Աշխարհ

01.03.2013 14:35


Իսրայելի վարչապետ. «Էրդողանի հայտարարությունները անիմաստ են և կեղծ»

Իսրայելի վարչապետ. «Էրդողանի հայտարարությունները անիմաստ են և կեղծ»

Իսրայելի վարչապետ Բինյամին Նաթանյահուն սուր քննադատության է ենթարկել Թուրքիայի վարչապետ Էրդողանի ելույթը, որում նա նույնացրել է սիոնիզմն ու ֆաշիզմը։ Ըստ UN Watch իրավապաշտպան կազմակերպության՝ Վիեննայում կայացած քաղաքակրթությունների երկխոսությանը նվիրված համաժողովի շրջանակներում Էրդողանն անդրադարձել է սիոնիզմի թեմային: Նա քննադատել է արևմտյան տերություններին՝ մահմեդականների նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորելու համար՝ նշելով, թե իսլամաֆոբիան պետք է հայտարարվի մարդկության հանդեպ այնպիսի հանցագործություն, ինչպիսիք են սիոնիզմը, հակասեմիտիզմը և ֆաշիզմը:

Այս հայտարարությունը Իսրայելում վրդովմունքի մեծ ալիք է բարձրացրել։

Իսրայելի վարչապետն է ընդգծել է. «Էրդողանի հայտարարություններն անիմաստ են և կեղծ»։

Այս խորագրի վերջին նյութերը