Քաղաքական

15.02.2013 10:37


Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ճիշտ չի ասում...

Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ճիշտ չի ասում...

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ aravot.am-ի թղթակցին պարզաբանումներ է տվել Ազատություն ռադիոկայանի հայտնի բանավեճի վերբերյալ, որն այդպես էլ չկայացավ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի` բանավեճին չներկայանալու պատճառով: Րաֆֆի Հովհաննիսյանը, մեղմ ասած, ճիշտ չի ասում: Րաֆֆի Հովհաննիսյանը զանգել է Հրանտ Բագրատյանին և ասել, որ բանավեճի չի կարող գալ, քանի որ քաղաքից դուրս է գտնվում: Հրանտ Բագրատյանն այս լուրը փոխանցել է Մարիոթ հյուրանոցում գտնվող Հրայր Թամրազյանին: Վերջինս ասել է Բագրատյանին` ինչ ես ասում, Րաֆֆին քաղաքում է, ես նրա մոտից եմ գալիս: Ինչ վերաբերում է նրան, թե Բագրատյանն ասել էր, որ բանավեճի չի գնա, Հովհաննիսյանը գիտի, որ դա վերաբերել է տնտեսական ծրագրին, որը մինչ այդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի ունեցել: Բացի այդ, Ազատություն ռադիոկայանի բանավեճը չի ներկայացվել որպես տնտեսական բանավեճ, իսկ քաղաքական կամ արտաքին քաղաքական հարցերի շուրջ բանավեճի մասին Հրանտ Բագրատյանը երեբեւէ առարկություն չի ունեցել: Օգտվելով առիթից՝ Հրանտ Բագրատյանի շտաբի անունից հայտարարում ենք. նկատի ունենալով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ծավալուն մի փաստաթուղթ է հրապարակել, որը համարում է տնտեսական ծրագիր, Հրանտ Բագրատյանը Րաֆֆի Հավհաննիսյանին բանավեճի է հրավիրում ս/թ. փետրվարի 15-ին՝ ժամը 16։00-ից մինչեւ փետրվարի 16-ի 02։00-ը` ցանկացած տեղում, ցանկացած ժամի, Երեւան քաղաքում: Բանավեճի հրավերը վերաբերում է նաեւ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին:

Կարինե Հարությունյան, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի հանրային կապերի պատասխանատու

Այս խորագրի վերջին նյութերը