Քաղաքական

14.02.2013 14:56


Կառավարության անդամներին գող և ավազակ են անվանել. բողոքի գործողություն ՀՀ կառավարության շենքի մոտ

Կառավարության անդամներին գող և ավազակ են անվանել. բողոքի գործողություն ՀՀ կառավարության շենքի մոտ

Կառավարության շենքի առջև «Հայազն» կուսակցության նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցած բողոքի գործողության մասնակիցները դեմ են արտահայտվել Սյունիքի արոտավայրերի մեկ հեկտարը 26 դոլարով Իրանին վարձակալությամբ տալու կառավարության որոշմանը։

–26 դոլարով վարձակալության հանձնեք կառավարության շենքը,-բացականչել են նրանք։

Բողոքի գործողության մասնակիցները պարզել են «Ոչ մի պարսկական ոչխար Սյունիքի ձորում», «Սյունիքը ձեզ համար արոտավայր չէ», «Նժդեհի պահպանած հողերը պաշտպանենք «նժդեհականներից»» գրությամբ պաստառներ։

Բողոքի գործողության մանսակիցներին հատկապես մտագոհում է այն, որ անասուններին արածացնելու են նաև Արևելյան Ատրպատականի քոչվոր ադրբեջանցիները: Նրանք վստահ են, որ այս որոշումը վտանգելու է ոչ միայն հայ-իրանական հարաբերությունները, այլ նաև ՀՀ–ի ազգային անվտանգությունը:

Նրանք տեղեկություններ ունեն, որ առաջիկայում Վայոց ձորի հողերն էլ վարձակալությամբ տրամադրվելու են Արաբական Միացյալ էմիրություններին:

Միաժամանակ, կառավարության շենքի մոտ բողոքի գործողություն են իրականացրել նաև Սարի թաղի սողանքից տուժած, Հյուսիսային պողոտայի իրացված տարածքների բնակիչները և խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատները։

Բողոքի գործողության մասնակիցները կառավարության անդամներին գող և ավազակ են անվանել ու հայտարարել.

–Սե՛րժ, մենք քեզ չե՛նք ընտրելու: Վարչապե՛տ, իջի՝ պատասխան տուր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը