Աշխարհ

23.11.2010 11:39


Սահակաշվիլի. «Մտավախություն ունեմ, որ Ռուսաստանը կհարձակվի Վրաստանի վրա»

Սահակաշվիլի. «Մտավախություն ունեմ, որ Ռուսաստանը կհարձակվի Վրաստանի վրա»

Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին ամերիկյան Newsweek հանդեսին տված հարցազրույցում ասել է, թե մտավախություն ունի, որ Ռուսաստանը կհարձակվի Վրաստանի վրա։ Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ը չի մոռացել Վրաստանի մասին՝ Սահակաշվիլին ասել է՝ ոչ։ Նա ընդգծել է, որ բարձր մակարդակի յուրաքանչյուր հանդիպման ընթացքում Միացյալ Նահանգները բարձրացնում է Վրաստանի հարցը։ Վրաստանի նախագահը նաև նշել է, որ ԱՄՆ-ը ֆորմալ առումով պաշտոնական Թբիլիսիին անվտանգության երաշխիքներ չի տվել։ «Ներկա պահին ձեռնարկվում են դիվանագիտական առավել արդյունավետ ջանքեր՝ կանխելու հասունացող հակամարտությունը»,-ասել է Սահակաշվիլին։

Այս խորագրի վերջին նյութերը