Քաղաքական

02.03.2013 17:38


Րաֆֆի Հովհաննիսյանն իր նախաձեռնությամբ հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ (տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյանն իր նախաձեռնությամբ հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ (տեսանյութ)

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ  այսօր  ԲՀԿ կենտրոնական  գրասենյակում հանդիպում է տեղի  ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ  Ծառուկյանի հետ: Հանդիպման սկզբում փակ դռների ետևում տեղի է ունեցել առանձնազրույց, որից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումը շարունակել արդեն ընդլայնված կազմով: Ժառանգություն խմբակցությունից հանդիպմանը մասնակցել են խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, իսկ ԲՀԿ խորհրդանական խմբակցությունը ներկայացրել են խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Վահե Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը: Դռնփակ հանդիպումը շարունակվել է  շուրջ 3 ժամ, որից հետո կողմերը ձեռնպահ են մնացել  մանրամասներ   հայտնել քննարկված  թեմաների վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը