Քաղաքական

08.02.2013 15:36


«Ֆյեսբուքում» արձագանքել են Հայրիկյանի գործով «ռուսական իմպերիալիստների» հայտնաբերմանը

«Ֆյեսբուքում» արձագանքել են Հայրիկյանի գործով «ռուսական իմպերիալիստների» հայտնաբերմանը

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալության մասին ԱԱԾ–ի հաղորդագրությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում լայն քննարկման թեմա է դարձել։ Ներկայացնում ենք ֆեյսբուքյան օգտատերերից մի քանիսի գրառումները՝ առանց մեկնաբանության.

Levon Barseghyan. «Ես մոտավորապես կռահում եմ ինչ են պատմելու մեզ. «... գնացել են Մոսկվա` սրսկվելու, դայաղ են եղել կրեմլի պատին, պահակն ասել է, սկտրվեք` Լուբյանկա: Սրանք գնացել են Լուբյանկա` Դետսկի միռի դեմի շենքը, ընտեղ լսել-լսել են, ասել են, եղավ, եկեք` ասենք որտեղ կա սրսկվելու բան ... տվել են սամալյոտի տոմս, Երեւան, Գործարանային փ հասցեն, մի ժանգյառ պիստալետ Նագան, 3 գյուլլա ...»

Զորիկ Գալստյան. «Ձերբակալված ռուսական իմպերիալիզմն ու ԿԳԲ-ն ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել»

Levon Sardaryan. «Ո՜նց չեմ սիրում, երբ ռուսական իմպերիալիզմի ներկայացուցիչներն ինձնից սև են լինում: Նեղվում եմ՝ մի տեսակ )))))»

Самвел Мартиросян. «Ինչ կասեք՞, խորը մտածող ֆրենդեր։ Իրա՞նք են, թե էն անեկդոտի պես․ Բեգեմոտ եմ, բեգեմոտ, մենակ էլ պոչկեքիս չխփեք՞»

Asatur Petrosyan. «Ինձ թվում ա X գումարով բեգեմոտ էլ կլինեն»

Rachya Arutyunyan. «Տղեքը ապահոոովվվ կնստեն,ինքն էլ Հռոմի Պապի պես կայցելի, կների մոլորված բալիկներին»

Apres Zohrabyan. «Կասկածյալը լեգիտիմ չէ քանի, որ Երևանում ապրում էր ոչ լեգալ կարգավիճակով: Մեզ պետք չէ ոչ լեգիտիմ կասկածյալ: Պահանջում եմ անհապաղ ազատ արձակել ոչ լեգիտիմ կասկածյալին»:

Vahe Sarukhanyan. «ՀՀ-ում Սամվել Ալբերտի Հարությունյան անունով 1972 թ. ծնված ընտրող չկա, այսինքն՝ հաշվառման հասցե ընդհանրապես չունի էդ մարդը ՀՀ-ում, իսկ Պողոսյան Ալբերտ Խաչատուրի անունով 1966 թ. ծնված երկու հոգի կան՝ մեկը՝ Մասիս քաղաքից, մեկը՝ Զեյթունից: Բայց ԱԱԾ-ն ասում է, թե Երեւանում անլեգալ կարգավիճակում են, ուրեմն Զեյթունում հաշվառվածը չի... բայց հետաքրքիր ա, թե ինչ ա նշանակում Երեւանում ոչ լեգալ կարգավիճակում, ՀՀ-ում գրված լիներ կհասկանայինք...»

Арутюн Багдасарян. «Նրանք ընդունել են նաև Քենեդու դեմ իրականացված գործողություններին մասնակից լինելու փաստը: Ոչինչ որ այդ ժամանակ դեռ ծնված չեն եղել»

Պեպանյան Արծրուն. «Եթե իշխանությունները չունեն բավարար վստահություն, ապա նրանց բացահայտած հանցագործությունները հանրության համար մնում են չբացահայտված»:

Karine Manukyan-Saribekyan. «Ժողովուրդ կարողա՞ Հայրիկյանը ոչ հայկական արտաքին ասելով չեչենի է նկատի ունեցել»

Артур Егинян. «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՏՐԱԳԻԿՈՄԵԴԻԱ ի տես ամբողջ աշխարհի: Ու չգիտեմ, խնդա՞մ, թե լամ...»

Наира Пайтян. «Բա թող մի թեթև լողացնեն, սլավոնական արտաքինը մրի տակ ա, անֆայմեն էլի))))))))»

Karine Margaryan. «Միգուցե ուռել, ուռել այնպես են ուռել, որ գնան Հայրիկյանին խփեն :)))»

Araks Marutyan. «Բայց ինչ-որ տարօրինակ չի՞, որ սենց միանգամից բռնում են ու ինֆո են տարածում... ուրիշ ժամանակ որոշ բաներ, ասենք անունները օրինակ, չէին հրապարակի......»

Hovhannes Kosyan. «Ասում են, իրականում հին սլավոնները մուգ են եղել, իսկ հին հայերը - կապուտաչյա ու շեկ...»

Haykak Arshamyan. «Հայրիկյանից թմրանյութ են ուզել, չի տվե՞լ»

Арман Сулейманян. «Выписка из показаний убийц.
Ես Ալբերտ Պողոսյանս կրակել եմ Հայրիկյանի վրա, քանի որ նարդով կրվել եմ էտ մոմենտը:
-Դուք իմպերիալի՞ստ եք
-Բայց ինչի՞ եք վիրավորում որ
-Դուք մութ ո՞ւժ եք
-Դե հա, մինչև հիմա էլ մութա մնացել մեջս, թե խի արեցի...»

Anush Matevosyan. «Հետաքրքիրա այս անգամ ով ում տեղը արժանացավ ազատազրկման...))»

Արմինե Գեղամյան. «ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ շոու պռոդոլժայեցա»։

Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ–ից հայտնել են, թե փետրվարի 7-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի  նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել են Երեւան քաղաքում ոչ լեգալ  կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցներիապօրինի շրջանառության  համար դատապարտվածԽաչատուր Ալբերտի Պողոսյանը եւ 1972թ. ծնված   Սամվել Ալբերտի Հարությունյանը: 

Ա. Պողոսյանը եւ Ս. Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ:

Հանցագործության  շարժառիթները ստուգվում են, քննության ընթացքի  մասին հանրությանը պարբերաբար կտեղեկացվի:

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը