Աշխարհ

Հունվար 26, 2013 10:43

Վահագն Չախալյանի հայտարարությունը

Վահագն Չախալյանի հայտարարությունը

Այլևս գտնվելով ազատության մեջ` ուզում եմ խորին երախտագիտությունս հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին, որից իմ բանտարկության այս հինգ տարիներին միշտ ստացել եմ հոգևոր ու բարոյական սփոփանք և քաջալերանք: Շնորհակալություն եմ հայտնում «Երկիր» Միությանը, նաև բոլոր անհատներին և կառույցներին, որոնք զորավիգ ու աջակից են եղել իմ ընտանիքին և ինձ՝ իմ պայքարում, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել իմ և ջավախքահայ այլ գործիչների նկատմամբ գործած անարդարության դեմ, պայքարել են այս օրը հնարավորինս շուտ իրականություն դարձնելու համար։  

Ափսոսալի է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը տեղի տվեց իմ հանդեպ Սաակաշվիլիի ռեժիմի նախկին սպասավորների զրպարտությունների տարափին` իմ անունը հանելով Վրաստանի խորհրդարանի կողմից հաստատված քաղբանտարկյալների վերջնական ցուցակից։ Իմ համար անհասկանալի մնաց, թե ինչու Վրաստանի իշխանության գլուխ եկած նոր ուժը այս հարցում ըստ էության պատանդ դարձավ ջավախքահայության և իմ երևակայական «էքստրեմիզիմի» խաղաթուղթը շահարկող նախկին իշխանական ճամբարի առանձին ներկայացուցիչների ապատեղեկատվությանը։

Եվս մեկ անգամ կրկնեմ այն, ինչ բազմիցս ասել եմ դատարանի առջև և բանտից հնչած իմ հրապարակային հայտարարություններում. ես անազատության մեջ էի միմիայն այն բանի համար, որ պահանջել եմ վրացական իշխանություններից հարգել Ջավախքի բնակչության իրավունքները, քննադատել եմ ջավախքահայության նկատմամբ Սաակաշվիլիի ռեժիմի հալածանքները, օրինական միջոցով պայքարել դրանց դեմ։ Վերջին շրջանում խորհրդարանում և խորհրդարանից դուրս քննարկումների ժամանակ իմ անվան շուրջ Սաակաշվիլիի կուսակցության անդամների բարձրացրած աղմուկը, իմ անձի, գաղափարների, քաղաքական նպատակների և գործունեության վերաբերյալ նրանց սուտն ու զրպարտությունը գալիս են ևս մեկ անգամ հաստատելու, որ ինձ ազատազրկման էին ենթարկել բացառապես քաղաքական նկատառումներով։

Վրաստանի հասարակական–քաղաքական կյանքին Ջավախքի հայ բնակչության ինտեգրմանն ուղղված բոլոր միջոցառումները չեն տա որևէ արդյունք, եթե ջավախքահայը չզգա, որ իրեն վերաբերվում են որպես Վրաստանի լիիրավ և լիարժեք քաղաքացու։ Այդ առումով, չի՛ կարող լինել երկու տեսակի արդարություն` մեկը Սաակաշվիլիի ռեժիմի պատանդ էթնիկ վրացի ակտիվիստի, մյուսը` ջավախքահայ ակտիվիստի համար։  Մեկին քաղբանտարկյալ ճանաչելը և մյուսի քաղբանտարկյալ ճանաչվելու նույն չափով հիմնավորված իրավունքը մերժելը անընդունելի է որպես երկակի ստանդարտների դրսևորում։

Արդարության առջև չմեղանչելու համար պետք է արձագանքել, որ իշխանափոխությունից հետո մեր երկրում շատ բան արդեն փոխվել է դեպի լավը` դադարել են ոստիկանական հալածանքները, աստիճանաբար թուլանում է լարվածությունը, մարդկանց մեջ սկսել է հետզհետե նվազել վախը և անպաշտպանվածության զգացումը։ Բնականաբար, այդ փոփոխությունները իրենց զգացնել են տալիս նաև Ջավախքում։ Բայց դեռևս իրենց լուծմանն են սպասում ջավախքահայության քաղաքացիական, լեզվական, կրթական, կրոնական և մշակութային իրավունքներին վերաբերող մի շարք հարցեր` բռնագրաված եկեղեցիները վերդարձնելը, հայոց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալը, Ախալքալաքում հայկական համալսարանի բացումը, շրջաններում ռեալ ինքնակառավարման համակարգի հաստատումը և այլն։ Վրաստանի նոր իշխանությունների պարտքն է հայաբնակ Ջավախքի հասարակական–քաղաքական և քաղաքացիական կառույցների հետ երկխոսության և փոխըմբռման մթնոլորտում լուծում տալ վերոնշյալ խնդիրներին։

Վրաստանի նոր իշխանությունների պարտքն է նաև իրականացնել Ախալքալաքում 2008-ի հուլիսի 17-21–ի դեպքերի անաչառ հետաքննություն։

