Հարցազրույց

04.02.2013 13:31


Սերժ Սարգսյան.

Սերժ Սարգսյան.

ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հարցազրույցը ռուսական «Կոմերսանտին»

-Սե՛րժ Ազատի, եկեք սկսենք նրանից, թե որ քաղաքական գործիչն է Ձեզ համար օրինակ: Ներկայում և անցյալում պետության առաջին դեմքերի շրջանում Դուք Ձեզ համար իդեալ տեսնո՞ւմ եք:

-Բարդ է պատասխանել: Կարծում եմ, որ կոնկրետ մարդ չկա: Բայց կա ընկալում նրա, թե ինչպես այն մարդը, որին ընտրել են, պետք է ծառայի իր ժողովրդին: Ժողովրդին ծառայել՝ նշանակում է միշտ պատրաստ լինել աշխատել, միշտ տանել ամեն ինչ և եթե պետք է՝ տալ կյանքը: Հասկանում եք՝ նախագահը պետք է պատրաստ լինի ամեն քայլի: Ինձ համար օրինակ է ոչ թե մարդը, այլ` այս գաղափարները:

-Փետրվարի 18-ին Հայաստանում նախագահական ընտրություններ են: Դուք երկրորդ անգամ այս բարձր պաշտոնի թեկնածուն եք: Որո՞նք են Ձեր գլխավոր ձեռքբերումները կառավարման առաջին շրջանում:

-Հինգ տարի առաջ քաղաքական հակադրությունները և ատելությունը բացառիորեն թունավորել էին կյանքը երկրում: Պետք էր քանդել այդ ողջ բարդ հանգույցը, քանզի մեջքից հարվածել չէր կարելի: Մեզ հաջողվեց կայունացնել և բացել քաղաքական համակարգը, անհրաժեշտ մակարդակով խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Մենք արդյունավետ համակարգեր ստեղծեցինք՝ հասարակական-քաղաքական երկխոսության համար: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը շատ ցավոտ հարվածեց Հայաստանին: Մեզ մոտ տնտեսությունը նկատելիորեն անկում ապրեց: Մենք ստիպված եղանք դուրս գալ փոսից: Ստիպված եղանք փոխել մեր տնտեսության կառուցվածքը և բովանդակությունը: Անցյալ տարի մենք հասանք 7 տոկոսանոց աճի: Հիմա կարևոր է պահել ձեռքբերածը: Բացի այս երկու ճգնաժամերից, 2008թ.-ին սկսվեց Հարավային Օսիայի կոնֆլիկտը, որը ևս ցավոտ հարվածեց Հայաստանին: Ապրանքների մեծ մասը, որոնք նախատեսված էին Հայաստանի համար, գալիս էին և շարունակում են գալ Վրաստանի տարածքով, ուստի արտաքին աշխարհի հետ կապը կտրվել էր: Ես այստեղ նույնիսկ չեմ հիշատակում Ղարաբաղյան հիմնահարցը և բարդ իրավիճակը տարածաշրջանում: Այս հարցում մենք մեծ առաջընթաց չունեցանք, սակայն պահպանեցինք խաղաղությունը, որը շատ բան արժե: Մեր բոլոր միջազգային գործընկերներին պարզ դարձավ, որ Հայաստանը հիմնախնդրի լուծման խաղաղ կողմնակից է: Ընդհանուր առմամբ, ճգնաժամը կբավականացներ մի քանի նախագահների: Բայց մենք դրանից դուրս եկանք ավելի ամրացած և այսօր ավելի վստահ գնում ենք առաջ:

Այս խորագրի վերջին նյութերը