Քաղաքական

15.02.2013 12:20


ԺՀԿ փոխնախագահը ներկայացրել է պետական պաշտոնյաների հետ գործարքի մասին Մակեյանի ինքնախոստովանությունը

ԺՀԿ փոխնախագահը ներկայացրել է պետական պաշտոնյաների հետ գործարքի մասին Մակեյանի  ինքնախոստովանությունը
«Ժողովրդավարական հայրեինք» կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քանի որ պետրոսմակեյան կոչված «ժողովրդավարը», այսօր նորից հայտնվել է ԶԼՄ-ներ ու նորից համաշխարհային իմպերիալիզմի, իր դեմ կազմակերպած դավադրությունից խոսել, ստիպված եմ ներկայացնել նրա, պետական պաշտոնյաների հետ պայմանավորված, գործարքների ինքնախոստովանությունը, կուսակցության գրասենյակից զրկվելուց հետո՝
Քաղվածք, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության լրատվական ծառայության 17.07.2012թ. ԶԼՄ-ին տարածած տեղեկատվությունից՝
2006թ. սոցապ հիմնադրամի (Վազգեն Խաչիկյան) մեզ կատարած խնդրանքին` իրենց տարածք տրամադրելու, ընդ որում` շատ գայթակղիչ պայմաններով, բացի ձեւակերպված գումարից մեզ առաջարկվում էր նաեւ ստվերային չափաբաժին, որից մենք, բնականաբար, հրաժարվեցինք եւ միայն հաշվի առնելով վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անձնական խնդրանքը եւ հավաստիացումները, որ տարածքը ժամանակավորապես է տրամադրվելու սոցապ հիմնադրամին, մենք համաձայնեցինք: ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, համաձայնեցնելով նաեւ ՊԳԿ վարչության հետ, կուսակցությունը սոցապ հիմնադրամի հետ կնքեց ենթավարձակալության պայմանագիր:
Թե այդ, որ ՀՀ օրենքների պահանջների համապատասխան է կուսակցությունը դառնում գերշահույթ ստացող կառույց, թողնում ենք ընթերցողի հայեցողությանը»:

Այս խորագրի վերջին նյութերը