Մեկ անգամ ևս վերահաստատում եմ, որ արդեն ազատության մեջ շարունակելու եմ պայքարը իմ և հալածյալ այլ ջավախքահայ հասարակական–քաղաքական գործիչների նկատմամբ արդարության լիարժեք վերականգնման ուղղությամբ։

Վահագն Չախալյան

ՔԱխալքալաք

 

Այս խորագրի վերջին նյութերը

Հրանտ Դինքի որդու՝ Արատ Դինքի դեմ 1-5 տարվա ազատազրկման պահանջով դատավարություն է սկսվել

Հրանտ Դինքի որդու՝ Արատ Դինքի դեմ 1-5 տարվա ազատազրկման պահանջով դատավարություն է սկսվել

Հունիս 20, 2019 21:37 «Խաղաղության հռչակագրի» տակ ստորագրելու համար։
Ադրբեջանը պլանավորում է 5 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը

Ադրբեջանը պլանավորում է 5 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը

Հունիս 20, 2019 20:35 Իլհամ Ալիևը փոփոխություններ է կատարել ուժային կառույցներում։
Իգդիրում դաշտային վարժանքներ են անցկացվել Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի սցենարով

Իգդիրում դաշտային վարժանքներ են անցկացվել Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի սցենարով

Հունիս 20, 2019 20:32 Ըստ սցենարի` Իգդիրի և շրջակայքի գյուղերի բնակիչները տարհանվելու են։
Գերմանիայում ամուսինը կնոջը սպանել է մեղրամսի ժամանակ 48 ժամ տևած BDSM խաղերից հետո

Գերմանիայում ամուսինը կնոջը սպանել է մեղրամսի ժամանակ 48 ժամ տևած BDSM խաղերից հետո

Հունիս 20, 2019 19:47 Մահացել է ներքին վնասվածքների հետևանքով։
Թբիլիսիի մետրոյում հարձակվել են ականջօղերով տղաների վրա

Թբիլիսիի մետրոյում հարձակվել են ականջօղերով տղաների վրա

Հունիս 20, 2019 15:40 Մեկնարկել է ԼԳԲՏ համայնքի Tbilisi Pride շաբաթը:
Վրաց պատգամավորը ռուս պատգամավորի ուղղությամբ ջուր է լցրել

Վրաց պատգամավորը ռուս պատգամավորի ուղղությամբ ջուր է լցրել

Հունիս 20, 2019 15:30 «Ռուսաստանն օկուպանտ է»:
Ամերիկյան ռազմական դրոնը խոցվել է իրանական «ցամաք-օդ» հրթիռի կողմից

Ամերիկյան ռազմական դրոնը խոցվել է իրանական «ցամաք-օդ» հրթիռի կողմից

Հունիս 20, 2019 12:12 Խախտել է Իրանի օդային սահմանը։
Ղազախստանում Ան-2 ինքնաթիռ է ընկել. օդաչուն զոհվել է

Ղազախստանում Ան-2 ինքնաթիռ է ընկել. օդաչուն զոհվել է

Հունիս 20, 2019 11:50 Տուժել է երկու մարդ:
Հնդկաստանում մարդատար ավտոբուսն ընկել է գետը. 7 երեխա անհայտ կորել Է

Հնդկաստանում մարդատար ավտոբուսն ընկել է գետը. 7 երեխա անհայտ կորել Է

Հունիս 20, 2019 11:25 Վերադառնալիս է եղել հարսանիքից:
Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է

Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է

Հունիս 20, 2019 07:14 Աշխարհում մոտ 20 մլն փախստական կա:
Բրիտանական թանգարանը կցուցադրի Տրոյայի գանձերը

Բրիտանական թանգարանը կցուցադրի Տրոյայի գանձերը

Հունիս 19, 2019 20:13 Բացահայտումից 150 տարի անց։
Ադրբեջանի ՊՆ նախարարը քննադատել է Հենրիխ Մխիթարյանին

Ադրբեջանի ՊՆ նախարարը քննադատել է Հենրիխ Մխիթարյանին

Հունիս 19, 2019 19:48 «Հայերը իրենց քաղաքականությունը կառուցել են ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շուրջ»։
Սահակաշվիլին վազվզել է շատրվանների ջրի տակ (տեսանյութ)

Սահակաշվիլին վազվզել է շատրվանների ջրի տակ (տեսանյութ)

Հունիս 19, 2019 19:45 Փոքր երեխայի նման ուրախացել է։
Չհայտնած կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Չհայտնած կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Հունիս 19, 2019 19:27 Գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել։
Վրաստանի նախագահի նստավայրը կկահավորեն հին կահույքով

Վրաստանի նախագահի նստավայրը կկահավորեն հին կահույքով

Հունիս 19, 2019 19:08 Արդարացվել է ֆինանսական առումով։
Տրապիզոնում ջրհեղեղի հետևանքով 3 մարդ է զոհվել, կան նաև անհետ կորածներ

Տրապիզոնում ջրհեղեղի հետևանքով 3 մարդ է զոհվել, կան նաև անհետ կորածներ

Հունիս 19, 2019 18:33 2 թաղամասերի բնակչություն տարհանվել է: