Քաղաքական

27.03.2013 15:11


Սերժը Րաֆֆու հետ արդեն իր մամլո խոսնակի միջոցով է շփվում

Սերժը Րաֆֆու հետ արդեն իր մամլո խոսնակի միջոցով է շփվում

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ս/թ. մարտի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակի վերաբերյալ հարկ է արձանագրել երեք հանգամանք.

1.  Նախագահ Սերժ Սարգսյանը մշտապես աչքի է ընկել մեծ համբերատարությամբ, և նա միշտ կառուցողական է իր քայլերում,

2.  Նախագահի՝ ս/թ. մարտի 25-ի նամակում արված առաջարկությունը դեռ շարունակում է մնալ ուժի մեջ՝ չնայած հրապարակից հնչող անհիմն վերջնագրերի լեզուն ժամ առ ժամ նվազեցնում է դրա արդիականությունը,

3. Նախագահի հանդիպումները կազմակերպվում են վաղօրոք պլանավորված արարողակարգով, կանխավ ամրագրված ժամերի և տեղի են ունենում նախագահական նստավայրում:

 ՀՀ նախագահի մամլո խոսնակ

Արմեն Արզումանյան

Այս խորագրի վերջին նյութերը