Աշխարհ

22.03.2013 10:18


Վրաստանում նախագահի լիազորությունները սահմանափակվում են

Վրաստանում նախագահի լիազորությունները սահմանափակվում են

Նախօրեին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության մեջ լրացումներ կատարելու որոշման նախագիծը։ Առաջարկվող փոփոխությունները նախատեսում են երկրի նախագահի լիազորությունների սահմանափակում: Փոփոխություններին կողմ է քվեարկել 147 պատգամավորից 135-ը: Ըստ ներկայացված փաթեթի՝  նախագահը չի կարող խորհրդարանը ցրելուց հետո, երբ այն երեք անգամ անվստահություն է հայտնել նախագահի ներկայացրած կառավարությանը, նշանակել այդ կառավարությունը: Նախագահը նաև չի կարող ցրել խորհրդարանը նախագահական ընտրությունների նախորդող մայիս ամսից սկսած մինչև նորընտիր նախագահի երդումը:

Այս խորագրի վերջին նյութերը