Քաղաքական

04.04.2013 11:40


Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին առաջարկել է իր ուսուցիչը դառնալ

Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին առաջարկել է իր ուսուցիչը դառնալ

Նոյեմբերյանում հրավիրված հանրահավաքի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին առաջարկել է իր ուսուցիչը դառնալ.

–Եթե դուք պատրաստ եք, ես էլ ձեզ հետ միասին, դո՛ւրս գանք այս նախագահական պայքարից։ Ես և Դուք գնանք սահման, պաշտպանենք։ Դուք իմ ուսուցիչը դարձեք, և միասին փրկենք այս ժողովրդին։

Ապա ավելացրել է.

Սարգսյան, վեհափառ, Հովհաննիսյան... ժողովուրդը հաղթել է։ Հանուն Հայաստանի՝ թարգե՛նք այս աթոռակռիվը: Չկասկածե՛ք խոսքիս։ Եթե դուք պատրաստ եք, միասին դուրս գանք այս նախագահական պայքարից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը