Քաղաքական

24.02.2013 15:50


Րաֆֆի Հովհաննիսյան. «Գնում ենք Եռաբլուր` ընտանիքներով, փոքր խմբերով...» (տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյան.  «Գնում ենք Եռաբլուր` ընտանիքներով, փոքր խմբերով...» (տեսանյութ)

 Քիչ առաջ «Ազատության» հրապարակում ավարտվեց ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: Դրանում, մասնավորապես, ներկայացվեց Րաֆֆի Հովհաննիսյանի 23.02.2013թ. մարզային այցելություններից հետո Հանրապետությունում ստեղծված իրավիճակը:

Այնուհետև Հովհաննիսյանը հրապարկում հավաքվածներին տեղեկացրեց, որ գնում են Եռաբլուր` շեշտելով.  «Գնում ենք ընտանիքներով, փոքր խմբերով, գնում ենք մեր եղբայրների մոտ... Հանդարտ` ոչինչ չվանկարկելով, բացի մեր հայրենիքի անվանումից: Ցանկացողները կարող են մնալ հրապարակում: Սա ձեր հրապարակն է»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ վաղը ԿԸՀ հայտարարությունից հետո հանդես կգա մամուլի ասուլիսով, իսկ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա փետրվարի 28-ին: 

Այս խորագրի վերջին նյութերը