է բաժանել 3 փուլի։

- Մենք սկսեցինք քանդվել այն ժամանակ, երբ վարչապետ Վազգեն Սարգսյանի կառավարությունը սկսեց գերավճարներ պահանջել. և՛ փոքր, և՛ միջին բիզնեսն սկսեց փլուզվել։ Հետո եկավ պարոն Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանը,  և ամեն ինչ կարգավորվեց. ոչ ոք գերավճար չէր ուզում։ Խոստացան, որ  խաղի այդ կանոնները պահպանվելու են, և օբյեկտիվ զարգացում եղավ։ Երրորդ փուլում եկավ ճգնաժամը, և ամեն ինչ վերանայվեց,-ասել նա։

Արտակ Հարությունյանի խոսքերով՝ ՀՀ կառավարությունն ամեն ինչ պետք է անի, որ հարկային բեռը թեթևացնի մոտ 15-20%-ով։

-Ճիշտ է, կառավարությունը ցանկանում է բյուջեն համալրել, սակայն անհրաժեշտ է, որ արտադրողն իմանա՝ խաղի կանոնները չեն փոխվի։ Ոչ ոք ապահովված չէ նրանից, որ վաղը, հնարավոր է, ուրիշ կանոներ լինեն։ Իսկ արտադրողին հստակ կանոններ են պետք,-ասել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը