Քաղաքական

Մարտ 15, 2013 10:50

ԵԺԿ նախագահ. «Գուցե Րաֆֆի Հովհաննիսյանը պատրանքներ ունի»

ԵԺԿ նախագահ. «Գուցե Րաֆֆի Հովհաննիսյանը պատրանքներ ունի»

Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսը խիստ զարմացած է գործընկեր կուսակցության՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քննադատություններից, թե ինքը խախտել է ժողովրդավարության ու օրինականության եվրոպական սկզբունքները, երբ շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ վերընտրության կապակցությամբ: Այդ մասին երեկ երեկոյան Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ԵԺԿ-ի նախագահը, ով հարցազրույցից րոպեներ առաջ հանդիպել էր  Սերժ Սարգսյանի հետ: 
«Ես շատ զարմացած եմ այս փաստից։ Ընտրություններից մի քանի շաբաթ առաջ ես մեկնեցի Երևան և հանդիպեցի նաև Րաֆֆի Հովհաննիսյանին։ Նա շատ քաղաքավարի էր, և ամեն բան կարգին էր։ Դիտորդների գնահատականները շատ հստակ էին՝ այս ընտրություններում իրական առաջընթաց կար։ Իհարկե, ոչ բոլոր բարեփոխումներն էին իրագործվել, բայց առաջընթացը հսկայական էր, և ես կարծում եմ ՝ճիշտ չի լինի ասել, թե այս ընտրությունները կեղծված էին։ Կարծում եմ՝ Հայաստանի նախագահը իսկապես և ճիշտ ձևով ընտրվել է»,–«Ազատություն» ռադիոկայանին ասել է ԵԺԿ-ի նախագահը։
Հիշեցնենք՝ Վիլֆրիդ Մարտենսի և Սերժ Սարգսյանի միջև երեկվա հանդիպումից առաջ «Ժառանգություն»-ը բաց նամակ էր հասցեագրել Եվրոպայի ամենամեծ և ազդեցիկ կուսակցության ղեկավարին` ընդգծելով, թե «իրականում, նախագահական ընտրությունների արդյունքները զանգվածաբար կեղծվել են, Սերժ Սարգսյանը փորձել է գողանալ հաղթանակը՝ քվեատուփերի լցոնման, քվեաթերթիկների գողության և բազմակի քվեարկությունների միջոցով»։ Ավելին,«Ժառանգություն»-ը սպառնացել էր, թե կվերանայի իր անդամակցությունը ԵԺԿ-ին, եթե Սերժ Սարգսյանի վերընտրության վերաբերյալ Մարտենսի դիրքորոշումը դառնա ողջ կուսակցության պաշտոնական տեսակետը։
Ի պատասխան` ԵԺԿ-ի նախագահը անհիմն է որակել եվրոպական այս ընտանիքի անդամ «Ժառանգության» կողմից իրեն ուղղված մեղադրանքները։ «Միգուցե Սերժ Սարգսյանի մրցակիցը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, ստացել է քվեների ոչ թե իր ակնկալած 20 տոկոսը, այլ շատ ավելին՝ 37 տոկոս, և գուցե հիմա նա պատրանքներ ունի, թե կարող էր ստանալ մեծամասնությունը, սակայն սրանք իրական փաստեր չեն։ Իրականությունն այն է, որ ընտրությունների առաջին փուլում ձայների մեծամասնությունը ստացել է գործող նախագահը»,-ասել է Վիլֆրիդ Մարտենսը։
Հիշեցնենք՝ հեղինակավոր կուսակցությունը երեկ իր հերթական գագաթնաժողովն էր գումարել Բրյուսելում, որին Եվրամիության անդամ երկրների առաջնորդներից բացի մասնակցեցին նաև ԵԺԿ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Հայաստանի և Վրաստանի նախագահները:

Այս խորագրի վերջին նյութերը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկ կներկայացնի դատավոր Դանիելյանին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկ կներկայացնի դատավոր Դանիելյանին

Հունիս 18, 2019 21:45 Կրկին ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություն:
ԱԺ-ն Վահե Գրիգորյանին ընտրեց ՍԴ դատավոր

ԱԺ-ն Վահե Գրիգորյանին ընտրեց ՍԴ դատավոր

Հունիս 18, 2019 16:23 Կողմ է քվեարկել 99 պատգամավոր, դեմ՝ 22։
Վահե Գրիգորյանն իսկապես եղել է Քոչարյանի կողմից առաջմղման ներկայացված դատախազների ցանկում (փաստաթուղթ)

Վահե Գրիգորյանն իսկապես եղել է Քոչարյանի կողմից առաջմղման ներկայացված դատախազների ցանկում (փաստաթուղթ)

Հունիս 18, 2019 13:56 Գրիգորյանն ասել է, թե տեղյակ չէ՝ ի՞նչ ցուցակի մասին է հարցը:
Վնասվածքներ ստացած ՊԲ զինծառայողը մահացել է հիվանդանոցում

Վնասվածքներ ստացած ՊԲ զինծառայողը մահացել է հիվանդանոցում

Հունիս 18, 2019 13:25 Ճանապարհատրանսպորտային պատահարի էր ենթարկվել։
ԲՀԿ-ն ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի ընտրությանն ազատ քվեարկելու որոշում է կայացրել

ԲՀԿ-ն ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի ընտրությանն ազատ քվեարկելու որոշում է կայացրել

Հունիս 18, 2019 12:35 Անցյալ անգամ էլ էին ազատ թողել քվեարկությունը:
Ծառուկյան․ «Ծանուցագիրը ոչ թե պետք է դնեի ռամկայի մեջ, կախեի Այվազովսկու նկարի կողքին...»

Ծառուկյան․ «Ծանուցագիրը ոչ թե պետք է դնեի ռամկայի մեջ, կախեի Այվազովսկու նկարի կողքին...»

Հունիս 18, 2019 11:20 «Դա անհարգալից վերաբերմունք էր Ծառուկյանի հանդեպ»:
Վերաքննիչը մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքը

Վերաքննիչը մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքը

Հունիս 18, 2019 10:50 Ուժի մեջ թողեց ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց՝ Վահե Գրիգորյանի՝ ՍԴ անդամ դառնալու դեմ (տեսանյութ)

Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց՝ Վահե Գրիգորյանի՝ ՍԴ անդամ դառնալու դեմ (տեսանյութ)

Հունիս 18, 2019 09:50 Դեմ են նրան որպես դատավորի թեկնածու առաջադրմանը։
Մեզ կիսողն ու պառակտողը ՄԵՐ կյանքում տեղ չունի (տեսանյութ)

Մեզ կիսողն ու պառակտողը ՄԵՐ կյանքում տեղ չունի (տեսանյութ)

Հունիս 17, 2019 21:20 Աղբի տեղն աղբամանում է, հիստերիկինը` հոգեբուժարանում:
Փաշինյանի իշխանությունը Տեր-Պետրոսյանի իշխանության ռեինկարնացիան է. քաղաքագետ (տեսանյութ)

Փաշինյանի իշխանությունը Տեր-Պետրոսյանի իշխանության ռեինկարնացիան է. քաղաքագետ (տեսանյութ)

Հունիս 17, 2019 18:55 Իշխանությունն ուզում է ամբողջությամբ վերահսկել քաղաքական դաշտը:
Տեղի է ունեցեկ ՀՅԴ-ԲՀԿ հանդիպում

Տեղի է ունեցեկ ՀՅԴ-ԲՀԿ հանդիպում

Հունիս 17, 2019 18:35 ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ։
Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով դատական նիստը (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով դատական նիստը (տեսանյութ)

Հունիս 17, 2019 17:15 Քննարկվում է պաշտպանների միջնորդությունը։
Կայացավ #Anti_Fake_PRESIDENT խորհրդանշական բողոքի ակցիան (տեսանյութ)

Կայացավ #Anti_Fake_PRESIDENT խորհրդանշական բողոքի ակցիան (տեսանյութ)

Հունիս 17, 2019 15:45 Արմեն Սարգսյանը հատուկ մրցանակով պարգևատրվելու է։
Երևանի ավագանու արտահերթ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Երևանի ավագանու արտահերթ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Հունիս 17, 2019 14:55 Օրակարգում 5 հարց կա։
«Վարչապետի պայմանը կատարել ենք, հիմա իր հերթն է». բողոքի ցույց կառավարության մոտ

«Վարչապետի պայմանը կատարել ենք, հիմա իր հերթն է». բողոքի ցույց կառավարության մոտ

Հունիս 17, 2019 14:35 Ճանապարհահատվածը միայն անասուններն են կարողանում անցնել։