Քաղաքական

Մարտ 09, 2013 13:00

Հովսեփ Խուրշուդյանը փակագծեր է բացում. արդեն երկու օր է, ինչ «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը կոնսուլտացիաների մեջ են

Հովսեփ Խուրշուդյանը փակագծեր է բացում. արդեն երկու օր է, ինչ «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը կոնսուլտացիաների մեջ են

«Ես կարող եմ հաստատել, որ եռակողմ ձեւաչափով հանդիպումը տեղի է ունեցել, որտեղ մենք եղել ենք հրավիրյալի կարգավիճակում: Ես որպես կանոն ժարգոնային բառեր օգտագործելուց խուսափում եմ, բայց այս դեպքում չեմ դիմանա եւ պետք է ասեմ, որ սովորոկան մուտիլովկա է հանդիպման առիթով մամուլում եղած այն տեղեկությունները, որ «Ժառանգությունը», դեմ է որևէ միավորման, որտեղ կարող է լինել ՀԱԿ-ը»,-«Aravot.am»-ի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Հիշեցնենք, որ երեկ  ՀՅԴ-ի նախաձեռնությամբ ՀՅԴ ԳՄ շենքում տեղի է ունեցել ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչների հանդիպում: ԲՀԿ-ից քննարկմանը մասնակցել են Վարդան Օսկանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, իսկ «Ժառանգությունից»՝ Ռուբիկ Հակոբյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը:

Փոքր ինչ բացելով փակագծերը, Խուրշուդյանն ասել է, որ արդեն երկու օր է, ինչ «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը կոնսուլտացիաների մեջ են` համագործակցության ձեւաչափեր գտնելու համար: «Ժառանգության» մամուլի խոսնակն ասել է, որ իրենց կուսակցությունը բաց է բոլորի առջեւ եւ քաղաքական ուժերի հետ համագործակցության հարցում որեւէ խտրականություն չեն դնում, որեւէ մեկին չեն բացառում: Հովսեփ Խուրշուդյանը հրաժարվել է երեկ տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին մանրամասներ հաղորդել` պայմանավորվածություն կա, որ քանի դեռ քննարկումներ են ընթանում, մանրամասները չի հրապարակվելու: ՀԱԿ-ի ներկայացուցիչների բացակայության պատճառների մասին էլ ինքը տեղյակ չէ. Մեկ անգամ էլ ընդգծեց, որ «Ժառանգությունը» հրավիրյալի կարգավիճակում է եղել սույն հանդիպմանը: «Aravot.am»-ի հարցին` հավանականություն կա՞, որ հանդիպումների արդյունքում ընդդիմադիր դաշտը Երեւանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով հանդես կգա, Հովսեփ Խուրշուդյանն ասել է, որ այդ հարցին այս պահին պատասխանել չի կարող, առավել եվս բոլորի անունից: Միայն ասաց, որ հանդիպման ժամանակ ի թիվս այդ հարցերի նաեւ ավագանու ընտրություններին միասնական ցուցակով հանդեսդ գալու համագործակցության ֆորմատի մասին է խոսվել: Իր կարծիքով, «Ժառանգությունը» Երեւանի ավագանու ընտրություններին  մասնակցության մասին վերջնական որոշում կունենա մարտի 16-ին: 

Այս խորագրի վերջին նյութերը

Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգությանխորհրդի քարտուղար

Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգությանխորհրդի քարտուղար

Հունիս 26, 2019 12:50 Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել։
Երևանի ավագանու նիստը` ուղիղ

Երևանի ավագանու նիստը` ուղիղ

Հունիս 26, 2019 11:45 Օրակարգում 9 հարց է ներառված: 
«Եթե համանախագահները չեն հերքում Մամեդյարովին, նշանակում է՝ նրանց խաղը նույնն է»․ Տարասով

«Եթե համանախագահները չեն հերքում Մամեդյարովին, նշանակում է՝ նրանց խաղը նույնն է»․ Տարասով

Հունիս 26, 2019 11:45 «Հայկական կողմը միայն հերքմամբ չի կարող ավարտել այս «խաղը»»։
ԱԺ ճեպազրույցները (տեսանյութ)

ԱԺ ճեպազրույցները (տեսանյութ)

Հունիս 26, 2019 11:15 Մասնակցում են ԱԺ երեք խմբակցությունների ներկայացուցիչներ: 
Ստորագրահավաքը հատել է 23 000-ի սահմանը․ Սամվել Բաբայանի գրասենյակ

Ստորագրահավաքը հատել է 23 000-ի սահմանը․ Սամվել Բաբայանի գրասենյակ

Հունիս 26, 2019 09:24 ՀՀ քաղաքացիներին Արցախի նախագահ և ԱԺ-ի պատգամավոր ընտրվելու իրավունք ընձեռելու նպատակով:
Այս իշխանությունից մենք սպասում ենք ցանկացած ապօրինություն. Քոչարյանի գրասենյակի ղեկավար

Այս իշխանությունից մենք սպասում ենք ցանկացած ապօրինություն. Քոչարյանի գրասենյակի ղեկավար

Հունիս 25, 2019 21:35 Վիկտոր Սողոմոնյանի խոսքով` միակ նպատակը քաղաքական հետապնդում իրականացնելն է։
Հույս ունեմ՝ էս աբսուրդը շուտով կվերջանա. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Հույս ունեմ՝ էս աբսուրդը շուտով կվերջանա. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Հունիս 25, 2019 19:00 Անդրադարձել է հորը կալանավորելու որոշմանը։
«Միանշանակ, հրաժարական չեմ տա». Լևոն Յոլյան (տեսանյութ)

«Միանշանակ, հրաժարական չեմ տա». Լևոն Յոլյան (տեսանյութ)

Հունիս 25, 2019 17:20 «Եթե զբաղեցրել ես պաշտոնը, չես կարող ինքդ քեզ ստուգել»։
ՀՀ 2-րդ նախագահի Փաստաբանական թիմը կբողոքարկի Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը

ՀՀ 2-րդ նախագահի Փաստաբանական թիմը կբողոքարկի Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը

Հունիս 25, 2019 17:00 Խաթարված է եղել արդար դատաքննության սկզբունքը։
«Ահազանգ» նախաձեռնությունն ակցիա է իրականացնում ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)

«Ահազանգ» նախաձեռնությունն ակցիա է իրականացնում ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)

Հունիս 25, 2019 15:55 Ընդդեմ եկամտահարկի համահարթեցման։
Վերաքննիչ դատարանը որոշեց կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)

Վերաքննիչ դատարանը որոշեց կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)

Հունիս 25, 2019 15:40 Անձնական երաշխավորությունը վերացվեց։
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Հունիս 25, 2019 13:15 Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ 
«Վահե Գրիգորյանը մեծ կիքս թույլ տվեց». Հրանտ Բագրատյան

«Վահե Գրիգորյանը մեծ կիքս թույլ տվեց». Հրանտ Բագրատյան

Հունիս 25, 2019 12:58 Այստեղ իրավաբանական կազուս կա։
Ադրբեջանը կարող է օգտվել տարածաշրջանի ընդհանուր լարվածությունից. քաղաքագետ

Ադրբեջանը կարող է օգտվել տարածաշրջանի ընդհանուր լարվածությունից. քաղաքագետ

Հունիս 25, 2019 12:45 Հետևանքները կարող են լինել շատ լուրջ Հայաստանի համար։