Քաղաքական

09.03.2013 18:06


ԲՀԿ-ի ցուցակը կգլխավորի Վարդան Օսկանյանը(տեսանյութ)

ԲՀԿ-ի ցուցակը կգլխավորի Վարդան Օսկանյանը(տեսանյութ)

Այսօր` օրվա երկրորդ կեսին, տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստ: Խորհուրդը որոշում է կայացրել մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին:«Մենք քաղաքապետի ընտրությանը մասնակցում ենք և մենք գնում ենք` հաղթելու համար: Ցուցակը գլխավորելու է Վարդան Օսկանյանը: Ավագանու ընտրությունից հետո լիարժեք հավաքվելու ենք և որոշելու ենք, թե ով է լինելու քաղաքապետ»,- ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: 

Zham.am-ի հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում խոսակցությունները, թե քանի օր է ավագանու ընտրություներին մասնակցության ձեւաչափի վերաբերյալ բանակցություններ են ընթանում տարբեր քաղաքական ուժերի` մասնավորապես ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» հետ, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նիրա Զոհրաբյանը  հաստատեց. «Այո, տարբեր քաղաքական ուժերի հետ միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու շուրջ կոնսուլտացիաներ տարվել են: Գագիկ Ծառուկյանն այսօր էլ իր խոսքում նշեց, որ ԲՀԿ-ն մշտապես կողմ է եղել եւ պաշտպանել է առավել լայն համախմբման գաղափարը եւ եթե քննարկումները կբերեն նրան, որ ԲՀԿ առանցքի շուրջ տեղի կունենա այդ` առավել լայն համախմբումը, ապա ԲՀԿ-ն պատրաստ է ընտրություններին մասնակցել առավել լայն ճակատով»:
Zham.am-ի ունեցած տեղեկություններով, չնայած «Բարգավաճ Հայաստանի» համամասնական ցուցակը պատրաստ է, բայց առաջիկա օրերին չի ներկայացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողով` մինչեւ քաղաքական ուժերի միջեւ քննարկումների ավարտը:

7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը