Քաղաքական

05.03.2013 09:58


Նաիրա Զոհրաբյան. «Հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, թե ԲՀԿ-ն վախենում է արտահերթ որևէ ընտրությունից»

Նաիրա Զոհրաբյան. «Հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, թե ԲՀԿ-ն վախենում է արտահերթ որևէ ընտրությունից»

«Հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, թե ԲՀԿ-ն վախենում է արտահերթ որևէ ընտրությունից: Բայց եթե ԸՕ-ն չի փոխվելու, եթե 41 մեծամասնական մանդատն ի սկզբանե մնալու է իշխանության գրպանում, արտահերթ որևէ ընտրություն որևէ պատկեր չի փոխելու: Երբ կլինեն ԸՕ-ի փոփոխություններ, այդ ժամանակ մենք որևէ արտահերթ ընտրության հետ կապված որևէ խնդիր չունենք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը

Նրա գնահատմամբ՝ Աժ նախագահի հետ քննարկումներն այն տոնայնությամբ են գնացել, որ կարելի է փաստել՝ դրանք, ըստ էության, տապալվել են. «Այո, փոխհամաձայնություն ձեռք չբերվեց, բայց ես կարծում եմ, որ պետք է մեկ անգամ ևս փորձել շարունակել քննարկումները՝ համատեղ օրակարգ ձևավորելու ուղղությամբ: Այլ ճանապարհ ԲՀԿ-ն չի տեսնում»,–ասել է Ն. Զոհրաբյանը։

Այս խորագրի վերջին նյութերը