Աշխարհ

04.03.2013 16:30


Սահակաշվիլին և Իվանիշվիլին հանդիպեցին. երկրի նախագահը վարչապետի մոտ է գնացել իր էլեկտրամոբիլով

Սահակաշվիլին և Իվանիշվիլին հանդիպեցին. երկրի նախագահը վարչապետի մոտ է գնացել իր էլեկտրամոբիլով

«Новости-Грузия»–ի փոխանցմամբ՝ այսօր տեղի է ունեցել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի և վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դռնփակ հանդիպումը։ Այդ հանդիպումից մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Նշվում է միայն, որ հանդիպմանը Սահակաշվիլին գնացել է իր երկնագույն էլեկտրամոբիլով:

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին «Facebook» սոցիալական ցանցի միջոցով էր կանչել հանդիպման։ Հրավերի նման ձևը զարմացրել էր Սահակաշվիլիին։

«Առաջին անգամ եմ լսում, որ վարչապետը նախագահին նամակ ուղարկի «Facebook»-ի միջոցով»,–լրագրողներին ասել էր Սահակաշվիլին։ Միաժամանակ նա, այդուհանդերձ, դրական պատասխան էր տվել և Իվանիշվիլիի հետ հանդիպելու պատրաստակամություն հայտնել։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը