Լրահոս

20.06.2009 10:44


Արմենական-Ռամակավար Ազատական կուսակցության հիմանդրման մասին

Երեկ Թեքեյան կենտրոնի մեծ դահլիճում Երևանի համայնքներն ու Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող մի հոծ խումբ համախոհների և համակիրների նախաձեռնությամբ տեղի ունեցավ Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցության (Արմենական-ՌԱԿ) հիմնադիր համագումարը: Օրակարգում ընդգրկված էին նոր կուսակցության կանոնադրության, ծրագրի ընդունումը, հանրապետական վարչության և վերահսկիչ մարմինների ընտրությունը: Համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջյունը խոսքը ընթերցեց նախագահի խորհրդական պրն Մանուկ Թոփուզյանը: Ողջույնի խոսքով, հանուն սփյուռքում գործող կուսակցության կառույցների, հանդես եկավ «Ազգ» օրաթերթի  գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, որն ընթերցեց նաև ՌԱԿ Արևելյան Ամերիկայի և Կանադայի շրջանային վարչության ուղերձը։ Համագումարի ընթացքում տեղի ունեցած քննարկումների և առաջարկությունների արդյուքում որոշում ընդունվեց ընտրել Արմենական-ՌԱԿ կուսակացության  վարչություն, կուսակցության ատենապետի պաշտոնակատար ընտրվեց Արմեն Մանվելյանը: Համագումարը որոշում ընդունեց այս տարվա աշնանը հրավիրել համահայկական՝ միավորիչ համագումար, որի ժամանակ խնդիր կդրվի սփյուռքյան Ռամկավար Ազատական Կուսակցության կենտրոնի տեղափոխումը մայր հայրենիք: Այս աշխատանքի կազմակերպման պատասխանատվությունը դրվեց նորստեղծ Արմենական-ՌԱԿ-ի նորընտիր վարչության վրա: Ձայների մեծամասնությամբ ընտրվեց նաև ՀՀ արդարադատության նախարությունում նորաստեղծ կուսակցության գրանցումը հետապնդող մարմին։

ԱՐՄԵՆԱԿԱՆ-(ՌԱԿ) ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Այս խորագրի վերջին նյութերը