Աշխարհ

Հունվար 17, 2013 13:10

Իվանիշվիլին Երևանում խոսել է ԼՂ կարգավորման մասին

Իվանիշվիլին Երևանում խոսել է ԼՂ կարգավորման մասին

Հայաստանում այս տարվա առաջին օտարերկրյա այցով գտնվող Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլին իր հայաստանցի պաշտոնակցի հետ առանձնազրույցից հետո պատասխանել է նաև լրագրողների հարցերին։ Նա նշել է, որ Վրաստանը պատրաստակամ է հարաբերությունները զարգացնել Հայաստանի հետ։

Նշենք, որ Բիձինա Իվանիշվիլիին բարկացրել է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության թղթակցի հարցը Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հայտարարության վերաբերյալ: Նա ընդգծել է, որ այդ մասին անհրաժեշտ պարզաբանումն արդեն տրված է, և նախարարի խոսքն աղավաղել են լրատվամիջոցները։

Հարցը փակված է,–թեման փակել է Իվանիշվիլին։

Խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած իր հանդիպումից՝ Վրաստանի վարչապետը հայտնել է, որ իրենք անդրադարձել են ԼՂ–ի խնդրի կարգավորմանը, և այդ հարցում Ալիևի դիրքորոշումն ինքը փոխանցել է Տիգրան Սարգսյանին։

Խնդիրն իրոք բարդ է և ապագայում էլ, կարծես, մոտ ապագայում այդպիսին է մնալուԻմ ցանկությունն ու կոչն է, որ երկու պետությունները հնարավորություն գտնեն հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար,–նշել է Իվանիշվիլին:

ՀՀ վարչապետն իր հերթին Իվանիշվիլիին  շնորհակալություն է հայտնել այդ հարցում հավասարակշիռ դիրքորոշման համար։

Գաղտնիք չէ, որ ԼՂ–ի կարգավորման շուրջ արված այս կամ այն հայտարարությունները շատ հաճախ աղավաղվում են: Շնորհակալ ենք վրացի գործընկերներին, որ աղավաղումների դեպքում օպերատիվ արձագանքում են,–ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

Խոսք է եղել նաև Հայաստան-Վրաստան-Աբխազիա-Ռուսաստան երկաթգծի գործարկման մասին։ Իվանիշվիլին նշել է, որ այժմ դրա հնարավորությունն ավելի մեծ է, և հիմնական խնդիրը Ռուսաստանի հետ է.

Մենք ջանք ենք գործադրում հնարավորինս արագ վերակագնելու Ռուսաստանի հետ հարաբերությունները: Երկաթգծի աշխատանքի վերակագնումը կապված է ընդհանուր խնդիրների հետ, բայց եթե կամք լինի, այն կարելի է լուծել ավելի շուտ:

Տիգրան Սարգսյանն էլ ընդգծել է, որ իրենք արձանագրել են՝ հայ-վրացական հարաբերություններում չկա մի հարց, որը հնարավոր չէ լուծել քննարկումների ճանապարհով:

Կողմերը նաև ստորագրել են մշակութային ու մաքսային ոլորտներում համագործակցության մասին հուշագրեր։

Ի դեպ, հանդիպմանը ներկա լրագրողները փոխանցում են, որ Հայաստանի և Վրաստանի վարչապետերի մամուլի ասուլիսի թարգմանիչը շատ դեպքերում ճիշտ չի թարգմանել բանախոսների մտքերը, և դա, հնարավոր է, տարընթերցման պատճառ դառնա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

ԵՄ-ի տնտեսությունը կարգի է եկել ռուսական հակապատժամիջոցներից. Մոգերինի

ԵՄ-ի տնտեսությունը կարգի է եկել ռուսական հակապատժամիջոցներից. Մոգերինի

Հունիս 19, 2019 16:05 Համալիրը բացառիկ ճկունություն ցուցաբերեց։
Պլատինին ազատ է արձակվել

Պլատինին ազատ է արձակվել

Հունիս 19, 2019 13:55 Մի քանի ժամ շարունակ հարցաքննվել է։
Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Հունիս 19, 2019 09:51 Սցենարն արդեն պատրաստ է։
Թուրքիան աշխատանքային վատ պայմանների հետևանքով գրանցված մահերի թվով Եվրոպայում առաջինն է

Թուրքիան աշխատանքային վատ պայմանների հետևանքով գրանցված մահերի թվով Եվրոպայում առաջինն է

Հունիս 18, 2019 22:24 Հանքահորերում շարունակում են հանքափորներ զոհվել։
Աշխարհի ավելի քան 2 մլրդ բնակիչ խմելու մաքուր ջրից օգտվելու հնարավորություն չունի. ՄԱԿ

Աշխարհի ավելի քան 2 մլրդ բնակիչ խմելու մաքուր ջրից օգտվելու հնարավորություն չունի. ՄԱԿ

Հունիս 18, 2019 22:05 3 միլիարդն էլ զրկված է ձեռքերն օճառով լվանալու հնարավորությունից։
Facebook-ը պաշտոնապես ներկայացրեց իր Libra գաղտնարժույթը

Facebook-ը պաշտոնապես ներկայացրեց իր Libra գաղտնարժույթը

Հունիս 18, 2019 20:52 Ենթադրում են թողարկել 2020 թվականին։
Պենտագոնը հայտարարել է, որ S-400-ների գնման դեպքում պատժամիջոցներ կկիրառի թուրքական ընկերությունների դեմ

Պենտագոնը հայտարարել է, որ S-400-ների գնման դեպքում պատժամիջոցներ կկիրառի թուրքական ընկերությունների դեմ

Հունիս 18, 2019 20:28 Ծանր հարված կլինի Թուրքիայի ռազմարդյունաբերությանը։ 
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հունաստանի վարչապետի կոչին

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հունաստանի վարչապետի կոչին

Հունիս 18, 2019 18:14 ԵՄ–ին կոչ էր անում պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ:
Անթալիայի նահանգապետարանն արգելել է ԼԳԲՏ համայնքի շքերթը

Անթալիայի նահանգապետարանն արգելել է ԼԳԲՏ համայնքի շքերթը

Հունիս 18, 2019 17:25 Բախումներից խուսափելու համար։
Միշել Պլատինին ձերբակալվել է

Միշել Պլատինին ձերբակալվել է

Հունիս 18, 2019 14:30 Կոռուպցիոն սխեմաների մեջ ներքաշված լինելու պատճառով:
Ինդոնեզիայում առնվազն 17 մարդ է զոհվել նավաբեկության հետևանքով

Ինդոնեզիայում առնվազն 17 մարդ է զոհվել նավաբեկության հետևանքով

Հունիս 18, 2019 12:50 Որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է։
Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

Հունիս 18, 2019 08:45 Ինքնազգացողությունը վատացել է դատական նիստից հետո։
Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում (տեսանյութ)

Հունիս 17, 2019 22:06 Մխիթարյանի ընտրյալը հայազգի գործարար Միքայել Վարդանյանի դուստրն է:
Հունաստանը ԵՄ-ից կպահանջի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել

Հունաստանը ԵՄ-ից կպահանջի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել

Հունիս 17, 2019 21:10 Կիպրոսում հորատման աշխատանքների համար։